Ազատության հրապարակից մեկնարկած Հայ Ազգային Կոնգրեսի կուսակցության երթը շարունակվում է։ Երթի մասնակիցները Վազգեն Սարգսյան փողոցով ուղևորվում են դեպի Հայաստանում ԵԽ ԽՎ գրասենյակ։
Երթի մասնակիցները այս պահին շարժվում են Մաշտոցի պողոտայով։ Նրանց ուղեկցում են ոստիկանները։ Մաշտոցի պողոտայում այս պահին երթևեկությունը կանգնած է։
«Նվաճիր իրավունքդ», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Դուրս արի փողոց» և մի շարք այլ վանկարկումներով ակցիայի մասնակիցներն այժմ շարժվում են Մախտոցի պողոտայով։ Ակցիայի մասնակիցների թվում է նաև Շ. Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։
Մենք՝ արվեստի, մշակույթի և գիտության ոլորտների ներկայացուցիչներս, սույն նամակով միանում ենք Երևանի կենտրոնի հարյուրավոր քաղաքացիների կողմից Ձեզ ուղղված դիմումին և խնդրում պաշտպանել Երևանի կենտրոնը, մասնավորապես՝ Սայաթ-Նովա 10, 12 և Նալբանդյան 25ա շենքերի ընդհանուր բակը բարբարոսական կառուցապատումից, որը ուղիղ հարված է Երևանի սրտին:
«Կիևում շատ, շաաաաատ մարդիկ հավաքվել են Մայդանում և փոփոխություններ են ուզում։ Նրանք էլեկտրաէներգիայի համար վճարում են 13.7 դրամ (Հայաստանում՝ 37)
«Վերջին 7 տարիների ընթացքում Լիդիանը հսկայական աշխատանք է իրականացրել Հայաստանը աշխարհի տարբեր կողմերում որպես ներդրումային ուղղություն ներկայացնելու և Ամուլսարի ծրագրի իրականացման միջոցով Հայաստանում հաջողված բիզնես մոտեցման փորձի ցուցադրման առումով:
Այսօր հայտարարվեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի ձևավորման մասին, որը ամիսներ առաջ նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդի անդամներն են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Խառատյանը, Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը։
«Մեր բազմաթիվ հարցումները վկայում են, որ Վճռաբեկ դատարանում ներկայումս ձևավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի հանցավոր, բայց շատ գործուն համակարգ»:
Խորհրդի անդամներ են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Խառատյանը, Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը
Օրեր առաջ «Էրեբուն» պատմահնագիտական արգելոց-թանգարան էր այցելել ֆրանսահայ ճանաչված պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքչյանը: Նա պատմել է ֆրանսիական թանգարանների հետ իր համագործակցության և մշակութային արտադրանքներ թողարկելու աշխատանքների մասին:
Սեպտեմբերի 3-ին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու` Հայաստանի մտադրության մասին:
Այսօր իմ զարմանքը, հաճոյությունը և հպարտությունը չափ ու սահման չունի: Ես ուղղակի հիացած եմ և կոչ եմ անում բոլոր սփյուռքահայ հայրենակիցներին և արտասահմանցիներին՝ եկե՛ք Հայաստան, ներդրումներ կատարե՛ք:
Քաղաքում սև հոգով, սև մեքենաներով, անգրագետ, անհասկանալի գոյությունները շատ են, որոնք վատ հերոսներ են: Շատ ակտիվ, լուսավոր երիտասարդություն կա, որով ես հիանում եմ, բայց, այնուամենայնիվ, անհարմարավետության զգացում կա: Դրա համար ես հաճախ փախնում եմ բնության մեջ:
Մենք ոչ մի խնդիր չունենք հայոց լեզվի հետ։ Պարզապես ժանրը, ստեղծված լինելով ԱՄՆ-ում, համահունչ չէ հայերենի հետ։ Լեզուն չի սազում ժանրին, ժանրը՝ լեզվին։ Մենք ծրագրեր ունենք հայերեն գործեր ստեղծելու, բայց այդ դեպքում երաժշտության մեջ պետք է հայկական էլեմենտներ լինեն, որպեսզի ներդաշնակություն լինի։
Եթե ես Երևանի բույրը ստեղծեմ, կհամադրեմ մի քիչ տաքությունն ու մի քիչ խստությունը, որոնք բնորոշ են քաղաքին:
Հայերին թուրքերը նույն ձևով են վերաբերվում, ինչպես թուրքերին՝ հայերը։ Բայց նայած քաղաքում։ Կան քաղաքներ, որտեղ ատելությունը գրեթե բացակայում է։ Հայերի նկատմամբ անհնար է, որ վերաբերմունքս չփոխեի։ Ես հիմա կարող եմ ասել, որ ինչ իմ ձեռքից կգա՝ այս երկու ազգերի հարաբերությունները վերականգնելու, լավացնելու համար՝ ես կանեմ։
Երևան-Գառնի ավտոճանապարհի Ողջաբերդի հատվածը չդադարող սողանքի պատճառով շարունակում է քանդվել, իսկ ճամփեզրին գտնվող տները, պարիսպներն ու գազի խողովակները՝ թեքվել:
Երգչուհի Աիդա Սարգսյանն անդրադարձել է իր ամուսնալուծության մասին շրջանառվող տեղեկություններին:
Խեյլիտը շուրթերի բորբոքային բնույթի հիվանդություն է, որի առաջացման պատճառները բավականին շատ են։ Օրինակ` կա «ակտինիկ խեյլիտ» ախտորոշում, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության հետևանքով։
Գյումրիում ամեն տարի 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից զոհվածների հիշատակը հարգում են` Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակներ դնելով ու պատարագ մատուցելով:
Հիմա Հայրիկյանի հանրահավաքներին շատ քիչ մարդ է գալիս, չնայած Մաքսային միության հակառակորդների թիվն անհամեմատ մեծ է: Դեկտեմբերի 2-ին կազմակերպված հանրահավաքին և երթին մոտ հազար մարդ էր մասնակցում: Չնայած հանրահավաքների սակավամարդությանը, Հայրիկյանը մտադիր չէ հրաժարվել հանրահավաքային պայքարից և մեկ շաբաթ հետո նոր հանրահավաք է հրավիրում:
Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների ամենաշատ դրամական միջոցներ ունեցող դատավորը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին է՝ Արտակ Զախարյանը:
Բոլոր ստորագրված փաստաթղթերը և նաև այն զենքերը, որ պետք է ռուսաստանյան գներով Հայաստանին տրամադրեն, այդ ամենը շատ կարևոր է: Եվ չնկատել ուղղակի հնարավոր չէ: Կամ այդ մարդիկ լավ չեն պատկերացնում իրավիճակը, կամ էլ ուրիշ շահեր են հետապնդում՝ այդ թվում իրենց անձնական:
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին ժամը 12:00–ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին շարժվում ենք Երևանի կենտրոնական փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ: Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Գաղտնիք չէ, որ բռնցքամարտի աշխարհում այսօր գերիշխում է Կուբան, որը մարզաձևի հայրենիքն է: Կուբացիներն ուժեղ մարզիկներ են: Նրանց հետ հավաքներ անցկացնելու մեծ ցանկություն ունեմ, սակայն սա չի նշանակում, որ մենք թույլ ենք:
Վստահ եմ, որ այն պարզապես չընդունել չեն կարող, որովհետև հենց մեր լեզուն է բացահայտում այդ ամենը, ի տարբերություն ուրիշների՝ մենք հայերենով հանգիստ կարողանում ենք կարդալ դրանք՝ սկզբից մինչև վերջ նույն համատեքստով, իսկ դա չեն կարող չընդունել:
«Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ընկերության ստեղծման շնորհիվ նրա մենաշնորհը տարածվում է Հայաստանի ողջ տարածքի վրա և գործում է ինչպես այդ օդանավակայաններում իրականացվող բոլոր ծառայությունների, այնպես էլ հենց իրենց օդանավակայանների գործունեության վրա, թույլ չտալով միջազգային չվերթերի կատարումը նրանցից ոչ մեկից, նույնիսկ չընդգրկված կոնցեսիոն պայմանագրում:
Փայծաղը, եթե օրգանիզմում չկան արատավոր փոփոխություններ, գտնվում է որովայնի ձախ` լյարդին տրամագծորեն հակառակ կողմում։ Փայծաղի զանգվածը 150-200 գ է։ Փայծաղը կարող է ունենալ շատ զարմանալի արատներ.
Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամը` Granatus ventures-ը, սկսել է իր գործունեությունը 2013 թվականի հոկտեմբերին: Հիմնադրամի կապիտալը կազմում է 6 մլն դոլար, որի 50%-ը ֆինանսավորում է Հայաստանի կառավարությունը՝ Համաշխարհային բանկի «Էլ-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային ծրագրի շրջանակում։
Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ Հայաստանում հեռարձակվում են միջազգային ֆորմատ ունեցող այլ հեռուստախաղեր ևս, օրինակ` «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», որը բրիտանական խաղ է, կամ «Հայաստանի ձայնը», որը հոլանդական է: Սակայն որևէ մեկի մտքով չի անցնում այդ խաղերը Հայաստանում անցկացնել անգլերեն կամ հոլանդերեն: