100.000-ից ավելի ներբեռնում` ընդամենը 20 օրում. Windows Phone մարկետում այս ցուցանիշով խաղն այժմ հասանելի է Google Play-ում: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Նարինե Եղիազարյանը, ով հանդիսանում է Nako Games խաղեր ստեղծող նորաստեղծ ընկերության հիմնադիրը:
Վիլնյուսում նոյեմբերի 29-ին կայանալիք համաժողովին Հայաստանի և Եվրամիության միջև կընդունվի համատեղ հայտարարություն, որտեղ կարձանագրվի այս տարիների ընթացքում ԵՄ-ՀՀ միջև իրականացրած բարեփոխումներն ու աշխատանքները, ինչպես նաև կարձանագրվի, որ Հայաստանը պետք է շարունակի երկխոսությունը Եվրոպայի հետ:
Հանրապետության հրապարակում արդեն պատրաստվում են տեղադրել Ամանորյա տոնածառը: Այսօրվանից այնտեղ է տեղափոխվում Երևանի հիմնական տոնածառը:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Վիասֆեր ինտերնեյշնլ» ընկերության և «Վիասֆեր» տեխնոպարկի հիմնադիր-նախագահ, Panarmenian Bank-ի և Candle նախագծի խորհրդի անդամ, «ԱրմԹեք» կոնգրեսի համահիմնադիր և համանախագահ, ամերիկահայ հայտնի գործարար Թոնի Մորոյանը` նշելով, որ շատերը չեն ցանկանում համակարգչային գիտությամբ առաջ ընթանալ՝ մտածելով, որ այս ուղղությունն ընտրելու պարագայում ամբողջ օրը պետք է համակարգչի մոտ անցկացնեն և ծրագրավորեն:
«Վերջին ժամանակներում հայաստանյան նորաձևությունը բավական առաջ է շարժվել: Եվ կարող եմ ասել, որ այո՛, իսկապես վերջին ժամանակներում գրագետ հագնվելու մեծ առաջընթաց եմ նկատում մեզանում: Մի քանի տարի առաջվա համեմատ՝ պատկերն ամբողջովին այլ է:Միայն չեմ սիրում այն փաստը, որ ամեն ինչ խառնվել է իրար, չկա կոնկրետ նորաձևություն: Վերջին 20 տարում ոչ մի բնութագրող բան մեզանում չեմ նկատում»:
Աշխատատեղերի ստեղծման մարտահրավերը Հայաստանում լուծելու համար անհրաժեշտ է աճի մեկ այլ մոդել, որը կտարբերվի համաշխարհային ճգնաժամից առաջ գործող տարբերակից:
Յունիբանկը հաջողությամբ անցավ PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը: Որպես աուդիտոր ընտրվել էր տեղեկատվական անվտանգության ոլորտում ռուսաստանյան առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկը` «Դիջիտալ Սեքյուրիթի»-ին:
«Որդեկորույս հայր է, բոլորդ այս մարդուց ներողություն խնդրեք»,- հորդորեց Արա Ասոյանը: Մովսես Խաչատրյանն էլ վրդովվեց՝ աելով, որ ամբաստանյալները ներողություն խնդրող չեն եղել: Միևնույն ժամանակ, Մովսես Խաչատրյանն ասաց, որ չնայած իր որդին մահացել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, սակայն ինքը նրանցից որևէ բողոք չունի:
Անդրադառնալով տեսակետներին, թե Հայաստանը Մաքսային միությանը անդամագրվելու ճանապարհն ընտրել է շանտաժի կամ ճնշան արդյունքում, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Սրանով մեր աչքերում մենք մեզ ենք քցում՝ ինքներս մեզ, որովհետև ՌԴ-ն եղե է և մնում է մեր ռազմակավարական գործընկերը, դաշնակիցը»:
Նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում և մայրաքաղաք Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:
Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և ընթացքում Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի հրավերով Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 27-29-ին կլինի Վիլնյուսում:
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց, թե պետք է նախ հասկանալ՝ ի՞նչ ենք ուզում մեր երկրի համար, արդյոք ուզո՞ւմ ենք բաժանվել երկու խմբի:
Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ կալանավորվել են ևս 13 քաղաքացիներ, որոնցից մեկի`Հայկ Հարությունյանի շահերի պաշտպանությունը նոյեմբերի 11-ից իրականացնում է փաստաբան Արտեմ Ալեքսանյանը:
Կարմիր գույնն օգտակար է մաշկային հիվանդությունների և հոդացավերի դեպքում։ Դեղին գույնը դրական ազդեցություն ունի լյարդի, ստամոքսի, լեղապարկի, նյարդային համակարգի վրա։
«Կան որոշակի բաներ, որ չէի ուզի ասել, բայց… մենք հիմա ունենք՝ կոնկրետ որ հիվանդանոցը ինչքան պետպատվեր ունի, ինչքան հայտեր ունի, քանիսին էն իրականում բուժվել, քանիսը չեն բուժվել: Էս պահին ես ավելի բան չեմ կարող ասել: Խնդիրներ կան, պրոբլեմներ կան, որ ավելի խորքային նայենք…»:
Հարցին, թե` հույսեր կապո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հետ, որ նա չի ձախողի այս բանակցությունները, ինչպես մտահոգված են ընդդիմադիր գործիչները, նա պատասխանեց. «Անշուշտ` ես շատ մեծ հույսեր ունեմ: Ես վստահ եմ, որ նա կհաջողի գործը, քանի դեռ դռները բաց են Ալիևի հետ հանդիպելու, ու արդյունքը դրական կլինի»:
Հարցն այն է, որ ես մշտապես չեմ հեռացել: Պարզապես, ցանկացած դերասանի երազանքն է Հոլիվուդում նկարահանվելը: ԱՄՆ-ը հրաշք երկիր է, և ես այնտեղ հնարավորություն ունեմ նկարահանվելու բազմաթիվ ազգերի ներկայացուցիչների հետ: Ես փորձում եմ ժամանակ առ ժամանակ լինել նաև Հայաստանում, ինչի վառ ապացույցներից է Երևանում այս օրերին բեմադրվող «Կոնտրաբաս» ներկայացումը:
Եվրաինտեգրացիայի կողմնակից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կատարվածը բացատրում է բազմաթիվ հանգամանքներով, բայց, այնուամենայնիվ, ասում է. «Ես ընդունում եմ, որ, այո, ընդդիմությունն էլ մեղքի իր բաժինն ունի, որ Հայաստանը դառնում է նոր Խորհրդային Միության մի մաս»:
Ատամնաբուժարաններից հիմնականում փոխանցվում է գործիքների միջոցով: Աշխարհում տարածված ամենավտանգավոր և մահացու վիրուսներն այստեղ կարող են դառնալ փոխանցման պատճառ հատկապես լորձաթաղանթի և կարիեսի տարբեր բարդությունների ժամանակ:
Հայաստանում որակյալ երաժիշտների հսկայական արտահոսք կա, որը շատ է նվազեցնում կոմպոզիտորներին արժանվույն ներկայացնելու հնարավորությունը, քանի որ կոմպոզիտորն առանց կատարողի չի կարող հանդես գալ:
Չէ՞ որ եթե Արտակ Բուդղայանի մասով գործը հասավ դատարան, այնտեղ բացահայտվելու է, որ Արտակ Բուդաղյանը մեղավոր չէ, իսկ մեղավորները պարզ է՝ ովքեր են: Դրա համար իրենք Արտակ Բուդաղյանի մասն էլ աշխատելու են դատարան չուղարկեն, կարճեն:
Այն հնարավորություն կընձեռի իրականացնել տեղեկատվության անմիջական փոխանակում, համատեղ քայլեր մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարում, կազմակերպել փորձի փոխանակում և համատեղ ուսումնական միջոցառումներ` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը և առևտրային հոսքերի աճին:
Սահակաշվիլուց հետո, հիշո՞ւմ եք, որ Վրաստանում ԱՄՆ պրեզիդենտը եկավ ի՞նչ ինտրիգներ սարքեցին, հիմա էլ… Այս կոչերի մեջ վտանգներ չեմ տեսնում, հրահրում եմ տեսնում: Հիմա դուք ձեր թաղի բոլոր բնակիչներին ձեր տուն նույն ձևո՞վ եք ընդունում. մարդ կա լավ եք ընդունում, մարդ կա չեք էլ ընդունում, բայց դա չի նշանակում, որ դուք վատն եք, կամ նրանք են ավելի լավը:
Մենք միշտ մտածում ենք, որ աշխարհը փոթորկվում է միայն Հայաստանի համար, որ բոլորի գերխնդիրը Հայաստանն է, բայց այդպես չէ, մենք քաղականություն ենք վարում:
Ես՝ որպես գործող մարզիկ, չեմ տեսնում մեկին, ով կարող է փոխարինել Գագիկ Ծառուկյանին, և ցավ եմ ապրում այն մարդկանց համար, ովքեր փոխանակ նպաստեն հայկական սպորտի զարգացմանը, զբաղվում են նման ստահոդ լուրերի տարածմամբ:
«Սպարտակի» բժշկական շտաբի ղեկավար Միխային Վարտապետովի խոսքով, վաղը` նոյեմբերի 26-ին Մովսիսյանը պետք է բուժզննում անցնի, որի ընթացքում հայտնի կդառնա վիրահատության օրը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հերթական զեկույցի համաձայն վերջին մեկ տարում Լուռու մարզի բնակչությունը 47.500-ով կամ 17 տոկոսով պակասել է: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը, ըստ հրապարակված պաշտոնական տեղեկատվության, նվազել է 247 հազարով կամ 7.5 տոկոսով:
Սալմոնելոզը կարելի է համարել վաղ մանկական հասակի երեխաների հիվանդություն: Դա բացատրվում է վարակի նկատմամբ նրանց բարձր ընկալունակությամբ: Անհրաժեշտ է հիշել, որ վարակվում են նույնիսկ նորածինները:
Արդեն անդրադարձել էինք Ժամանակակից արվեստի թանգարանում նկարահանված Ռազմիկ Ամյանի տեսահոլովակին: Հիշեցնենք, որ այն նկարահանվել էր թանգարանի մշտական ցուցասրահում, և ռաբիս երգի կադրերում որպես ֆոն օգտագործվել են թանգարանում առկա ցուցանմուշները:
Մխիթար Հերացին դեղաբույսն օգտագործել է բորբոքային ուռուցքների, տենդի դեպքում՝ թրջոցների ձևով, նաև՝ որպես միզամուղ միջոց, իսկ Առնոլդ Վիլլանեցին (14րդ դար)՝ հազի, գոտկատեղի ցավերի և հոդաբորբերի, միջատների և սողունների խայթելու ժամանակ: Ամիրդովլաթը դրանով բուժել է մազաթափությունն ու ձկնամաշկությունը (իխթիոզ):