«Վերջին հաշվով, եթե հայտնվում եք ՄՄ-ում, չի կարելի «քցել» ռուսներին: Այնտեղ կարգ ու կանոն կա: Հույս ունեն, թե ապրիլին Ռուսաստանում հեղափոխություն կլինի ու ՄՄ-ի մասին ռուսները կմոռանա՞ն: Չի կարելի այդպես աշխատել: Եթե չես կարող «քցել», ինչի՞ ես ընդհանրապես փորձում»,- ասաց Հ.Բագրատյանը:
Այս պահին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը գտնվում է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Հիշեցնենք, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար:
Վեց տարի առաջ 2007թ. նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրեցին Ղարաբաղյան խնդրի կարգավորման մի առաջարկ, որը պայմանականորեն ընդունված է անվանել Մադրիդյան սկզբունքներ:
Լեոնիդ Սլուցկին ասաց, թե ՀՀ նախագահը Մաքսային միութանն անդամագրվելու որոշումը կայացրել է քննարկելով դրանք քաղաքական գործիչների, տասյնակ առաջադեմ հետազոտողների և անգամ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Լեոնիդ Սլուցկին փորձելով մտաբերել այդ անձանց անունները:
Տ. Եգորյանը ասաց, որ իրենք կասկածներ ունեն, որ ամբաստանյաները չեն հանդիսանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներ:
Լոռու մարզի Մարց գյուղին սպառնացող վտանգն անհանգստացնում է ոչ միայն գյուղի բնակիչներին, այլև քաղաքացիական հասարակության լայն շերտերին։ Նոյեմբերի 17-ին Երևանից և Վանաձորից մի խումբ երիտասարդներ ուղևորվեցին դեպի Մարց գյուղ՝ սատարելու և իրենց աջակցությունը ցուցաբերելու գյուղի բնակիչներին։ Այցի կարևոր նպատակներից մեկը գյուղացուն իր իրավունքներին ու դրանց համար պայքարի օրինական միջոցներին ծանոթացնելն էր:
«Պուտինի այցը Հայաստան, այո, սարերի հետևում չէ: Մենք կոնկրետ չգիտենք` երբ է նա գալու, երբ է նախաձեռնվում նրա այցը, բայց նա գալու է: Սերժ Սարգսյանը եկավ Ռուսաստան, եթե հիշում եք, ի պատասխան Պուտինն էլ կարծում ենք մինչև Նոր տարի կգա»:
«Սինեմա Սթար» կինոգոտին ներկայացված է 6 կինոդահլիճներով` հագեցած ֆիլմերի ցուցադրության առաջադեմ հնարավորություններով: Վեց դահլիճներից երեքը 107 տեղանոց է, երկուսը` 47, իսկ մեկը` VIP լյուքս դասի սրահ է: VIP-դահլիճը տարբերվում է հարմարավետ, իջեցվող կաշվե բազկաթոռներով և հատուկ՝ անհատական սպասարկմամբ:
Ակտիվիստների շարքում էր նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նա ասաց, որ ինքը դիմում է գրել քննիչին` հորը տեսննելու համար, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացել:
Մոտ 1 շաբաթից արդեն ՀՀ քաղաքացիները կկարողանան ընտրել իրենց ֆոնդի կառավարչին և ժամկետ ունեն մինչև 2014 թ. փետրվարի 20-ը: Եթե մինչ այդ չկողմնորոշվեն, նրանց փոխարեն ընտրություն կկատարի համակարգչային ծրագիրը, և քաղաքացիները կստանան անհատական ծանուցումներ ծրարով, թե որ կառավարչի ինչ պորտֆել է ընտրվել:
«Կարող եմ միայն ենթադրութուն անել, որ սահմանադրականության մասին ծեծված հարցին անդրադառնալու որևէ ցանկութուն չի եղել»,- ասաց Վ.Գաբրիելյանը և խորհուրդ տվեց դիմել խմբակցության անդամներին:
Հայտնի է, որ եգիպտացորենը ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի սիրելի հացահատիկն էր, և նա կարգադրել էր, որպեսզի ցորենը և տարեկանի դաշտերը փոխարինվեն եգիպտացորենի դաշտերով:
Իմաստության ատամները տարբեր մարդկանց մոտ՝ տարբեր տարիքում են ծկթում, բայց, սովորաբար՝ 16-25-ում, երբեմն էլ ավելի ուշ՝ 30-40 տարեկանում, կամ ընդհանրապես չեն ծկթում (ռետենցիա):
Այն մարդիկ, ովքեր տառապում են ստամոքսի խոցով, հաճախակի են ունենում ցավի նոպաներ, ստամոքսում ծակոցներ, սրտխառնոց, փսխում և հաճախակի այրոց:
Անկեղծորեն չգիտեմ՝ ինչպես է խաղս ստացվում, որովհետև ես կտրականապես հրաժարվել եմ որևէ կադր դիտել, վախենում եմ հիասթափվել: Արթուրի կարծիքով, ով շատ խիստ ռեժիսոր է, ամեն ինչ նորմալ է: Եթե որևէ բան չի հավանում, պահանջում է, որ ես կրկնեմ այնքան, մինչև իր ուզածն անեմ: Հիմնականում, ի զարմանս ինձ, 2 դուբլով ստացվում է: Հույսով եմ` հանդիսատեսն իմ խաղը շատ խիստ չի դատի:
Լինելով ֆիզիոլոգիական գործընթաց, դաշտանը կարող է ուղեկցվել մի շարք տհաճ զգացումներով: Շատ կանանց մոտ դրանից 1-2 օր առաջ նկատվում են թեթևակի թուլություն, կրծքագեղձերի կոշտացում, գերգրգռվածություն, որովային ստորին հատվածում՝ ծանրության զգացում:
Իշխանությունն այսօր ինքն իր համար որոշումներ է ընդունում։ Իշխանության և ժողովրդի հետ կապը կորել է։ Իսկ դա իր հերթին՝ խոսում է այն մասին, որ իշխանությունն իրեն սպառել է։
Քրոնիկական ալկոհոլիզմը ոգելից խմիչքների երկարատև օգտագործման հետևանք է: Հարբած վիճակ է ստեղծվում նույնիսկ շատ քիչ քանակությամբ խմելու դեպքում: Դա բացատրվում է ալկոհոլի նկատմամբ քրոնիկական ալկոհոլիզմով հիվանդ օրգանիզմի դիմադրողականության ցածր լինելով:
Ոչ ոք չէր պատկերացնում, որ ժանգոտ մետաղները, ցեմենտով, այլ շինանյութով սարքված բաները կարող են քանդակ կոչվել: Բուրժուական տաբուներ կային, և իրենք այդ ստեղծագործությունները համարում էին խաբեություն: Ընդ որում՝ բեռնատարը բերել էին, որպեսզի աշխատանքները բարձեին, տանեին թափեին: Քանդակներն այդ աստիճանի զայրացրել էին վերնախավին:
Լորի բուծումը մեծ թափ է ստանում ողջ աշխարհում, քանի որ թռչնամսի և հատկապես ձվի կանոնավոր ընդգրկումը սննդակարգում զգալիորեն լավացնում է մարդու առողջական վիճակը։
Ինչպես հայտնի է՝ աչքերի շուրջ մաշկն առավել խոցելի է ծերացման ավելի վաղ նշանների նկատմամբ: Հիշեցնենք, որ աչքերի շուրջ գտնվող մաշկի հաստությունը կազմում է մնացյալ մաշկի 1/3-ը:
Օստեոխոնդրոզը ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ ախտահարում է, որը բնորոշ է քառասունն անց մարդկանց: Քանի որ դինամիկ և ստատիկ ծանրաբեռնվածությունն ընկնում է հիմնականում պարանոցային ու գոտկային հատվածների ողերի վրա, ուստի դրանք ավելի հաճախ են ախտահարվում:
Պատասխանատվության միջոցներ մեր կողմից էլ կսահմանվեն, ընդհանուր հանձնաժողովի կողմից էլ: Բայց ՄՄ մրցակցության տիպային օրենսդրությունը, որ այսօր առաջարկվում է, և որի հետ համեմատություններ են իրականացվում, տուգանքների, ուղղությունների մասով հիմնականում համահունչ է մեր օրենսդրությանը:
Ես չեմ կարծում, որ Տիգրան Առաքելյանի գործողությունները և Շանթ Հարությունյանի գործողությունները, թեև օրենսգրքի նույն հոդվածներով են որակված, նույնաբնույթ գործողություններ են. ռեալ իրականության մեջ դրանք տարբեր բնույթի գործողություններ են, տարբեր իրավիճակներում, տարբեր նպատակներով: Հիմա համադրել իրար` չեմ կարծում, թե ճիշտ է:
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը «168 ժամ» թերթին պարզաբանում է տվել իր տան կառուցման կապակցությամբ և արել հիրավի սենսացիոն բացահայտում: Պարզվում է՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը ունի լիազորագիր կառավարելու ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ալբերտ Բոյաջյանի բանկային հաշիվը՝ «Հայգյուղփոխբանկում»:
«Ամբողջ գործարանները անաշխատունակ կանգնած են, իսկ դուք եկել եք ակցիա եք անում ու հայրենասիրությունից եք խոսում, ի՞նչ հայրենասիրություն, հերիք ա»,- «հայրենասիրության» մասին խոսողներից դժգոհելով ասաց նա՝ թափահարելով իր մոտ եղած թերթը, որի վրա պատկերաված էին Զարուհի Փոստանջյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ի՞նչ եք ուզում երկրից` էսքան մարդկանց խփում, գետին եք քցում, հերիք ա…»,- շարունակում էր նա:
«Յուրաքանչյուր նորմալ մարդ, յուրաքանչյուր նորմալ տղամարդ, եթե տեսնում է, որ մեկը փորձում է ինքնասպանություն գործել, պետք է աներ այն, ինչ արեցի ես»:
Գարիկ Մալխասյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Շանթ Հարությունյանը խոսե՞լ է իր նկատմամբ կիրառված (ինչպես Ն. Փաշինյանն էր նշել) բռնությունների մասին: «Քանի որ Շանթ Հարությունյանի դիրքորոշումը` պաշտպան ունենալու հետ կապված, հստակ էր, չէր ուզում պաշտպան ունենալ, այդ հարցը քննարկվում է Հատուկ քննչական ծառայությունում, նյութերի նախապատրաստման ընթացքում ես մասնակցել եմ այդ բացատրությունների տալուն:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ արտահայտվող քաղաքացիներն այսօր հավաքվել էին Մաշտոցի պուրակում էին ՝ ներկայացնելու առաջարկներ և քննարկելու հետագա քայլերը:
Ղազախական «Սպարտակը» դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի թեկնածությունը` որպես թիմի գլխավոր մարզիչ։