Ամեն դեպքում լավ օրից չէ, որ մենք մեր քսան տոկոսը վաճառում ենք, սրա մասին բոլորը կարող են ասել, որովհետև մարդը երբեք իր ապրանքը՝ սկսած բնակարանից, լավ օրից չի վաճառում: Ուրեմն եթե վաճառում ենք, ունենք դժվարություններ բյուջեի հետ կապած, տնտեսության, բանակի պահելու հետ կապված: Ես սրա համար ծափահարութուններ չեմ անում, չեմ ուրախանում, տխրում եմ:
«Բերման ենթարկման պահից սկսած՝ մեզ 2,5 ժամ թույլ չեն տվել օգտվել հեռախոսից՝ կատարելու օրենքով նախատեսված 1 զանգ՝ որևէ կերպ չհիմնավորելով: 2,5 ժամ հետո մենք կարողացանք կապվել իրավականի հետ, նա եկավ, նրան 1 ժամ շարունակ չէին թողնում բարձրանալ 3-րդ հարկ»:
Գունատ, սփրթնած, իրականության զգացումը կորցրած Քրիստինեն լաց լինելով չի հանգստանում, այնքան մոլորված, այլայլված է, որ աջ ու ձախ նայելով՝ անգամ չի գիտակցում` ո՞ւր է եկել ու ինչի՞ համար:
Այս մասին այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածը քննող քննիչ Ալեքսան Ղազարյանը:
Չփնտրենք մեղավորներին մեզնից դուրս: Հիմա ինչ-որ մեկը խառնվել է կամ չի խառնվել, այս պահին մեզ չպետք է հետաքրքրի: Մեզ պետք է հետաքրքրի մեր արժանապատիվ դիրքն ու բանակցային ընթացքում երկրի և ժողովրդի, պետության շահերն առավելագույնս ներկայացնելու և պաշտպանելու մեր ունակությունը: Արդյոք մենք դա դրսևորե՞լ ենք: Իմ կարծիքով` ոչ բավարար:
«Մենք պետք է մեր սեփական քաշը, կարողությունը, հեղինակությունն ինքներս ստեղծենք, կերտենք և հաստատենք: Եթե մեզ թվում է, թե ուշ եկավ, կամ ինչ-որ ձևով այն կերպ չեկավ, նորից՝ մենք պետք է մեղավորներին փնտրենք մեր մեջ և մեզանում, և ոչ թե մեղադրենք իսկապես դաշնակից երկրի նախագահին, որ իսկապես նա ուշ եկավ կամ այն կերպ չեկավ, ինչպես կուզենայինք, որ գար»:
168.am-ի տեղեկություններով` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, ապա «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը շուտով նշանակվելու է «Որոտանի հէկ-երի համալիր» ՓԲԸ ղեկավար:
«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի կարծիքով` Հայաստանում մենաշնորհների առկայության խնդիրը լուրջ է:
Իհարկե, դա շատ լավ է, բայց ես դեռ պետք է աշխատեմ և աշխատեմ….
ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները: Երկու երկրների նախագահները երկար ժամանակ գտնվել են ՀՀ նախագահի նստավայրում` ունեցել առանձնազրույց, ապա կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան է եկել նաև «Ռոսնեֆթ» նավթագազային ընկերություն» ԲԲԸ-ի նախագահ Իգոր Սեչինը: «Ռոսնեֆթը», հիշեցնենք, հետաքրքրություն էր դրսևորում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հանդեպ:
«Ժողովուրդը միշտ էլ սպասելիքներ է ունենում, երբ բարձր ղեկավարներ են գալիս Հայաստան, և այս անգամ էլ, ինչպես միշտ, սպասելիքները դրական են, հատկապես մենք՝ հայերս, միշտ մտածում ենք , որ լավ լինի»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող ցուցարարները երթով հասել են Նալբանդյան փողոց՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկի մոտ, իսկ նրանց մի մասը հասել է Պուշկին-Աբովյան փողոցների խաչմերուկ։
Ռուսաստանի Դաշնության հարգարժա՛ն Նախագահ, Հարգելի՛ բարեկամներ, տիկնայք և պարոնայք, Ես անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին, ով Հայաստան է ժամանել պետական այցով: Համաժողովի աշխատանքներին ռուսական կողմից մասնակցում են կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, 7 դաշնային նախարարներ, 7 նահանգապետներ, «Ռոսատոմի», «Ռոսնեֆտի», «Գազպրոմի», «Վնեշտորբանկի», ռուսական մի շարք այլ խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Այստեղ ներկա են Ռուսաստանի […]
Ազգային ժողովի մի շարք ընդդիմադիր պատգամավորներ այսօր անդրադարձել են Հայաստանում Պուտինի ընդդիմախոսներին բերման ենթարկելու խնդրին և Ազգային ժողովի նախագահից պահանջեցին միջամտել օրինականության վերականգնմանը:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը այսօր կստորագրի «ՀայՌուսգազարդի» 20%-ի ձեռքերման պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը՝ «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի բացման արարողության ժամանակ :
Տատյանա Վալովայան շեշտեց, թե միֆ են բոլոր այն խոսակցությունները, որ Հայաստանը կզրվի սուվերենությունից, եթե միանա ՄՄ-ին, ինչպես նաև միֆ համարեց այն քննադատությունները, թե ՄՄ անդամ-պետությունների հետ միասնական սահմանի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտ դառնա:
Այս պահին լարված իրավիճակ է Հանրապետության փողոցում։ Բախումներ են տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների միջև
Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող ցուցարարները երթով հասել են Կառավարության շենք։ Նրանք վանկարկում են «Մայդան, Մայդան»։ Պաստառի վրա գրված է՝ «Դեպի բարիկադներ»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող ցուցարարները երթով հասել են Կառավարության շենք։ Նրանք վանկարկում են «Մայդան, Մայդան»։ Պաստառի վրա գրված է՝ «Դեպի բարիկադներ»։ Կառավարության շենքը շրջապատված է ոստիկաններով։
Ցուցարարները կրում են «1920թ. դեկտեմբերի 2-ը չի կրկնվի», «Stop, Russia» , Ալիևի և Պուտինի նկարներով՝ «Թշնամուն զենք վաճառողը թշնամի է» և նման բնույթի այլ ցուցապաստառներ։
Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց` պարզապես լինելով փոքր-ինչ ավելի զգույշ:
McKinsey&Company-ի տնօրեն Կենիչի Օմայեին (Kenichi Ohmae) Ճապոնիայում կոչում են «Պարոն Ռազմավարություն»: Միջազգային շուկայում աշխատող ճապոնական հայտնի ընկերությունները դիմում են նրա օգնությանը՝ մրցունակ ռազմավարություն մշակելու համար, նրա խորհուրդներին հետևում են ամերիկյան և եվրոպական խոշոր ընկերությունները:
Պարկինսոն անունով անգլիացի մի բժիշկ վաղուց նկատել էր, որ ինքն ունի մի հիվանդություն, որը ոչ մեկի կողմից նկարագրված չէ և բնորոշվում է կարկամածությամբ, շարժունակության դժվարացումով, մկանների տոնուսի բարձրացումով, մի շարք հոգեկան և վեգետատիվ խանգարումներով: Հետագայում այն կոչվեց պարկինսոնյան հիվանդություն:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը հայտնի է՝ որպես տրոֆիկ խոցերը, թարախակալած վերքերը, ջրգողությունն ու քլորոզը բուժող միջոց: Այլ ժողովուրդներ երեսնակն օգտագործում են պոդագրայի, գոտկացավերի, մաշկի քերծվածքների, միզաքարային դիաթեզի, ենթաստամոքսային գեղձի ախտահարման, նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի դեպքում:
Խաղողի տերևն ունի բարձր ֆերմենտատիվ ակտիվություն, հեշտությամբ է փոխանցում իր օգտակար նյութերը ջերմային մշակման ժամանակ։
Եվրոպան ճակատագրական սխալ արեց, երբ Ս.Սարգսյանի կողմից բառացիորեն կեղծված ընտրությունները հալած յուղի տեղ ընդունեց: Եվրոպան դեռ պատասխան է տալու դրա համար: Եվրոպայի դեմքին կա այդ խարանը, որ նա չկարողացավ ըստ արժանվույն գնահատել այն կեղծիքները, որ տեղի ունեցան և՛ փետրվարի ընտրությունների ժամանակ, և՛ հատկապես դրան նախորդող ժամանակաշրջանում:
Ցուն «ակոսների» միջոցով վրձինը բացահայտում է իրերի կենդանի դեմքը: Բայց լեռները կարող են հազարավոր զանազան ձևեր ընդունել, և այստեղից հետևում է, որ դրանց ռելիեֆի արտահայտումը չի կարող հանգեցվել միասնական բանաձևի:
Երջանիկ մանկությունը մարդկանց հետագայում հարուստ է դարձնում. Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները: Նրանց համոզմամբ՝ եթե մարդիկ մանկության տարիներին երջանիկ են եղել, ապա դա երաշխավորում է, որպեսզի հետագայում նրանք հարուստ կլինեն:
Ռազմիկ Ամյանի երգի հիման վրա թանգարանում նկարահանումներ կատարելը հետաքրքրել է զուտ ֆինանսական առաջարկից ելնելով, սակայն ես չեմ իմացել, թե կոնկրետ ի՞նչ երգի հիման վրա է նկարահանվելու տեսահոլովակը: Խոսակցություններ եղան, թե ցուցանմուշներն ապամոնտաժվել, տեղաշարժվել են, բայց կտրականապես հերքում եմ, նման բան չի եղել, ոչինչ չի տեղաշարժվել: