Երկուշաբթի օրն ԱԺ քառօրյայի մեկնարկի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հերթական անգամ բարձրացրեց արդեն 10 տարի ԱԺ քառօրյայի օրակարգ ընդգրկված և այդպես էլ խորհրդարանի կողմից չքննարկված և չվավերացված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիայի հարցը:
«Հարգանքի է արժանի ցանկացած կարծիք, բայց որ այդ կարծիքները միտված են գործընկերներին վիրավորելուն կամ ընդհանրապես կապ չունեն իրականության հետ և ավելի շատ պոպուլիստական են… Ինձ թվում է նման կարծիքները անհիմն են, դատարկ են, անընդունելի են և անհետաքրքիր են։
Քիչ առաջ տեղի է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի բյուրոյի նիստը, որը ընդունել է Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հրաժարականը։
Իսկ ինքը պատկերացնո՞ւմ է այդ տեղանքը, տեխնիկապես հնարավո՞ր է` ավտոմեքենան այդ տեղանքում դուրս գա կողնակ, ուղղահայց խփի: Դա տեխնիկապես հնարավո՞ր է: Ինքը նայե՞լ է այդ հատվածը: Որպեսզի դուրս գա, պետք է Վ. Պետրոսյանը գնա Աշտարակ, մտնի Աշտարակի ճանապարհ, հետո փոշմանի, վերադառնա ետ` դեպի Երևան, որը տեխնիկապես հնարավոր չէ: Նման մանյովրում չի կարող լինել: Հո ասելով չէ՞:
«Եվս մեկ պատերազմը ԼՂ-ում լուրջ խնդիրներ կստեղծի բոլոր կողմերի ժողովուրդների համար։ Այնպես որ, մենք վճռական ենք տրամադրված այս հարցում, և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մեր նոր համանախագահին հստակ հանձնարարական է տվել՝ լինել նախաձեռնող, կրեատիվ (ստեղծարար) և կողմերին ուղղորդել դեպի խաղաղ հանգուցալուծում»,- ասել է դեսպանը։
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է Վանաձորի Ճարտարագիտական համալսարանի լուծարման մասին:
«Կարծում եմ՝ կհաջողվի մի շարք հետաքրքիր ծրագրեր դուրս հանել դեպի ռուսական շուկա, մանավանդ, որ Հայաստանը հայտարարել է Մաքսային միության անդամ դառնալու՝ իր ցանկության մասին: Դա հսկայական շուկա է մեր փոքրիկ պետության համար, ուստի, կարծում եմ, որ դա մեզ բավականին օգուտ կբերի: Այնպես որ, իրոք կան ծրագրեր, որոնք բավականին լուրջ առևտրայնացման հեռանկարներ ունեն»,- ասաց Ս.Հարությունյանը:
«2014 թվականի բյուջեի եկամուտների մասը քննարկելիս մենք կենտրոնանում ենք վարչարարության վրա, բայց հարցը ավելի խորքային է»,- այսօր ԱԺ-ում 2014 թ. պետական բյուջեի քննարման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներ է առաջարկում Ֆինանսների նախարարությունը, որպեսզի մի կողմից փորձի կրճատել ստվերը, մյուս կողմից՝ օժանդակի, որ վարչարարության բեռը բիզնեսի վրա ծանր չլինի:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը վերաքննիչ քրեական դատարանին դատավարական խախտման հիմքով բողոքարկել է Վ. Պետրոսյանին 2 ամսով կալանավորելու դատարանի որոշումը:
Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Հայաստանում շատ մարդիկ կան, ովքեր կցանկանային իրենք լինել Շանթի տեղում: Նրա արարքը ճիչ է՝ ուղղված հասարակությանը, որ՝ «Մարդի՛կ, ուշքի՛ եկեք»: Այլևս չենք կարող ճնշման տակ ապրել: Շնչահեղձ ենք լինում»,- ասաց ազգագրագետը՝ ավելացնելով, որ Շ. Հարությունյանի քայլը հոգեկան պոռթկում էր:
Մամուլում տեղեկություններ կան, որ «Սիքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որը արագաչափեր, տեսախցիկներ է դնում, որը, համաձայն մամուլի հրապարակումների, պատկանում է Սերժ Սարգսյաի եղբորը կամ ընտանիքին, 4.2 մլդ դրամի հասույթ է ապահովում:
«Էսօր պոլիեխնիկն են վերացնում, վաղն էլ մեզ են վերացնելու….ու՞մ է պետք երկիրհն առանց ինժեների, սա ինչ խայտառակություն է»,-դժգոհել են դասախոսները, ովքեր չցանկացան ներկայանալ: Ցույցի դուրս եկածների թիվը անցնում է 150-ը:
Ավազակային հարձակման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ անլուրջ, անփույթ վերաբերմունք է դրսևորվել` սկսած ոստիկանություն Վաղարշապատի բաժնից, շարունակվել 1 Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այժմ դեռևս դատաքննությունը չսկսած շարունակվում է քրեական վերաքննիչ դատարանում:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա գնահատում ներդրումների նվազումը և ի՞նչ ազդեցություն ունի այն Հայաստանի վրա՝ որպես կոռուպցիոն երկիր ընկալելու հարցում:
«Շանթի պոռթկումը մաքուր էր, բայց սարքեցին ու վատ ձևով սարքեցին այդ ամենը, դա անդուր ստացվեց: Մարդիկ տուժեցին հայրենասիրության համար և պատժվեցին արդարություն պահանջելու համար»,- նշեց բանախոսը:
Ձայների 10 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ չընդունվեց:
Այս տարի համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնությունում լավագույն խաղ ճանաչված՝ Հենրիկ Հակոբյանի «FastFood»-ը շուտով հասանելի կլինի Android, iOS և Windows Phone բջջային օպերացիոն համակարգերի համար:
Երբ հայերս աշխարհից պահանջում ենք ճանաչել Ցեղասպանությունը, բազմաթիվ հիմնավորումների հետ ներկայացնում ենք նաև այս մեկը` որպեսզի այլևս մարդկության հանդեպ նման ոճիր չկրկնվի:
Մենք ունենք ընդհանուր քաղաքական գիծ և ունենք որոշակի հարցերում որոշակի դիրքավորում: Որոշ հարցերում մեր կարծիքն ավելի կարծր է, ավելի քիչ կոմպրոմիսի տեղ ունի ու ես իմ քվեարկություններով իրականացնում եմ իմ սկզբունքներին հավատարիմ քաղաքականություն:
Ըստ «Նիվայի» վարորդի՝ ինչ-որ մեքենան լավ քաշ չի ունեցել, այսպես ասեմ, շարժիչը: Կանգնել է, որպեսզի ստուգի, տեսնի՝ ի՞նչն է պատճառը: Մի երկու անգամ գազ է տվել՝ շարժիչի աշխատանքը ստուգելու համար, ու այդ պահին չի էլ հասցրել, որպեսզի շարժվի: Հանկարծակի լույսեր են երևացել, ու բախումը… վայրկյանների ընթացքում:
Մարզերի զարգացումը և ակտիվացումը մեր ստրատեգիական նպատակների մեջ է մտնում: Հայաստանը միայն Երևանը չէ, ուստի կարևոր է, որ զարգանան նաև մյուս շրջանները: Բացի այդ, դա նաև ֆինանսապես ավելի ձեռնտու է. այժմ Երևանում ծրագրավորման ոլորտը բավական զարգացել է, աշխատավարձերը բարձրացել են, իսկ ընկերությունները բավականին շատ են, մինչդեռ շրջաններում նման ընկերություններ գրեթե չկան:
Նրանք ստեղծել են բուժիչ պանիր, որն օգտակար է հատկապես շատ տարածված` դիսբակտերիոզի դեմ պայքարելու համար: Նշենք, որ այս խնդրով տառապում է աշխարհի բնակչության մոտ 82%-ը:
Առաջին սերնդի հակաբիոտիկները հիմնականում կանխարգելում են բակտերիաների բազմացումը, հաջորդ խումբն ի զորու է քայքայել բակտերիաների բջջաթաղանթը և տրոհել այլն։ Հակաբիոտիկների հիմքի վրա մշակվել են դեղամիջոցներ, որոնք կիրառվում են օնկոլոգիայի քիմիաթերապիայի դեպքում։
Կան տղերք, ովքեր ապրելով հայրենիքի և ժողովրդի ցավով, իրենց արյամբ ձեռք բերված անկախ երկրում տիրող կործանարար արտագաղթը անցկացնելով իրենց և իրենց զոհված ընկերների արյան պայքարի միջով, հոգու ցավից ինքնահրկիզմանը հավասարազոր քայլի են դիմում: Նման քայլի գնաց նաև Շանթ Հարությունյանը:
Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ նրանք, ովքեր իշխանության այս կամ այն պաշտոնյային պարբերաբար մեղադրում են «վիլլաներ» կամ շքեղ առանձնատներ ունենալու համար՝ գրպանահատ են և շահարկող: «Պետական պաշտոնյան կարող է պաշտոնատար անձ լինել և բաժնետեր լինել ինչ-որ բիզնեսի կամ ձեռնարկության»:
Այսօրվանից` նոյեմբերի 12-ից, « Microsoft» ընկերության «Office 365» ամպային ծառայությունը պաշտոնապես հասանելի կդառնա նաև հայաստանյան օգտատերերի համար:
Ձեր խղճի, հոգու հետ մտնում եք գործարքների մեջ, փորձում եք ձեր խիղճը վաճառել: Երբ ընդունվեց ԼՂԻՄ-ի հետ միացման որոշումը, որը հաստատվեց Գերագույն մարմնի կողմից, մեր հոգին տեղն էր, գործարքների հետ չէիք մտնում, խիղճներս համահունչ էր, հիմա ԼՂՀ է, որևէ մի կտոր հող ոչ վաճառքի, ոչ սակարկման ենթակա չէ: Ես չեմ վախենում ոչ պատերազմից, ոչ էլ… մենք պարտավոր ենք ապրել ու պետք չէ վախենանք, որ մի օր պատերազմ կսկսի
Հիվանդանոցում դեռևս շոկային վիճակում գտնվող Հարությունյանին քննչական մարմինները բռնի ուժով կանացի խալաթ էին հագցրել և ստիպողաբար տարել էին դատական դահլիճ: Ողջ հայությունը ցնցված էր:
Պետրոսյանը լավ տղայա, բայց չէ՞որ երկու ախպեր են մահացել, ի՞նչ աներ Ոստիկանությունը, ասա, չէ՞ որ դուք`ժուռնալիստներդ, գնացիք իրանց տուն, նկարեցիք, թե մերը ոնց ա լացում, էլի դուք արեցիք սաղ: Եթե Վարդան Պետրոսյանի մասին մտածեիք, տենց շուխուր չէիք անի:
«Հիմա հըլը ընդդիմության վիլլաները նայեք, թե ընդդիմությունն ինչ վիլլաներ ունի… Բոլորինն էլ նայեք, տեսեք ինչեր ունեն»: Իսկ թե ում նկատի ուներ, նա այդպես էլ չասաց` անպատասխան թողնելով լրագրողների հարցադրումները: