Բաժիններ՝

Առոչինչ

1 ամիս առաջ ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագրի հաստատումից հետո` ոլորտում ոչ մի աշխուժացում չկա. «Էյր Արմենիայից» բացի` որևէ այլ ավիաընկերություն հայտ չի ներկայացրել ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: ««Բաց երկնքի քաղաքականությունն» առոչինչ է, դրանում բովանադակություն չկա, իսկ Կազանի դեպքից հետո էլ ավիացիան ավելի շուտ անվտանգություն է, քան բիզնես: Անվտանգության առումով պետությունը պետք է հիմնի ընկերություն: Մինչև հիմա «Էյր Ֆրանսը», KLM-ը, «Բրիթիշ Էյրվեյսը» պետական մասնաբաժին ունեն: Իսկ մասնավոր ընկերությունների դեպքում ի՞նչ երաշխիք ունենք, որ «Արմավիայի» օրը չի ընկնի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

Նրա գնահատմամբ, Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցությունը նշանակում է երկրի գաղութացում ՌԴ կողմից, այդ թվում և՝ հայկական ավիացիայի գաղութացում. «Հայկական ավիաշուկայի մի մասը հիմա տրված է Եվրոպային, մեծ մասը` Ռուսաստանին: Մենք ինքներս չենք կարողանում տնօրինել մեր շուկան: Բայց դա մեր ուղևորներն են, և իրենք, թանկ տոմսեր գնելիս, հարկ են տալիս ոչ թե մեր պետությանը, այլ հարկ են տալիս օտար պետություններին: Մեր օդաչուները չեն թռչում, աշխատավարձ չեն ստանում, ընտանիքները թողնում, գնում են 4-րդ երկրներ և տարբեր արկածախնդրությունների մեջ են ընկնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս