Ծաղկաշատի բնակիչ Արփիկ Մելքումյանը շուտով կյանքի մեկ դարը կբոլորի: Փաստաթղթերով նա 1915 թվականի ծնունդ է և 100-ամյակը կբոլորի եղեռնի 100-րդ տարելիցի հետ միաժամանակ:
Ինչ ցանես, այդ էլ կհնձես, սա է իրականությունը, և իշխանությունները սա պետք է հասկանան: Հաճախ նրանք հենց այս մոլորության մեջ են, և երբ այդ հրամայականը չի երևում, իրենց թվում է, թե չի էլ երևալու, բայց այդպես չէ: Ժամանակը իր օրինաչափություններով հանձնում է քեզ կոնկրետ իրավիճակի, երբ ստիպված ես լինում տեսնել արածներիդ արդյունքները բաց աչքով:
Մենք նամակ ուղղեցինք Հովիկ Աբրահամյանին, ով Բրյուսելում հայտարարեց, որ պատրաստ է մեզ հետ համագործակցելու, և խնդրեց նույնիսկ տալ համաձայնություն համատեղ կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ «մարտնչելու»: Այդ մարտահրավերն ընդունեցինք, մինչև ամսվա վերջ սպասելու ենք Հովիկ Աբրահամյանի պատասխանին մեր բաց նամակներին, որից հետո արդեն կշարունակենք մեր նոր որդեգրված պայքարը՝ թիրախ դարձնելով նախագահին, քանի որ նախագահն առաջինն է պատասխանատու այս ամենի համար:
Հանրահավաքին մասնակցում էին նաև մի քանի ՀԱԿ շարքային և ոչ շարքային անդամներ: Նրանցից մի քանիսը մոտեցան ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանին և դժգոհեցին, թե ինչո՞ւ նա չի երևում, ինչո՞ւ է հեռացել իրենցից:
Նոր ընկերություն ստեղծելիս՝ մարդկանց ամենատարածված սխալներից մեկը լավ ընկերություն ստեղծելու գաղափարն է: Ըստ նրա՝ պետք է ոչ թե լավ ընկերություն ստեղծել, այլ լավ ապրանք: Արդյունքում՝ եթե ընկերության ապրանքը լավն է, ապա, բնականաբար, այդ ընկերությունը մարդկանց համար դառնում է լավը:
Ցավալի է, երբ նման վերաբերմունք ցուցաբերում են այն պետության ներկայացուցչի նկատմամբ, ով մասսայական ոչնչացման զենք վաճառեց Ադրբեջանին: Սա ոտնձգություն է մեր ինքնիշխանությանը և նման կերպ վերաբերմունք արտահայտե՞լ… գավառամտության դրսևորում է, որը մենք մեր միջից չենք հանել և սա է ձախողման պատճառը:
Սպիտակի հիվանդանոցում մահացած 2 ամսական երեխայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ. առողջապահության նախարարությունն առայժմ չի կարող եզրակացություն անել երեխայի մահվան հետ կապված:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե՝ միանալով Մաքսային միությանը և մերժելով Ասոցացման համաձայնագիրը, Սերժ Սարգսյանը «թաղեց» Հանրապետական կուսակցությունը:
Նրա խոսքով` իրականում շատ մարդիկ են երազում այն մասին, թե ինչ են ցանկանում ունենալ, սակայն ոչ բոլորն են նրանցից փորձում դա անել: Նա 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ամենակարևորը և իր թիվ մեկ խորհուրդն է չվախենալ ձախողումից.
Ճանապարհի կառուցումից հետո, բացի ճաղավանդակների ներկման աշխատանքներից, այս մայթի վրա վերանորոգման այլ աշխատանքներ չեն իրականացվել:
Հայաստանը միակ անդամ երկիրն է լինելու, որտեղ ռուսերենը պետական լեզու չէ, Սահմանադրությամբ ամրագրված միակ պետական լեզուն հայերենն է, և ռուսերենի կարևորությունը բացառապես դիտվում է որպես ազգամիջյան շփումների, քաղաքակրթական, ռուսալեզու մշակութային ժառանգությանը հաղորդակցվելու և հաջող կարիերա անելու տեսակետից
Նորանկախ Հայաստանի հենց սկզբից մենք համագործակցել ենք այն ուղղություններով, որոնք արծարծվեցին հայտարարության մեջ: Եվ հետո` Եվրոպան որևէ քայլ չի կատարել Հայաստանին ներքաշելու Խորը և համապարփակ առևտրի ծավալների մեջ, ոչ էլ բազան է ստեղծել դրա համար
Եվրոպական Միությունն ու Հայաստանը արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի Գոտու շուրջ բանակցությունները, սակայն, չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ։
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Վիլնյուսում գտնվող ՀՀ պատվիրակությունը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ մեկնել է ճամփորդության:
1 տարեկան Մերի Սարգսյանի մահվան պատճառը թոքաբորբն է եղել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը:
Ձայնագրության մեջ լսվում է, որ մի տղամարդ Սասունցի Դավթի նրբանցքից կանչ է գրանցում, հեռախոսավարուհին փորձում է ճշտել բնակարանը, սակայն տղամարդը խնդրում է արագացնել և հայհոյում է: Այս կանչը, Թագուհի Ստեփանյանի խոսքով, չի գրանցվում, քանի որ չի պարզվում զանգահարողի ինքնությունը: Երկրորդ զանգը ստացվում է 00:52-ին:
Դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն առայժմ անփոփոխ է. նա շարունակում է մնալ ՀՀ արադարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում:
Ախր, էնպես ասում եք ու վերջ, հա՞: Ինքն ասում ա, որ ես ծեծել եմ, դուք էլ հարցնում եք հա՞ դրա մասին: Տենց էղա՞վ բա: Եթե ինքը տենց ցուցմունք ա տվել դատարանում, ապա ինքը սուտ մատնության համար մի հատ էլ պատասխան պիտի տա:
Կարծում եմ` այն, ինչ կատարվեց Վարդան Պետրոսյանի հետ, ցույց տվեց, թե ինչ այլանդակ վիճակում է գտնվում մեր ամբողջ դատաիրավական համակարգը: Ես այցելել եմ նաև զոհվածների ընտանիքներին: Դա մեծ ողբերգություն է, և այդ ողբերգությունը բոլորինս է: Չէի ուզի շատ խոսել դրա մասին, դա վերածվում է շահարկման և օգուտ չէ ոչ մեկին:
Պետք չէ սև ու սպիտակի բաժանել` որ եթե Ասոցացման համաձայնագիր չէ, Մաքսային միություն է, և՝ հակառակը: Դա Ձեր պատկերացումն է, Ձեր գնահատականն է, որ քայլ ձեռնարկելը նշանակում է կամ պետք է հացադուլ հայտարարել, կամ պետք է գնալ փայտերը վարցնել… Ամեն մարդ իր պայքարի ճանապարհը մի ձև է պատկերացնում: Գործողություն անելը չի նշանակում գնալ մի տեղ նստել կամ հացադուլ անել…
Կիսահաղորդիչները շատ կարևոր են, քանի որ դրանց կարողությունների շնորհիվ են հետագայում iPhone-ը և այլ սարքերը ստեղծվել, դրանք բոլորը հիմնված են կիսահաղորդիչների վրա:
Սիրողական մակարդակի է գտնվում ոչ միայն հանդբոլը, այլ նաև՝ ֆուտբոլից բացի, բոլոր խաղային մարզաձևերը: Պատճառներից մեկն այն է, որ բացակայում են պրոֆեսիոնալ ակումբները, իսկ եթե պրոֆեսիոնալ ակումբներ չկան, և ակումբների մեջ Հայաստանի առաջնություն չկա, այլ կա մարզադպրոցների շրջանակում, ապա դա սիրողական է:
Կիսատ-պռատությունը, «յոլա տանելը», միջոցների անբավարարությունն ու ցրվածությունը, պարարվեստի զարգացման հարցերում երկփեղկվածությունը, հստակ ծրագրերի և հեռանկարային խնդիրների անորոշությունը, եթե կուզեք նաև` երբեմն անտեղյակությունն է այսօր բնորոշ այս բնագավառին:
Սերմից ստացված յուղամզվածքն ամրացնում է անոթների պատերը, վերականգնում է արյունաբեր երակների առաձգականությունը, վերացնում է ոտքերի այտուցվածությունը և կանխարգելում թրոմբների առաջացումը։
Այսօր Վիլնյուսում մեկնարկել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Գագաթնաժողովի նիստերը և փաստաթղթերի ստորագրման արարողությունները կկայանան վաղը` նոյեմբերի 29-ին: Մինչ այդ այսօր իր աշխատանքն է սկսել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների ֆորումը, որի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
Նոյեմբերի 28-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը, չնայած հաշվետու ժամանակաշրջանում չի անցկացրել հանդիպումներ, այդուհանդերձ, առաջադիմել է 4 հորիզոնականով և զբաղեցնում է ռեկորդային՝ 34-րդ տեղը:
ՀՀ օդային տարածքը բաց հայտարարելու դեպքում երկրի տնտեսության աճի վարդագույն հեռանկարների մասին այն ոգևորությունը և խանդավառությունը, որը պարտադրվում է այդ կոնցեպցիայով, ամրացված չէ ոչ համապատասխան վերլուծական բազայով, ոչ էլ հավատ ներշնչող հաշվարկներով։
Մինչև համագումարը որոշված էր, որ ատենապետ պետք է ընտրեն Նարեկ Գալստյանին, ում այդ նպատակով ընտրեցին վարչության անդամ: Բայց Գալստյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն է, իսկ ատենապետ ընտրվելու դեպքում նա պետք է հրաժարվի այդ պաշտոնից, իսկ այդ հարցը պետք է հստակեցնի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Պաշտոնական փաստաթղթերում նշվում է, թե միջադեպը ծայր էր առել «ներկաներից մեկի կողմից խորհրդային կառավարության բարձրաստիճան ղեկավարի հասցեին հնչեցրած անհարգալից արտահայտության» պատճառով: Սակայն այլ աղբյուրներ ակնարկում են, թե ծեծկռտուքն ազգամիջյան հողի վրա էր:
Հարցին, թե Դուք, փաստորեն, Ձեր գործնական անհաջողությունների համար մեղադրում ե՞ք լրագրողներին, երգչուհին բավականին սրամիտ պատասխան է տվել. «Հա, բա չէ, մեր հարևան Հռիփսիմեին, կամ Վալոդիկին»։