Այսօր` դեկտեմբերի 5-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկեց ամենամյա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը: Կոնֆերանսը մեկնարկեց պանելային քննարկմամբ, որը վերաբերում էր հայաստանյան և արտասահմանյան աղբյուրներից ներդրումների ներգրավում տեխնոլոգիական ընկերությունների գործունեության վաղ շրջանի համար:
ԱԺ այս տարվա քառօրյա նիստերի վերջին օրն սկսվել է սկանդալով: Քվեարկության էր դրվել ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված «Համատարած և համակարգված կոռուպցիա» հարցապնդման վերաբերյալ որոշման նախագիծը:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, վերջերս, բարձր մակարդակով երկխոսության վերսկսումը և հույս հայտնեցին, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն խաղաղ կարգավորման գործընթացին: Նրանք կոչ արեցին կողմերին դիտարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում:
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային Ժողովի նախագահին 2013թ. դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան:
Ցանկացած, հատկապես ազդեցիկ երկրի ղեկավարի այցը Հայաստան տեսականորեն դրական երևույթ է: Խնդիրն առաջանում է այցելության այն բաղադրիչից, որի պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են:
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր հավաքվել էին խորհրդարանի առջև, քվեարկությունից հետո երթ են անցկացրել դեպի ՄԻՊ գրասենյակ` պահանջելով, որ ՄԻՊ-ը ևս միանա պատգամավորներին, և ՍԴ հայցը լինի համատեղ:
Ամանորյա տոները 4 մանկահասակ երեխաների հայր Վարդանին ստիպում են երեխաների աչքերին չնայել, նրանց բազում հարցերին չպատասխանել, անհետանալ սենյակի մի անկյունում, որտեղ կմոռացվի «տոնը», երեխաների չարդարացված սպասումները, չգնված նվերները, չհնչած երգ ու երաժշտությունն ու երեխաների չիրականացած ուրախությունը:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի գնահատմամբ` այն, որ Հայաստանին պատկանող 20 տոկոս մասնաբաժինը ևս փոխանցվում է ռուսական «Գազպրոմի» ընկերությանը, պարզապես «խայտառակություն» է:
Արտաքին ուժերի դեմ պայքարում են շատ կոնկրետ պայմաններում, եթե ունես թշնամի, հակասություններ, ասենք, առևտրական հարաբերություններում, և կարող ես պայքարել անգամ շատ կոշտ: Բայց երբ խոսքը ներքին քաղաքական պայքարին է վերաբերում` ցույցեր, հանրահավաքներ, ապա ես չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում` պայքարել Օբամայի, Օլանդի կամ Պուտինի դեմ: Ի՞նչ է սա նշանակում:
Ողբերգությունն էլ իր պատմություններն է ունենում: Անուրախ, նաև անհավանական: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը բերեց սոսկալի մեծ ցավ, բայց և մարդկային ինքնազոհության, նվիրումի ու հնարամտության բազմաթիվ դեպքեր:
Թեև ռուսական գազի գինը Հայաստանի սահմանի վրա լինելու է 189 դոլար, բայց սպառողը գազի համար վճարելու է կրկնակի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էնէրգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի ունեցած դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայում Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան «վերագաղութացմանն ուղղված այց էր»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Ինչ վերաբերում է Վ. Պուտինի հայտարարությանը, թե ՌԴ-ն չի պատրաստվում հեռանալ Կովկասից, Ալեքսանդր Արզումանյանը նշեց.
Հայաստանում ռուսական պատվիրակության այցի շրջանակներում «Նաիրիտ» գործարանի կառավարումը «Ռոսնեֆտ» ընկերությանը հանձնելու շուրջ նախատեսվող բանակցությունները տապալվել են:
Հայ ծրագրավորողները ստեղծել են Central Vision test (Կենտրոնական տեսողական դաշտի ստուգում) կոչվող հավելվածը, որը կարող է օգնել բացահայտել Ձեր աչքի հետ կապված խնդիրները` տեսողությունը (հեռատեսությունը և կարճատեսությունը), գունազգացողությունը և աստիգմատիզմը: Նոր հավելվածը մոտ 2 ամսվա ընթացքում գրել են Sorcio ընկերության ծրագրավորողները:
Մի բան է հստակ, որ այսօրվա Թուրքիայի տնտեսությունը ստեղծվել է հայերից խլած կամ թողած նյութական ժառանգության վրա: Ես գիտեմ, որ հայերի ունեցվածքը Ցեղասպանության ժամանակ գնահատվել է 3 միլիարդ դոլար, որն այսօրվա թվերով աստղաբաշխական գումարների կարող է հասնել:
Հիշե՛ք, կարևոր չէ, թե Դուք ի՞նչ եք վաճառում, մարդիկ պետք է սիրեն Ձեզ, իսկ մարդկանց գրավելու համար Դուք շատ քիչ ժամանակ ունեք, պետք է գրավեք նրանց մի քանի վայրկյանում:
Հնարավո՞ր էր արդյոք 8 ամսվա մեջ կուտակել 155 միլիոն դոլարի պարտք գազի դիմաց, որը, ըստ Արմեն Մովսիսյանի, Հայաստանը փակեց «Հայռուսգազարդի» գործարքով։
Վիրուսների գենետիկ նյութից ստեղծվում են յուրահատուկ ստրուկտուրաներ, որոնց միջոցով բույսերի ԴՆԹ-ի մեջ ներդրվում են նոր գեներ։ Նման գործընթացները կոչվում են «հորիզոնական տեղափոխումներ». դրանք մշտապես ընթանում են բնության մեջ` սա P խնդիրն է, իսկ այն, ինչ անում է Գ.Ճ.-ն, դա P խնդրի լուծումն արագացնելու փորձ է։
168.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Հայաստանն, այնուամենայնիվ, որոշեց «ՀայՌուսգազարդին» պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը վաճառել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե ՀՀ էկոնոմիկայի նախարար Արմեն Մովսիսյանն արդեն իսկ հանդես է եկել այս հարցի շուրջ մեկնաբանությամբ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ «Էկոնոմիստ» ամսագրում հրապարակված «Գենդերցիդը Կովկասում» հոդվածին՝ նշելով, թե Հայաստանին «իռոնիայով ձեռ են առնում»։
Եթե իշխանության մեր գործընկերները մտածում են, թե այս համակարգի կնքահայրերը իրենց պահպանողական գաղափարախոսության կրողներն են, թե նույն արժեքներն են դավանում, կարծում եմ՝ սխալվում են: Հիմա ժամանակն է ամփոփելու և պատմության համար արձանագրելու կատարվածը: Ի՞նչ ունենք և ի՞նչ ենք ունենալու:
Այսօր Նկարիչների միությունում տեղ է ունեցել Հայ Ժամանակակից կերպարվեստագետների ստեղծագործությունների բարեգործական ցուցահանդեսը՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի 25-ամյա տարելիցին: Այն կազմակերպել են Շիրակ» հայրենակցական միությունը, Գյումրիի քաղաքապետարանը և Հայաստանի նկարիչների միությունը:
Իշխանությունը չգիտակցեց, որ իրավապահներին նման հակաիրավական գործողությունների դրդելով, Գյումրին կայազորի վերածելով, Երևանի կենտրոնը պաշարելով, հասարակական տրանսպորտի շարժը խափանելով, ատելություն սերմանեցին հասարակության մեջ այս բոլոր տհաճությունների պատճառ դարձած Վ. Վ. Պուտինի նկատմամբ:
Ըստ նրա՝ Պուտինյան Ռուսաստանը և նրա ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը շարունակում են գործել հին խորհրդային միության տրամաբանության ներքո, որը, նրա համոզմամբ, անպուսափելիորեն գրանցելու է պարտություն:
«Մեր հասարակության համար միգուցե աննկատ անցավ, բայց այս տարի ՀՀ-ն ամբողջությամբ մարեց այն պարտքը, որը ճգնաժամի պահին, 2009 թվականին Հայաստանը ստացավ Ռուսաստանի Դաշնությունից:
Դասադուլ հայտարարած 25 աշակերտներն այսօրվանից որոշել են գնալ դպրոց և համակերպվել այն իրողության հետ, որ Հարություն Ղազարյանի հետ պետք է շարունակեն սովորել նույն դասարանում։
Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել գործով մեղադրվող Դավիթ Թամրազյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Մեր դաշնակից երկրի նախագահի այցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունները պետք է շարունակվեն, դա հավելյալ երաշխիք է անվտանգության համար»:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը նախատեսում է խաղատները տեղափոխել Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի վարչական շրջաններ, բացառությամբ այն խաղատների, որոնք 40 մլրդ դրամի ներդրումները կկատարեն: Այս հնարավոր փոփոխությունն, ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ «կազինոների» բիզնեսի խոշորացման քայլ է։