Այդ օրը՝ հուլիսի 19-ի գիշերը լուսամուտից տեսա, որ աղջիկս աշխատանքից վերադառնում է։ Սպասեցի, տեսա ուշանում է, մեկել բարձր բղավոց լսեցի, իջա շենքի մուտքի մոտ, արյունը, որ չտեսա, բղավեցի՝ Նելլի, բայց նա արդեն մահացած էր: Հարևանների օգնությամբ տեղափոխեցինք հիվանդանոց։
Շնորհավորում եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում ֆեդերացիան կդառնա կուռ կառույց` իր շուրջը համախմբելով ոլորտի արժանավոր բոլոր ուժերին և կդառնա տանիք ոչ միայն հանրապետությունում, այլև նրանից դուրս գտնվող հայ մարզիկների համար:
Բոլոր երեքի հետ էլ, մասնավորապես՝ Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի հետ՝ ոչ ուղղակիորեն, Պուտինը երկխոսություն, քննարկումներ և վերլուծություններ անցկացնում է: Դա հաստատ կարող եմ ասել: Կարիք չկա, որ հեռուստաէկրանի առջև իրար ձեռք սեղմեն և ասեն. «բարև Ձեզ»: Դրա անհրաժեշտությունն ամենևին չկա: Պուտինը ոչ ուղղակի ավելի շատ քննարկումներ անցկացնում է նրանց հետ, քան Սերժ Սարգսյանի:
Դեռևս հոկտեմբերի 25-ին ԿԳ նախարարին գրություն էի ուղարկել, որով համագործակցության կոչ էի անում պետական բուհերում սովորող ուսանողներին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակներին ներկայացնելու համար (որն այդպես էլ նախարության կողմից դրական պատասխան չստացավ):
Դերասան Վարդան Պետրոսյանը կմնա կալանավորված: Քիչ առաջ այս մասին հայտարարվեց ՀՀ Վերաքննիչ քրեկան դատարանում: Դատարանը որոշել է մերժել Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը:
«Դեմ ենք ապօրինի կալանքին», «Արդար դատավարություն», «Ո’չ կալանքին» և մի շարք այլ կոչերով այս պահին մի խումբ քաղաքացիներ դատարանի դիմաց ակցիա են իրականացնում ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց և հետաձգվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը, քանի որ նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն (նա նամակով դատարանին հայտնել էր, որ չի կարող ներկայանալ դատական նիստին) ու ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը:
Ես դեմ եմ գնալուն, երկիրը լքելուն, բայց երբ երիտասարդը ունի բարձրագույն կրթություն, չունի աշխատանք, ապահովված չէ աշխատանքով, չի կարող ամուսնանալ, զավակներ ունենալ, ծնված զավակի վրա էլ հազարավոր պարտքեր կան: Հիմա յոթ միլիարդից ավելի արտաքին պարտք ունենք, ո՞վ է վճարելու, ձեր զավակնե՞րը:
Փորձ է արվում քաղաքական նոր հարաբերություններ ստեղծել ՄՄ-ի անվան տակ, որովհետև, եթե դա լիներ իսկապես տնտեսական պրոյեկտ, տնտեսագետները շատ հեշտ կհաշվարկեին, կտեսնեին` արժե՞, թե՞ չարժե անդամակցել, բայց ամեն ինչ ավելի բարդ է: Ավելին` հիմքում տնտեսական բաղադրիչ էլ չկա, չկա տենց բան, չկա:
Կարծում եմ՝ ՏՏ ոլորտում հաջողակ լինելու համար, առաջին հերթին, պետք է հաջողակ լինել գլոբալ մակարդակում, ոչ միայն հայաստանյան տեղական շուկայում: Այսինքն` դուք պետք է գլոբալ մտածեք: Երիտասարդների համար շատ կարևոր է բիզնես գործունեություն ծավալել ոչ միայն Հայաստանում, այլև` Հայաստանից դուրս, սակայն այդ ամենի համար նրանք պետք է ունենան անգլերեն լեզվի լավ խոսակցական և հասկանալու հմտություններ:
Երբ տեղական արտադրություն չկա, գումարը երկրի ներսում չի շրջանառվում, չի լինում ապրանքի որակ, բիզնեսի շարունակություն չի լինում, մարդկանց վիճակն ավելի վատ է լինում: Հարկավոր են ընդամենը լուրջ տնտեսվարողներ, որ նստեն հաշվեն, մտածեն այս երկրի զարգացման մասին:
Գործողությունն իրականացվում էր գիշերով: Հրետանային դիվիզոններից մեկը` չկողմնորոշվելով տեղանքում, սխալմամբ անցել էր սահմանը և դիրքավորվել Թուրքիայի տարածքում: Առավոտյան թուրքերը բացահայտեցին դա, սակայն բանն առճակատման չհասավ:
Շոու-բիզնեսի ներկայացուցիչ, երգիչ Ռազմիկ Ամյանի տեսահոլովակը ներկայացվեց, որի նկարահանումներն իրականացվել էին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: Ռաբիս այդ երգի տեսահոլովակը տեսնելով՝ մարդիկ իրենց տարակուսանքն էին արտահայտում՝ ինչպե՞ս կարելի էր նման բան թույլ տալ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում:
Հիմա իշխանությունները Շանթին տանում են հոգեբուժարան, ամեն կերպ ուզում են նրան գիժ ցույց տալ: Ինչի՞ համար, որ հանկարծակի հասարակության մեջ որևէ մեկը նման երևույթները լուրջ չընդունի՞:
Ի սկզբանե հասկանալի էր, որ առավելագույնը, ինչ կարելի է սպասել Սարգսյան-Ալիև հանդիպումից, կարծիքների փոխանակումն է: Ավելի լուրջ որոշումներ, եթե դրանք երբևէ ձեռք բերվեն, թողնվել են հաջորդ հանդիպումների շրջանակներում քննարկելու համար: Թե երբ կկայանա հաջորդ հանդիպումը, այդ հարցը դեռ բաց է:
«Կյանքիս ամենակարևոր մենամարտն է լինելու: Սա իմ կյանքի հարցն է, WBO վարկածով գոտու մասին յուրաքանչյուր բռնցքամարտիկ երազում է: Ամեն ինչ անելու եմ հաղթելու և աշխարհի չեմպիոնի կոչման համար, որպեսզի կարողանամ գիշերները հանգիստ քնել։ Շտիգլիցի հետ մենամարտելու միայն մեկ պլան կա՝ մրցակցիս «սատկացնել»:
Մենք բացարձակ ակնկալիք չունենք, որ մեկ ակնթարթում կդառնան ազնիվ մարդ, ինքնախարազանմամբ կզբաղվեն, զանգվածային հրաժարականներ կներկայացնեն… Բայց մենք, այո, թեժացնում ենք իրավիճակը: Մենք միամիտ մարդիկ չենք, հասկանում ենք՝ ում հետ գործ ունենք, բայց փորձում ենք դիմել կառավարությանը՝ որպես մի մարմին, որը պաշտոնապես կոչված է ապահովելու հանրային շահը, պայքարելու կոռուպցիոն երևույթների դեմ:
Նոյեմբերի 25-ին Ժնևի Club Suisse de la Presse-ում դեսպան Շառլ Ազնավուրը մրցանակ է հանձնելու բարոնուհի Քերոլայն Քոքսին` Եվրոպա-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում իր ակնառու նվաճումների համար:
Երևի միայն Շանթն էր գործողության մեջ անկեղծ, որը հասարակական գիտակցության մեջ ինչ-որ բան փոխեց: Ամեն տեղ էլ գեղագիտություն, արվեստ կա, այդ թվում՝ Շանթի հեղափոխության մեջ, որտեղ արվեստ և՛ կա, և՛ չկա: Ուրիշ իրականության մեջ, օրինակ՝ հեքիաթի, ամեն ինչ հնարավոր է, հեքիաթն արդեն արվեստ է: Շանթն էլ հեքիաթի նման է, պրագմատիկ քաղաքական գործիչ չէ: Լևոն Տեր-Պետրոսյանը երկու տարի 200.000-300.000 ժողովուրդ պտտեցրեց, պտտեցրեց ու հանգիստ գնաց տուն:
Մինչ հայ հանրության ուշադրությունը զբաղված էր կենսաթոշակային «բարեփոխումների» և հաջորդ տարվա բյուջեի քննարկումներով, Ռուսաստանում հնչեց մի հայտարարություն, որը մտահոգվելու մեծ տեղիք է տալիս մեր երկրի տնտեսական ապագայի առումով` երկարաժամկետ հեռանկարում։
ՀՀ ոստիկանության քննչական խումբը սեպտեմբերին մեկնել էր Կիպրոս: Քննչական խումբը Կիպրոսի դատախազության հետ համատեղ քննչական գործողություններ է իրականացրել` պարզելու վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առնչությունը Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններին:
Երբ շինարարները կամուրջ են կառուցում, առաջին փորձարկման ժամանակ կանգնում են այդ կամրջի տակ` իրենց իսկ օրինակով ցույց տալով դրա ապահովությունը:
Սերժ Սարգսյանը բոլորից շատ է անհանգստանում իր ժողովրդի համար (ես սա կարող եմ բազմիցս հաստատել), որովհետև ժողովուրդը նրան փետրվարի 18-ին վերընտրեց նախագահի պաշտոնում: Պետք չէ վախենալ, որ անդամակցությունից հետո` իբրև սուվերենության, անկախության կորուստ է սպասվում: Մենք երաշխավորում ենք` ՄՄ շրջանակներում նման բան չի լինի:
Հայտնի է, որ 100 գ չիչխանի հատապտուղներում պարունակվող E (8-16 մգ), C (50-450 մգ), K (1,2 մգ) վիտամինները, A-ենթավիտամինը (0,3-8,5 մգ), ռուտինը (75-100 մգ), ֆոլիաթթուն (0,79 մգ) լիովին բավարարում են մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը։
Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ ինքը Շ. Հարությունյանին հարց է տվել՝ կապված վերջինիս նկատմամբ կիրառված բռնությունների հետ. «Ինքն ասաց, որ այսօր չի ուզում այդ մասին խոսել. հետագայում կխոսի»: Պաշտպանի տեղեկացմամբ՝ Շանթ Հարությունյանը հրաժարվել է ցուցմունք տալուց:
«ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում, թե որ գործընկերների հետ պետք է ունենա գործընկերային հարաբերություններ: Համաշխարհային բանկը շարունակելու է աշխատել բարեփոխումների ուղղությամբ, աջակցելու է ՀՀ կառավարությանը՝ ստեղծելու մրցակցային, բաց շուկաներ:
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Մորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստում բավարարել է քննիչի՝ Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին միջնորդությունը:
Նման հայտարարություն այսօր ասուլիսի ժամանակ արեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին՝ որպես ապացույց ներկայացնելով մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, որը 2008 թ. 3400 դոլար էր, իսկ 2012-ին՝ 3700 դոլար:
Հայաստանի ժամանակով ուղիղ ժամը 16.00-ին Վիեննայում ավարտվեց Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը։ Երկու ժամ տեւած բանակցություններից հետո Իլհամ Ալիևը, ով առաջինն էր ժամանել բանակցությունների վայր՝ Քոբուրգ պալատ, առաջինն էլ լքեց այն։
168.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում «թափ հաղորդել ԼՂՀ հետագա բանակցություններին»: Ի պատասխան Տ. Բալայանն ասաց. «Ինչ-որ գրված է, դա էլ նշանակում է՝ որոշել են թափ հաղորդել՝ ինտենսիֆիկացնել»: