Ստեփանավանի օդանավակայանը չի կրկնի «էրեբունու» ճակատագիրը
Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկերի նվազեցման, աղետների վաղ ազդարարման և դիմակայման համակարգի ստեղծումը և զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հարցրեց, թե արդյո՞ք Ստեփանավանի օդանավակայանին, որը հանձնված է ԱԻ նախարարությանը, չի սպառնում «էրեբունու» օդանավակայանի ճակտագիրը, ոը փաստորեն վերածվել է ռուսական ռազմաբազայի։ Նախարար Երիցյանը պատասխանեց, որ իրենք ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունեն այն համատեղ շահագործելու մասին։ Սակայն օդանավակայանի անձնակազմը լինելու են ՀՀ քաղաքացիներ, իսկ ռուսներ կլինեն միայն ռուսական կողմին պատկանող ուղղաթիռների օդաչուները։ Ըստ Երիցյանի՝ իրենք անկալում են, որ ռուսական կողմը այնտեղ կբերի Մի-26 ծանր ոււղղղաթիռներ, որոնք կարելի է օգտագործել անտառային հրդեհների մարման ժամանակ։ «Մեր ունեցած ՄԻ-8 ուղղաթիռները սահմանափակ են՝ 3 տոննա բեռնատարողություն ունեն, որոնք արդյունավետ չէ օգտագործել անտառային հրդեհների մարման դեպքում»,- ասաց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։