Բաժիններ՝

Ֆոտոշարք` «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղից

Դեկտեմբերի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ»-ի խաղարկության եզրափակիչը, որին մասնակցում էին Պաշտպանության նախարարության և Ոստիկանության ֆուտբոլային թիմերը:

Դժվարին մրցաշարի նախընտրական փուլերը հաջողությամբ հաղթահարած թիմերի վճռորոշ հանդիպմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, պետական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, երկու կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, պարզապես ֆուտբոլասերներ:

Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում համառ ու անզիջում պայքար էր ծավալվել:

Թիմերը լրջորեն էին պատրաստվել եզրափակիչ խաղին և ցուցադրեցին թե ֆիզիկական, թե տեխնիկա-տակտիկական, թե խաղային բարձր պատրաստականություն: Երկու ուժայինների ուժերը հավասար էին, և թիմերը խաղադադարի գնացին «չոր դարպասներով»:

Կարդացեք նաև

Երկրոդ խաղակեսը նույնպես անցավ համառ պայքարում, և խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի:

Գոլեր չարձանագրվեցին նաև ավելացված ժամանակում:

Հաղթողին պետք է որոշեր 11 մետրանոցների շարքը: Եվ մարզական բախտը ժպտաց Պաշտպանության նախարարության թիմին:

«ՀՀ վարչապետի գավաթ»-ի խաղարկության եզրափակիչ հանդիպումն ավարտվեց 5-3 հաշվով:

ՀՀ ոստիկանության թիմը գրավեց 2-րդ տեղը:

Պաշտպանության նախարարության թիմին մրցաշարի գավաթը հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Եզրափակչի մասնակիցներն արժանացան համապատասխան պարգևների ու ստացան հուշանվերներ:

vova1

vova6

vova2

vova11

vova10

vova8

vova12

vova19

vova16

vova15

vova14

vova20

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս