Ըստ Տ. Կարապետյանի` շարժումը կարողացել է համախմբել տարբեր կարծիքներ մեկ խնդրի շուրջ, մնում է միայն, որ լիդերները` կուսակցությունների ղեկավարները, իրենց ամբիցիաները մի կողմ դնեն և մտածեն ինչպես իրականացնել ժողովրդի երազանքը. ձեռք բերել արդար իշխանություն և բարեկեցություն:
Հաջորդ խնդիրը, որի մասին խոսեց Թևան Պողոսյանը, ԵՏՄ երկրներում կապիտալի ազատ տեղաշարժի մասին է, որը ներկայացվում է` որպես առավելություն: Ըստ Պողոսյանի՝ ինքը տեղյակ է, որ թե ռուսական և թե ղազախական կապիտալի որոշ մասը կեղտոտ փողեր են, և նախկինում ինքը տեղեկացված է եղել, որ, օրինակ, ղազախական կողմից եղել են առաջարկներ` այդ գումարները Հայաստանում ներդնելու և մաքրելու ուղղությամբ, սակայն հայկական կողմը կանխել է նման գործողությունները: Մինչդեռ այժմ ինքը չի բացառում, որ Հայաստանը կարող է դառնալ «կեղտոտ փողերի լվացքատուն»:
Չնայած այդ կուսակցությունները միանում են Համաժողովրդական շարժմանը, սակայն այս կուսակցությունների ղեկավար կազմի հետ հանդիպում է միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» այդ բանակցությունների և համաձայնագրերի հետ որևէ կապ չունեն: Ստացվում է, որ ԲՀԿ-ն սեփականաշնորհել է համաժողովրդական շարժումը: Իսկ թե երբ պետք է այս կուսակցություններն աջակցեն Համաժողովրդական շարժմանը՝ հայտնի չէ: Երևի այդ կուսակցությունները պետք է սպասեն մինչև 2017թ. խորհրդարանական ընտրություններ:
Անուշ Ասլիբեկյանի «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն հեղինակի երկրորդ գիրքն է, որտեղ ընդգրկված են 11 պատմվածք և մեկ վիպակ: Ինչպես նախորդ՝ «Բարի գալուստ իմ հեքիաթ» ժողովածուում, այնպես էլ այս նոր ժողովածուում հեղինակն առաջադրում է իր ուրույն ձեռագիրն ու գեղագիտությունը: Գիրքն արդեն իսկ մեծ հետաքրքրություն և սպասում է առաջացրել Ասլիբեկյանի ընթերցողների շրջանակում, հատկապես այն ընթերցողների, որոնք պարբերաբար ներկա են եղել այս տարվա ընթացքում գրականագետ Անի Փաշայանի կողմից նախաձեռնված՝ գրողի հետ մի շարք հանդիպումների և ժողովածուում ընդգրկված մի քանի ստեղծագործությունների ընթերցում-քննարկումներին:
Սոս Գիմիշյանի խոսքով՝ այդ քայլն ավելի շատ ուշադրություն գրավելու քաղաքական տեխնոլոգիա կարելի է համարել. «Հնարավոր է՝ դրա տակ նաև մի մոտեցում լինի՝ քաղաքական դաշտը մասերի բաժանել, այդ խաղերը ես նույնպես չեմ ընդունում: Դա մեր երկրի ներսի խաղ չէ, այլ դրսից կարող է դրդված լինել՝ բոլորին իրար հետ թշնամացնել, լարել իրավիճակը և պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել: Գուցե նման նպատակներ էլ ունեն, բայց եթե դա զուտ ներքին մղում է, քաղաքական դիրքորոշում է, և եթե դրա տակ լուրջ հիմքեր լինեն, նորմալ կվերաբերվեմ»:
Այն վճռականությունը, որը ցույց տվեց Ռուսաստանը ուկրաինական ճգնաժամի ընթացքում, Արևմուտքին և հատկապես ԱՄՆ-ին ստիպեց հասկանալ, որ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել: Ռուսական «День-ТВ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցություն դեմ է քվեարկել Երևանի քաղաքապետարանի 1782 աշխատակիցների ամսական աշխատավարձը միջինը 15 տոկոսով բարձրացնելու մասին նախագծին, 168.am-ին տեղեկացրեց «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
2014թ. նոյեմբերի 27-29-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ Կազան քաղաքում` մասնակցելու Եվրասիական հասարակական ֆորումին: Ֆորումի ժամանակ կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական համագործակցության կրթության և գիտության համատեղ զարգացման վերաբերյալ: Նախատեսվում է նախարար Արմեն Աշոտյանի ելույթը` ֆորումի շրջանակներում:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավաության դատարանում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործի քննության ընթացքում տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վաղինակ Մկրտչյանին:
Նախախորհրդարան քաղաքական նախաձեռնությունը 2015 թ. ապրիլի 24-ին` Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի օրը, ժողովրդին հրավիրում է փողոց` գործող իշխանության դեմ պայքարելու: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ նրա` գործող «ռեժիմը» սպիտակ եղեռն է իրականացնում ժողովրդի դեմ, և դա պետք է կանգնեցնել` ապրիլի 24-ը դարձնելով ոչ միայն սգալու և պահանջելու, այլև նոր պետություն կերտելու օր:
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 434 դրամ։
Հարցին՝ չե՞ք կարծում, որ առկա է նաև հայակական դիվանագիտության խնդիրը և մեղավորությունը, քանի որ Հայաստանը մեղմ արտաքին քաղաքականություն է վարում, Գ. Մինասյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ մեր արտաքին քաղաքականությունն ուղղակի համահունչ է այն հնարավորություններին, որոնք մենք ունենք, որովհետև քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է: Ես կարծում եմ, որ այստեղ միջազգային հանրության դերակատարման էական բարձրացում է անհրաժեշտ, որովհետև տարիներ շարունակ չասել՝ ով է ագրեսորը, մեղավորը, դրա արդյունքում ուղղակի մի բան կարող է ձևավորվել՝ անպատժելիության մթնոլորտ»:
Խոսելով ԵՏՄ-ին ադամակցելու բացասական կողմերի մասին՝ Գ. Մինասյանը նշեց, որ մաքսատուրքերը, որոնք կան Հայաստանում և որոնք կան ԵՏՄ-ի անդամ մյուս երկրներում, տարբեր են. «Եթե մեր միջին կշռված մաքսատուրքը ներմուծվող ապրանքների համար 2.3 % է, ապա ԵՏՄ-ի համար՝ 8.9%, սա նշանակում է՝ միջին ապրանքները, որոնք մենք պետք է ներմուծենք, եթե որևէ այլ լրջագույն աշխատանք կատարած չլինեինք, մոտավորապես 5 %-ով կթանկանային այդ ապրանքների գները, սակայն մեզ հաջողվել է իրականացնել բացառություններ: 750 ամեն ազգային ապրանքատեսակենրի համար միջինը 5 տարիների համար ձեռք ենք բերել բացառություններ, և այդ ապրանքները կներմուծվեն ՀՀ ճիշտ այն մաքսատուրքերով, որոնք այսօր առկա են»:
Հայ-թուրքական սահմանի բացման հարցում ես, ցավոք, բավական վատատեսական մոտեցում ունեմ: Հայկական կողմում առկա բացասական արձագանքները՝ առավելապես սփյուռքի կողմից, ՀՀ նախագահին ավելի զգուշավոր են դարձնում, իսկ Ադրբեջանի ճնշումն է թուրքական կողմին զգուշավոր դարձնում: Արդյունքում՝ մենք ունենք 2 ստորագրություն, բայց չունենք գործընթաց: Եվ ցավոք, Ադրբեջանի դիրքերը Թուրքիայում գնալով հզորանում են, ուստի կարծում եմ, որ ցյուրիխյան արձանագրությունները չեն վավերացվի: Ահա թե ինչու են սահմանի բացման շանսերը բավականին փոքր: Ու դա բխում է Ադրբեջանի շահերից:
56-ամյա Ալինան, չնայած հիմա շրջապատված է թոռնիկներով ու երեխաներով ու իրեն երջանիկ է համարում, սակայն նրա կյանքում պակասում է շատ կարևոր բան, իսկ անորոշությունն ավելի է խորացնում իր ցավը: Առանց արտասվելու դժվարանում է հիշել իր ամուսնու կորուստը:
«Պետությունն իրականացրել է իր պարտավորությունը: Ինչ վերաբերում է պատասխանին, իմ կարծիքով` դա կլինի շատ ավելի ուշ: Ես պարզապես չեմ կասկածում: Ես այն անձանցից եմ, ով մտածում, հետո է պատասխանում: Ճիշտ ժամանակն է, որ մենք վստահենք պետությանը, թե երբ և ինչպես այդ պատասխանը պետք է տրվի, լինի դա մեր բանակը թե կառավարության այլ մարմին: Իսկ այն, որ իշխանության մյուս մարմինները, այն է` Ազգային ժողովը, պետք է կարողանա վերջապես նախաձեռնողականությամբ հանդես գալ, կասկած չունեմ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Մոտենում է ձմեռային արևադարձը, ցերեկային ժամերի տևողությունն օրեցօր նվազում է։ Առավոտյան դժվար է արթնանալ։ Ի՞նչ հնարքների կարելի է դիմել, որպեսզի օրը սկսեք ուրախ տրամադրությամբ։
«Շատ ցավալի և դատապարտելի է հատկապես՝ այն կեցվածքը, որ ցուցաբերեցին միջազգային հանրության ներկայացուցիչները՝ միջադեպից հետո տղաների դիակները դեպքի վայրում պահելու Ադրբեջանի ձգտման վերաբերյալ: Կարծում եմ՝ արձագանքը համարժեք չէր՝ ոչ մարդկային, ոչ իրավական, ոչ բարոյական տրամաբանության մեջ չէր մտնում: Ընդհանրապես, այս և այս կարգի միջադեպերից մեր դասը պետք է լինի այն, որ միշտ և բոլոր դեպքերում մեր հիմնական հույսը մենք պետք է դնենք մեր սեփական ուժերի և մեր սեփական կարողությունների, մեր պետականության վրա: Ուրեմն՝ մեր խնդիրը շարունակում է մնալ ամուր, հզոր ժողովրդին ապագայի շուրջ համախմբող պետություն ունենալ»:
Հրաչ Բերբերյանը կարծում է` մսամթերքի թանկացումը պայմանավորված է հենց անասունների գլխաքանակի կորուստով. «Մենք ամռանն արդեն տեսանք, որ մսի գինը հասավ մինչև 4000 դրամի: Դա նոր չի, դա ամառվանից է»:
«ԵՄ-ն հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը` ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ: Մենք ափսոսում ենք, որ չկարողացանք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որը բանակցվել է ավելի քան 3 տարի»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Եվրամիության (ԵՄ) պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Այսօր Եռաբլուրում տեղի ունեցավ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի օդաչուների թաղման արարողությունը: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց վերջին շրջանում հաճախ հնչող այն հարցին, թե ինչո՞ւ էին օդաչուները սահմանին այդքան մոտ անցկացնում զորավարժություններ, և հետաքննությունից հետո, որն արվում է դեպքի առթիվ, մեղավորների նկատմամաբ ի՞նչ պատիժ է սահմանվելու:
Փաշինյանն իր նախաձեռնությամբ ուզում է ցույց տալ, որ եռյակի ներկայացուցիչները ոչ մի իշխանափոխություն էլ չեն ցանկանում, որովհետև, եթե նրանք նման ցանկություն ունենային, ապա անպայման կմիանային Սերժ Սարգսյանի պաշտոնանկության` իր նախաձեռնությանը: Երբ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն մերժեն ստորագրել արտահերթ նստաշրջան հրավիրելու ձևաթղթի տակ, Փաշինյանը դեկտեմբերի 1-ի խորհրդարանի նիստում կհայտարարի, որ իր այս նախաձեռնությունն իրականում ցույց տվեց, որ ԲՀԿ-ի և ընդհանրապես եռյակի ծրագրերի մեջ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը չի մտնում, և նրանք ընդամենը զբաղված են հասարակությանը զբաղեցնելով և ընդդիմադիր դաշտում իրենց ունեցած մոնոպոլ դիրքը պահպանելով:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» և «Սահմանամերձ համայնքներում իրականցվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ Կառավարության ներկայացրած օրինագծերի վերաբերյալ այսօր իրենց դիրքորոշումն արտահայտեցին սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը և Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը: Նրանք նշեցին, որ օրինագծի մշակման գործընթացին իրենք չեն մասնակցել, և մինչ օրս չեն ստացել նաև ԱԺ կողմից ընդունված օրինագծի փաթեթը: Մովսես համայնքի ղեկավարն ասաց. «Մենք օրենքին ծանոթ ենք միայն լրատվամիջոցների կողմից ԱԺ նիստերի լուսաբանումից»:
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 435.09 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.02%-ով կամ 0.9 դրամով։
Պատասխանելով հարցին, թե այդքան սիրելով թատրոնը՝ ինչո՞ւ, ի վերջո, չի վերադառնում Հայաստան՝ դերասանուհին պատասխանեց, որ իրեն պարզապես չեն կանչում այստեղից, իսկ այնտեղ թոշակ է ստանում և իր համար ապրում:
Այսօր ժամը 13-ին զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ժամը 14-ին տեղի կունենա սգո միտինգ և հուղարկավորություն զինվորական արարողակարգով:
Դեպքից 10 օր անց ԼՂՀ զինված ուժերը ինքնուրույն լուծեցին խնդիրը՝ տարհանելով ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդն ունեցել է երկու զոհ: Որքանով էին համարժեք միջազգային կազմակերպությունների արձագանքները տեղի ունեցած աննախադեպ միջադեպին, որքանո՞վ այն կսրի իրավիճակը սահմանին և արդյոք այսպիսով Ադրբեջանը պատերազմ վերսկսելու մարտահրավեր չի նետում հայկական կողմին: Մեր զրուցակիցը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է:
Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ ինքը ևս այսօր պետք է լիներ Ստրասբուրգում Հռոմի Պապի հետ հադիպմանը, սակայն անձնական պատճառներով հրաժարվել է մեկնել Ստրասբուրգ:
Այսօր Հայաստանում շատ տարածված է վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը` այսպես կոչված զոբը: Այն պարանոցի վրա գտնվող վահանաձև գեղձի կայուն մեծացումն է: Հաճախ հանդիպում է կանանց մոտ: Հիվանդության առաջացման պատճառներից է օրգանիզմում յոդի պակասը, ինչը վահանաձև գեղձի արտադրած հորմոնի բաղադրամասերից է:
Օրերս «Ֆրանս-պրեսը» շրջանառության մեջ դրեց մի տեսանյութ, որում պատմում է Հալեպի ամենահին բարձրակարգ հյուրանոցի՝ «Բարոնի» մասին, որի հիմնադիրները հայ են: Սիրիայի նախկին ամենաշքեղ հյուրանոցներից մեկի փառքը մարել է երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով: Տեսանյութում երևում է հյուրանոցի սեփականատերը՝ հողաթափերը ոտքերին, բրդյա գլխարկը գլխին քաշած, հուսահատ ձայնով խոսող Արմեն Մազլումյանը՝ Հալեպի անվանի հայերից մեկը, որի փառքի ու հարստության օրերն այլևս ետևում են: