Բաժիններ՝

Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է Չեմպիոնների լիգայի նոր խաղարկությունում թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավորությունների վերաբերյալ իր կարծիքով։ Այս մասին գրում է armsport.am-ը։

«Կիլիան Մբապեն այս մրցաշրջանում կրկին կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու, ինչպես դա արեց նախորդ խաղարկությունում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանում Մբապեն Չեմպիոնների լիգայում դարձել էր 15 գոլի հեղինակ։ Նոր արշավի մեկնարկային տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության է հասել Միլանի «Ինտերի» նկատմամբ, իսկ գոլերից մեկն իր ակտիվում գրանցել է հենց ֆրանսիացի հարձակվողը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930