«Kаждый думает по своей мере испорченности». Վարդան Պետրոսյանի գործով հիշեցին ռուսական ասացվածքը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավաության դատարանում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործի քննության ընթացքում տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վաղինակ Մկրտչյանին:
Ռուբեն Բալոյանը դատարանում ասաց, որ դատական նիստերից մեկի ընթացքում պաշտպանական կողմը դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացրեց, որի համար հիմք է հանդիսացել Վերսալի վերաքննիչ դատարանի փորձագետի կողմից տրված կարծիքը, համաձայն որի՝ համացանցի միջոցով նրան է ուղարկվել դեպքի վայրի զզննությանը մասնակցած ընթերակա Գրիշա Գասպարյանի ստորագրությունների կուսանկաներները, որոնց հիման վրա փորձագետը հանգել է հետևության, որ դեպքի վայրի զննությանը մասնակցած ընթերակայի ստորագրությունները ամենայն հավանականությամբ չեն կատարվել ընթերակայի ձեռքով:
Ընթերակա Գրիշա Գասպարյանը, ըստ Ռուբեն Բալոյանի, դատարանում ցուցմունք է տվել, որ ներկա է եղել զննությանը, ստորագրել զննության արձանագրության մեջ: Պաշտպանական կողմի կասկածները և դրանք փարատելուն ուղղված գործողություններն, ըստ Ռ. Բալոյանի, ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ պաշտպանական կողմը ջանք չի խնայում հերթական օրինականության խախտման պատրանք ստեղծելու համար: Ռուբեն Բալոյանի խոսքով՝ տուժող կողմը, ինչպես նաև մեղադրողը չեն առարկել միջնորդության դեմ, սակայն դատարանը մերժել է այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Ռուբեն Բալոյանի հիշեցրեց, որ տուժող կողմն էլ դատաձեռագրաբանական, դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին մրջնորդություն է ներկայացրել՝ Վարդան Պետրոսյանի սթափության զննության երկու արձանգրությունների միջև տարբերությունների պատճառների, ջնջումների, ավելացումներ կատարված լինելու հանգամանքի պարզման համար:
Նրա խոսքով՝ տրամաբանական է, որ պաշտպանական կողմը առարկել է միջնորդության դեմ, սակայն իրենց համար անընդունելի է մեղադրողի առարկությունը:
«Ավելին, դատաքննության ընթացքում տուժող կողմի մոտ աստիճանաբար ձևավորվեց կասկած առ այն, որ Վարդան Պետրոսյանի խմածության փաստը քողարկելու նպատակով պաշտպանական կողմի և մեղադրողի միջև ձեռք է բերվել համաձայնություն, որին համաձայնություն է տվել նաև դատարանը»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ նշելով, որ դա է պատճառը, որ իրենք բացարկ են հայտնել մեղադրողին:
«Մինչդեռ որպեսզի կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելու փաստը ակնհայտ չլինի, պաշտպանը հայտարարեց, որ մեղադրողին բացարկ հայտնելը նախապես պայմամավորված էր: Ի՞նչ է ստացվում: Մի դեպքում մեղադրողը չի առարկում պաշտպանական կողմի միջնորդության դեմ՝ հնարավորություն տալով ստուգել մեղադրանքի հիմքում դրված ապացույցի ձեռքբերման օրինականությունը, այն փաստաթղթի օրինականությունը, որը ակնհայտ վիճարկվում է ձևական հիմքերով:
Մյուս դեպքում՝ մեղադրողն առարկում է տուժող կողմի նույնանման միջնորդության դեմ՝ չցանկանալով ստուգել քրեական գործում առկա Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրությունների ստացման օրինականությունը, փաստաթղթեր, որոնցում առկա տարբերություններն ակհնայտ են ու խոսուն, ուստի և մեղադրողի և դատարանի անտարբերությունը ևս մտածելու տեղիք է տալիս:
Սա է պատճառը, որ պաշտպանը խոսեց տուժող կողմի և մեղադրողի միջև պայմանավորվածության մասին: Դա միակ տարբերական էր՝ քողարկելու այն իրական պայմանավորվածությունը, որն ակհնատ էր»,- ասաց Ռուբեն Բալոյանը: Նրա խոսքով՝ իրենց համար անընդունելի է դատաձեռագրաբանական, դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին մրջնորդությունը մերժելը, անըդունելի են դատարանի պատճառաբանությունները, որ բժիշկը դրա մասին պարզաբանումներ է ներկայացրել:
Իրականում բժիշկը, ըստ նրա, ինքնուրույն չի կարողացել որևէ բան պարզաբանել: Նրա փոխարեն պարզաբանումներ է տվել պաշտպանը: Ռուբեն Բալոյանն ասաց, որ իրեն երբևէ թույլ չէր տա հանդես գալ դիրքորոշմամբ՝ մյուս կողմի փաստաբանի մասին ասելով, որ պայմանավորածություններ են ձեռք բերվել: Բայց քանի որ պաշտպանը նման բան է ասել, ինքը դրա մասին կարող է միայն մի բան ասել. «Ռուսը մի լավ խոսք ունի էլի, կաժդիյ դումաետ… շարունակությունը չասեմ»:
Դիմելով դատարանին՝ Ռուբեն Բալոյանն ասաց. «Դուք Ձեր վարքագծով միանում եք պաշտպաններին ու մեղադրողին՝ բացահայտ կերպով պաշտպանելով ամբաստանյալին՝ հանդես գալով վերջինիս իրավունքներից»:
Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն ասաց, որ միջնորդության մեջ ավելի շատ քննարկվում էր իր կողմնակալության, քան դատարանի կողմնակալության հարցը: Նրա խոսքով՝ ինքը Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով ինքնաբացարկ ներկայացնելու որևէ լուրջ հիմք չի տեսնում:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ իր կարծիքով ևս դատավորն օբյեկտիվ չի քննում գործը, նա թույլ է տվել նյութական և դատավարական բամզաթիվ նորմերի խախտումներ: Նա ասաց, որ նման պայմաններում քրեական գործը չկարճելը և Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելը կասկած է հարուցել իր մոտ, որ դատավորը գործն օբյեկտիվ չի քննում:
Վարդան Պետրոսյանը միջնորդության լուծումը թողնում է դատարաի հայեցողությանը. «Քաղաքացի Բալոյանը ռուսական առած նշեց՝ каждый думает և կիսատ թողեց, ես ուզում եմ վերջացնել, каждый думает по своей мере испорченности: Միանգամայան համաձայն եմ դրա հետ, եթե դա էր ուզում ասել: Ով ինչ ասում է՝ իրեն է ասում, հատկապես, երբ խոսում է ուրիշի մասին»: