Ձմեռային խնդիրներ

Բուժիչ նամակներ

Մոտենում է ձմեռային արևադարձը, ցերեկային ժամերի տևողությունն օրեցօր նվազում է։ Առավոտյան դժվար է արթնանալ։ Ի՞նչ հնարքների կարելի է դիմել, որպեսզի օրը սկսեք ուրախ տրամադրությամբ։

Արթնացնող գույներ. Պեկինի համալսարանի գիտնականները կարծում են, որ գունաթերապիան ոչ միայն օգնում է արթնանալ, այլ նաև ունի ջերմացնող ազդեցություն։ Նրանք խորհուրդ են տալիս տեղադրել ննջարանի աչքի ընկնող տեղում նարնջագույն, կարմիր կամ դեղին գույնի իր, օրինակ` լուսավորող սարք։

Գունաթերապիայի սեանսի լավագույն շարունակություն կարող է հանդիսանալ բնակարանի վառ գունային ինտերիերը։ Կարմիր գույնն ունի ջերմացնող, շնչառությունը լավացնող հատկություն, նպաստում է առավոտյան մարմնամարզության արդյունավետությանը։ Սեղանին դրված նարինջը, խուրման կամ ծիրանի չիրն առաջացնում են ջերմության զգացում։ Դեղին գույնի ազդեցությունը նման է կարմիրին և նարնջագույնին, սակայն ավելի մեղմ է։

Կարդացեք նաև

PaxpaxakՊաղպաղակ. Գերմանացի սննդաբանները խորհուրդ են տալիս ձմռանը նախաճաշից հետո պաղպաղակ ուտել և լվացվել գոլ ջրով, նրանք կարծում են, որ այդ սառը մթերքը պահպանում է կոկորդը սառը օդի վնասակար ազդեցությունից և վարակից։

Պաղպաղակը պետք է պարտադիր տրորել և մի փոքր տաքացնել բերանի մեջ։

Մերսում. Չին գիտնականները կարծում են, որ արագ արթնանալու համար պետք է մերսել ականջի բլթակները և վերջույթների մատները։

Դեպրեսիա
Փյունիկյան արմավ. Պտուղը հարուստ է կալիումով, երկաթով, մագնիումով, պղնձով և ծծումբով, որոնք անհրաժեշտ են սիրտ-անոթային համակարգին և հատկապես ցուրտ եղանակին։ Պտուղը պարունակում է տրիպտոֆան և գլյուտամին ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են հաճույքի հորմոնի, նույնն է` սերոտոնինի գոյացման համար։

Դուբայի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս նևրոզի, ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության դեպքում և այն մարդկանց, ովքեր ստիպված են արթնանալ վաղ առավոտյան։ Գիտնականները զգուշացնում են, որ պտուղը պարունակում է մոտ 30 % շաքար և ունի գիրացնող հատկություն։ Խորհուրդ է տրվում ուտել օրը մինչև 10 պտուղ` առավոտյան և ցերեկային ժամերին։

Սո՞ւրճ, թե՞ կակաո. Առավել սիրված ըմպելիքները, որ մարդիկ սիրում են խմել առավոտյան, սուրճը և սև թեյն են, որոնք պարունակում են թարմացնող ալկալոիդ` կոֆեին։ Կակաոն պարունակում է տեոբրոմին, որը նույնպես ունի թարմացնող և տրամադրությունը բարձրացնող հատկություն։ Կակաոյի փոշին նպաստում է սերոտոնինի գոյացմանը։

Ապացուցված է, որ մեկ գավաթ (100 մլ) կակաոյի ըմպելիքը պահպանում է օրգանիզմի բարձր աշխատունակությունը մոտ 2 ժամ։

chocolateՍև շոկոլադ. Նորագույն գիտական ուսումնասիրությունները հաստատել են այն կարծիքը, որ նախքան դաշտանը կտրուկ նվազում է օրգանիզմում պարունակվող սերոտոնինի քանակությունը։ Խորհուրդ է տրվում այն ուտել առավոտյան, կամ խմել մեկ գավաթ կակաո ըմպելիք` փյունիկյան արմավի պտղի հետ։

Շոկոլադը և սերը. Կակաոյի յուղը նպաստում է ֆենիլէթիլամինի գոյացմանը, որն ունի հոգեմետ ազդեցություն և արտադրվում է խիստ սիրահարված անձանց մոտ և առաջացնում էյֆորիայի վիճակ։

Կակաոն և արևը. Կակաոն պարունակում է պիգմենտ` մելանին, որը կլանում է արևի ճառագայթները։ Մելանին պարունակող մթերքներն ունեն սև գույն` սուրճ, մուգ գույնի խաղող, սև թեյ, սև սալոր և հապալաս։ Մելանինը պաշտպանում է մաշկն արևի ճառագայթների ազդեցությունից, որոնք հատկապես վտանգավոր են ձյունածածկ վայրերում։

mexrՋերմացնող մթերքներ
Մեղր. Մեղրի բոլոր տեսակները, անկախ նրանից, թե որ բույսից է մեղուն հավաքել ծաղկահյութը, արագացնում են արյան շրջանառությունը, ունեն ջերմացնող, առույգացնող ազդեցություն և բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։

 

Թեյ. Ձմռան ցրտից պաշտպանվելու համար առավել օգտագործվող ըմպելիքը թեյն է, որն ունի հակաբորբոքային հատկություն։ Քչերին է հայտնի, որ սև թեյի ջերմացնող ազդեցությունն անհամեմատ բարձր է, քան կանաչ թեյինը։ Թեյն ուժեղացնում է մեղրի տաքացնող հատկությունը և` հակառակը։ Սակայն կարևոր է իմանալ, որ 42-43 C ջերմաստիճանի դեպքում մեղրը կորցնում է իր օգտակար հատկությունների զգալի մասը։

Մանանեխ. Մանանեխի փոշին լուծեք տաք ջրի մեջ, խառնեք, մինչև զանգվածն ունենա թթվասերի խտություն։ Ավելացրեք (5։1) մեղր և աղ։ Տարան ծածկեք պոլիէթիլենային թաղանթով և լաթով, 10 ժամ թրմեք տաք տեղում։ Պահեք սառնարանում, օգտագործեք` որպես համեմունք։

Ընկուզեղեն. Ունի բարձր էներգետիկ արժեք, ինչի շնորհիվ շատ հարմար ուտեստ է ցուրտ միջավայրում աշխատող մարդկանց համար։ Քչերին է հայտնի, որ օգտակար յուղերով հարուստ պնդուկն ունի ավելի բարձր ջերմացնող հատկություն, քան ընկուզեղենի մյուս տեսակները։

Դարչին. Լավ է զուգակցվում պնդուկի հետ և ունի ջերմացնող հատկություն։ Պնդուկը բովեք և տրորեք։ Խառնեք 100-ական գրամ պնդուկ, ալյուր, կարագ, 1 թ/գ դարչին և 2 թ/գ գինի։ Համասեռ խառնուրդը 40 րոպե պահեք սառնարանի մեջ, գրտնակեք, կտրատեք և եփեք ջեռոցում։

Խորհուրդ է տրվում մեկ բաժին վարսակը համեմել 1-1,5 գրամ դարչինով։

Կոճապղպեղ. Ակտիվացնում է արյան շրջանառությունը և առույգացնում։ Կոճապղպեղի 2 թ/գ մանրացրած արմատը կամ 1 թ/գ փոշին 30 րոպե թրմեք 400 մլ եռջրում։

Ջերմացնող հատկություն ունեն համեմունքային մեխակը և մշկընկույզը, որոնք հեռացնում են սթրեսը, դեպրեսիան և բարձրացնում տրամադրությունը։
Չրեղեն. Նույնիսկ արևահամ չորացրած մրգերի տեսքն ունի ջերմացնող հատկություն։ Չրեղենը հարուստ է օգտակար նյութերով, ունի բարձր էներգետիկ արժեք։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս