Համագործակցություն՝ անորոշ ապագայով

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ով եռյակի կողմից հռչակված Համաժողովրդական շարժման խորհրդում համակարգում է աշխատանքը արտախորհրդարանական կուսակցությունների հետ, երեկ տեղեկացրել է, որ արդեն մեկ տասնյակից ավելի կուսակցությունների հետ ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր:

Այդ համաձայնագրերի իմաստն այն է, որ համաձայնագիրը ստորագրող կուսակցությունները պատրաստակամություն են հայտնում իրենց մարդկային և կազմակերպչական ռեսուրսներով օգնել Համաժողովրդական շարժմանը:

Չնայած այս կուսակցությունները միանում են Համաժողովրդական շարժմանը, սակայն այս կուսակցությունների ղեկավար կազմի հետ հանդիպում է միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» այդ բանակցությունների և համաձայնագրերի հետ որևէ կապ չունեն:

Ստացվում է, որ ԲՀԿ-ն սեփականաշնորհել է համաժողովրդական շարժումը: Մյուս խնդիրն այն է, թե երբ պետք է այս կուսակցություններն աջակցեն Համաժողովրդական շարժմանը, որովհետև հայտնի չէ, թե այդ շարժումը երբ է ինչ-որ միջոցառում կազմակերպելու, որ նրանք էլ աջակցեն: Երևի այդ կուսակցությունները պետք է սպասեն մինչև 2017թ. խորհրդարանական ընտրություններ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930