Իրավունք և զարգացման բովանդակություն, այս երկու համադրությամբ քաղաքականության կառուցումը կարող է պարունակել հասարակական–քաղաքական միջավայրում որակապես այլ վարքագծային կառուցվածք․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շատ ողջունելի է, որ Ուժեղ Հայաստանի թիմը գնում է Տիգրանաշեն, բայց գնում է ոչ թե պարզապես «նկարահանվելու», այլ խոսում է գյուղի զարգացման ծրագիր ունենալու, լուծումներ դիտարկելու, բնակիչներին առաջարկ ներկայացնելու մասին։

Այստեղ շատ նուրբ է սահմանը։ Խոսքը իհարկե պետական սահմանի մասին չէ, այլ խնդրի սահմանի, որն անցնում է մի կողմից այն քարոզչական դաշտում խաղարկելու, մյուս կողմից՝ քաղաքական դաշտում սպասարկելու միջև։

Եվ, երբ քաղաքական ուժը գնում է ոչ «դատարկաձեռն», այլ բովանդակությամբ, ընդ որում ստանձնում դրա հրապարակային հանձնառությունը՝ զարգացման ծրագրերի, առաջարկների, լուծումների փնտրտուքի մասով, դա արդեն հենց հարցը քաղաքական դաշտում սպասարկելն է, այլ կերպ ասած՝ քաղաքականությունը։

Ըստ իս, շատ կարևոր է նաև, որ այս հանգամանքը ուղեկցվի իրավունքի մասին խոսակցությամբ։ Այն է, որ Տիգրանաշենը պետք է պահել ոչ միայն դրա ռազմավարական նշանակության հանգույն, այլ նաև, որովհետև այն մեր իրավունքի դաշտում է։

Իրավունք և զարգացման բովանդակություն, այս երկու համադրությամբ քաղաքականության կառուցումը կարող է պարունակել հասարակական–քաղաքական միջավայրում որակապես այլ վարքագծային կառուցվածք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930