Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի
«Քա՛վ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ» (Գաղ. Զ 14)։
Սիրելի՛ հավատացյալներ,
Այս կիրակի՝ սեպտեմբերի 13-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է տարվա հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը։
Տոնի առիթով Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը տոնական Սուրբ Պատարագ կմատուցի Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակից լինելու Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագին, ստանալու Սուրբ Պատարագից բխող օրհնությունն ու լսելու Սրբազան Հոր պատգամը։
Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։30-ին։
«Խաչն կենարար որ եղեւ մեզ փրկութիւն,
սովաւ ամենեքեան զքեզ բարեբանեմք:
Որ ի Հօրէ լուսոյ լոյս ճառագայթեալ ի յերկրի
եւ գաւազան զօրութեան հաւատացելոց,
սովաւ ամենեքեան զքեզ բարեբանեմք:
Որ լուսափայլ ծագմամբ հրաշափառապէս մեզ ցուցաւ
ի յօգնութիւն ընդդէմ թշնամւոյն, սովաւ ամենեքեան զքեզ բարեբանեմք» (Շարական):
Մասյացոտնի թեմ

