Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 89

Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ Ռազմաօդային ուժերի ՄԻ-24 անզեն ուղղաթիռը: 1994 թվականի հրադադարից ի վեր Ադրբեջանի հարձակումը հայկական ուղղաթիռի վրա աննախադեպ էր: Ադրբեջանական սադրանքը հանգեցրել է իրավիճակի լարման:

Դեպքից անմիջապես հետո կոչերով հանդես եկան միջազգային տարբեր կազմակերպություններ՝ կողմերին հորդորելով զերծ մնալ հետագա զարգացումներից: Միջազգային տարբեր կառույցների, դիվանագետների, Մինսկի խմբի համանախագահների կողմից արված կոչերը՝ ուղղված Ադրբեջանին, որպեսզի դադարեցնեն կրակահերթերը և ճանապարհ բացեն ուղղաթիռի անձնակազմին դեպքի վայրից դուրդս բերելու համար՝ որևէ արդյունք չտվեցին:

Ուստի, դեպքից 10 օր անց ԼՂՀ զինված ուժերը ինքնուրույն լուծեցին խնդիրը՝ տարհանելով ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդն ունեցել է երկու զոհ:

Որքանով էին համարժեք միջազգային կազմակերպությունների արձագանքները տեղի ունեցած աննախադեպ միջադեպին, որքանո՞վ այն կսրի իրավիճակը սահմանին և արդյոք այսպիսով Ադրբեջանը պատերազմ վերսկսելու մարտահրավեր չի նետում հայկական կողմին: Մեր զրուցակիցը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս