
Նաիրա Զոհրաբյանը չի մեկնել Հռոմի Պապի հետ հանդիպմանը

Եվրախորհրդարանի և ԵԽ խորհրդարանական վեհաժողովի ընդհանուր թվով մոտ 3 հազար պատգամավորներից ընտրվել են 150 պատգամավորներ, ովքեր այսօր Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանի շենքում պետք է հանդիպեն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ: Հայաստանից Պապի հետ հանդիպման համար պետք է մեկնեին ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյալը և ԱԺ եվրաինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Սակայն Ստրասբուրգ է մեկնել միայն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ ինքը ևս այսօր պետք է լիներ Ստրասբուրգում Հռոմի Պապի հետ հադիպմանը, սակայն անձնական պատճառներով հրաժարվել է մեկնել Ստրասբուրգ: