«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերն անցնում են հստակ պրոցեդուրա, որը ժամանակ է շատ խլում: Մարտի 1-ի բոլոր գործերը մտել են վճիռ կայացնելու փուլ: Կարծում եմ, մոտ ապագայում՝ 6-8 ամսվա ընթացքում, բոլոր վճիռները կլինեն և դա կլինի հստակ պահանջ՝ որոշակի վերանայումներ կատարելու համար»,- լրագրողներին ասաց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Լրագրողներն այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հարց ուղղեցին նախկին ոստիկան Վ արդան Ղուկասյանի՝ Դոգի վերևաբերյալ: Լսելով նրա մականունը՝ Վլադիմիր Գասպարյանը նախ ասաց. «Ես կենդանիների մասին չեմ խոսում»: Լրագրողի դտարկմանը, որ վերջինս հայտարարել է, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի ենթադրյալ ապօրինությունների մասին պատմող ունի, ոստիկանապետն արձագանքեց. «Դե թող հրապարակի»:
Մեզ պարտադրեցին անհավասար պատերազմ, բայց չնայած ամեն ինչի, մենք հաղթանակեցինք: Կար արժեհամակարգային անհամաչափություն: Մենք մարտնչում էինք մեր օրրանների և մեր հիմնարար իրավունքների պաշտպանության համար, իսկ ադրբեջանցիները զբաղված էին տարածքային ներխուժմամբ:
Երբեք չի կարելի կնոջը դիպչել առանց նրա ցանկության, բռնել նրա ձեռքը, նրան դիպչել խոսակցության ընթացքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դուք նրան օգնում եք նստել մեքենա կամ անցնել փողոցը:
Երբեմն դու պետք է վազես, որպեսզի հասկանաս, թե ով կվազի քո ետևից: Երբեմն դու պետք է մեղմ խոսես, որպեսզի հասկանաս, թե իրականում ով է լսում քեզ: Երբեմն դու պետք է հետքայլ անես, որպեսզի հասկանաս, թե ով է կանգնած քո կողքին: Երբեմն դու պետք է սխալ որոշումներ կայացնես, որպեսզի հասկանաս, թե ով է քեզ հետ, երբ ամեն ինչ քանդվում է:
Մենք` ներքոստորագրյալներս, չհետապնդելով որևէ քաղաքական, կուսակցական կամ անձնական շահ և առաջնորդվելով բացառապես այն խորը տագնապով, որն այսօր առկա է մեր գիտության և հայրենիքի ապագայի հանդեպ, կոչ ենք անում Ձեզ` իրականացնել հստակ քայլեր մեր գիտության առկա վիճակի մեջ բեկում մտցնելու ուղղությամբ: Մենք համոզված ենք, որ Ձեր և մեր պատկերացումներում ապագա հզոր Հայաստանը չի կարող գոյություն ունենալ առանց գիտության, քանի որ` «այն պետությունը, որը չի զարգացնում գիտությունը, անխուսափելիորեն դառնում է գաղութ» (Ֆրեդերիկ Կյուրի):
Շաբաթն առնվազն մեկ անգամ փոստատարը բերում էր Ձեր «իրավապահ» մարմինների ահասարսուռ վճիռները. մեղավոր է, մեղավոր է, մեղավոր է, մեղավոր է… Վերջապես բերեց մորս բնակարանի վրա արգելանք դնելու մասին վճիռը: «Բալա ջան, երբ 37 թվականին հորս տարան և մեզ վտարեցին մեր տնից, հետո էս տունը տվեցին: Հիմա ի՞նչ ենք անելու»,- անընդհատ հարցնում է նա ինձ, իսկ ես մտածում եմ՝ թող աշխարհում և ոչ մի մայր այլևս ստիպված չլինի այսպիսի դաժանություններ տեսնել:
Հայաստանը հունվարի 1-ից դառնում է ԵՏՄ անդամ: Հայ քաղաքական և տնտեսական վերնախավը համակերպվել է այդ իրողության հետ, և իրականում դրանից խուսափել այլևս անհնար է: Բոլորը հասկանում են, որ դա նույնն է՝ ինչ բարձրանալ մի նավ, որն ակնհայտորեն խորտակվում է. և այս պայմաններում կա փրկության երկու տարբերակ: Առաջինն այն է, որ նավի անձնակազմին ի վերջո կհաջողվի վերանորոգել նավը և այն փրկել նավաբեկությունից, մյուսը՝ որ նավի խորտակումից հետո կհայտնվեն փրկարարները և նավաբեկյալներին կփրկեն աղետից: Եթե անկեղծ լինենք, Հայաստանում ավելի շատ հավատում են երկրորդ տարբերակին, չնայած այսօրվա բարեկամության ակումբում խոսում էին, որ տեղի կունենա առաջին տարբերակը:
«Ինքս չեմ հավատում ԵՏՄ-ի ծրագրի հաջողությանը: Այնպես որ, Հայաստանը պետք է շարունակի բոլոր բարեփոխումներն իր ծրագրով: Մենք ունենք բանակցած Ասոցացման պայմանագիրը, կարող ենք ուղղակի այդ ծրագիրը բացել, դնել սեղանին և ասել՝ սրանք են լինելու այն քայլերը, որ Հայաստանը անելու է իր երկրի զարգացման համար»,- ասում է Թևան Պողոսյանը:
Ինչպես հայտնի է` Ուրուգվայի գործող նախագահ Խոսե Մուխիկան համարվում է աշխարհի ամենաաղքատ կամ ամենաշռայլ նախագահը, քանի որ իր ստացած 12 500 դոլար աշխատավարձից նա իրեն է պահում դրա 10 տոկոսը` մնացածը բաժանելով աղքատներին և անապահովներին: Նույն կերպ է վարվում նաև նրա կինը, ով նույնպես քաղաքական գործիչ է, Ուրուգվայի Ժողովրդական մասնակցություն կուսակցության առաջնորդը: Մուխիկան ոչ մի բանկային հաշիվ չունի և ընդհանրապես փող չի կուտակում, չի զբաղվում գործարարությամբ:
Դավիթաշեն համայնքում կառուցվող «Երազ» բազմաբնակարան շենքի շինարարությունը շուտով կավարտվի, բոլոր 110 բնակարանները 1 քմ-ը 550 ԱՄՆ դոլարով ձեռք են բերել Հայաստանում հաստատված սիրիահայերը, սակայն Հայաստանում գտնվող մոտ 4000 սիրիահայի բնակարանային պահանջներ մնում են չբավարարված. նրանց հիմնական մասը Հայաստանում ապրում է վարձով:
«Կոռուպցիան ահագնանում է աշխարհում ու չնայած դրա դեմ պայքարին, լուրջ խնդիր է հանդիսանում շատ երկրներում: Ես Հայաստանի մասին կոնկրետ այդ առումով չեմ կարող խոսել, այստեղ չեմ ապրում, բայց հասկանում եմ, որ միջազգային մակարդակով իրազեկությունը քաղաքացիական հասարակության շրջանակներում բարձրացել է առ այն, որ տեսնում են պաշտոնյաների, առանձին անհատների ճոխ տները, ճոխ ավտոմեքենաները, իսկ թե գումարը որտեղիգց է գալիսգ Մեծ Բրիտանիայում կատակում ենք, թե ինչ-որ մոլորյալ մորաքույրն է մահացել և այդ գումարը կտակել է, և պետք է այդ ամենն այդ հանգամանքով բացատրել»,- 168.am-ին ասել է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի ներկայացուցիչ Ֆիլիպ Դանքոմբը:
Վիրահատության էությունը կայանում է ախտահարված կերակրափողի և հարակից ավշային հանգույցների հեռացման և ստամոքսի որոշակի հատվածից պատրաստված նոր կերակրափողով փոխարինելու մեջ:
«Տարբեր քաղաքական ուժեր են, և տարբեր քաղաքական ուժերի առաջնորդների միջև համաձայնության հասնելը, այն էլ հայաստանյան իրականության պայմաններում, շատ դժվար գործընթաց է, բայց միայն այն, որ այս ընդդիմադիր քաղաքական ուժերը խորհրդարանական այսպիսի համագործակցություն են ցույց տվել հայկական իրականության պայմանաններում, կարելի է ասել՝ հերոսական մոտեցում է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել էին գործարանի առջև՝ բողոքի հերթական ակցիան անցկացնելու համար։ Նրանց մոտ է դուրս եկել գործարանի ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը և կոչ արել մի քանի հոգով ներս մտնել, հանդիպել տնօրենների խորհրդի անդամների հետ։ Աշխատակիցները հրաժարվել են և որոշել են իրենց բողոքը շարունակել կառավարության շենքի առջև։
«Ռուսաստանի ոսկերչական սրահներում արդեն սկսել են վաճառել հնդկացորեն», կամ` «միաժամանակ չես կարող ունենալ և´ թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչ և´ թանկարժեք նավթ». այս անեկդոտներն այսօրվա ասուլիսում մեջբերեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը`բնորոշելով Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը և անդրադառնալով Հայաստանի վրա դրա ազդեցությանը:
Four Seasons բրենդի գլխավոր տնօրեն Քեթի Թեյլորը կարծում է, որ ինքը շատ է սիրում վերահսկողություն, սակայն փորձում է զսպել իրեն և հանձնարարությունները հասցնել իր ենթականերին:
Բարձրաշխարհիկ միջավայրում զրույցների արգելված թեմաներն են քաղաքականությունը, կրոնը, առողջությունը և փողը: Բոլորովին ճիշտ չէ ինչ-որ մեկի զգեստի արժեքը ճշտել: Եթե այնուամենայնիվ ձեզնից զգեստի արժեքն են հարցնում, ասեք, որ նվիրել են, ու փոխեք թեման :
Ես կարևորում եմ պսակադրությունը եկեղեցում: Այն խորհուրդ ունի իր մեջ: Չեմ ընդունում ցուցադրական, հսկայական ծախսերով արված ճոխ ու թիթիզ հարսանիքները: Երբ տեսնում ենք, թե ինչպես են շախով-շուխով ամուսնացողները, նույն շախով էլ` ամուսնալուծվում, շատ ավելի անիմաստ է թվում այդ ամենը:
2012թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշում էր իր 60-ամյակը, և հեռուստաընկերություններից մեկով կադրեր ցուցադրվեցին նրա աշխատասենյակից: Հեռուստադիտողները տեսան, որ կարճ ընդմիջման ժամանակ նա սեղանի տակից հանեց թերմոսը և ինչ-որ բան լցրեց բաժակի մեջ:
Ներկայումս աշխատող ՀԷԿ-երի քանակը տեսականի մոտ 30-40%-ն է, իսկ տեխնիկապես հասանելի՝ 50-60%-ը, և ներկայումս օգտագործված է տնտեսապես շահավետ ներուժի 80-85%-ը
Ի վերջո, ո՞վ է ներկայացնում «Ժառանգության» տեսակետը. Զարուհի Փոստանջյա՞նը, թե՞ Արմեն Մարտիրոսյանը: Երևի նրանք երկուսն էլ, քանի որ «Ժառանգությունը» կոմպլեմենտարիզմի դասական օրինակ է: Այսուհետ ևս Զարուհի Փոստանջյանը կշարունակի ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին մեղադրել դավաճանության մեջ, իսկ Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը կմասնակցեն եռյակի նիստերին և կքննարկեն համատեղ գործողությունների ծրագրեր: Իսկ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա այս կոմպլեմենտարիզմի երաշխավորի դերում:
«Մեզ համար նորություն չէ, որ այն, ինչ մենք կորցրեցինք, միայն մարդկային կյանքեր չէին, միայն ցեղի սպանություն չէր. մի ողջ հայրենիքի, քաղաքակրթության, մշակույթի սպանություն էր, հայրենազրկում: Եվ մեր քննարկումները, վերլուծումները, ռազմավարական և մարտավարական ուղիները պետք է հասկանան, որ միայն մարդկային կյանքի հատուցում չէ, այլ մի ամբողջ հայրենիքի արժեքը»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:
«Այսօր այստեղ ենք, և դա նշանակում է, որ Օսմանյան կայսրության, որի իրավահաջորդը Թուրքիայի հանրապետությունն է, պետական քաղաքական ծրագիրը` մեզ բնաջնջելու, մի ամբողջ ազգ վերացնելու, փաստացիորեն ձախողվել է: Եթե հաջողվեր, դուք այսօր այստեղ չէիք լինի, ես այսօր այստեղ կանգնած չէի լինի, այսօրվա ելույթները հայերենով չէին հնչի»,- ասաց Ստեփան Խզրթյանը:
Դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 69,026,134 դոլար 438.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 145,416,774 ԱՄՆ դոլար 442.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ իհարկե, փորձել է հերքել Փոստանջյանին՝ ասելով, որ դավաճանության մասին խոսք անգամ լինել չի կարող, և բոլոր քվեարկողները մեր հայրենակիցներն են: Նա նաև հույս է հայտնել, որ ի վերջո Հայաստանը կունենա հավասարակշռված արտաքին քաղաքականություն:
«Գուցե դա լավ տակտիկական քայլ էր նախագահ Սարգսյանի համար, բայց վատ ռազմավարական ընտրություն էր հայերի համար»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ ո՞րն է եղել Մաքսային միություն մտնելու` Սերժ Սարգսյանի որոշման պատճառը:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետը և բաժնի քննիչը ներգրավվել էին որպես մեղադրյալ: Ի պատասխան 168.am-ի հարցման ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ նրանց լիազորությունները դադարեցել են:
մասնավորապես, նշեց Գագիկ Ծառուկյանը:
Սկիզբ առած համաժողովրդական շարժումն իր առջև խնդիր է դրել հասնել արմատական փոփոխությունների ու նոր իշխանության ձևավորման: Այդ ճանապարհին ակտիվ մասնակցություն ունենալու վճռականություն են հայտնում ոչ միայն քաղաքական տարբեր ուժեր, անհատներ ու բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, այլև Սփյուռքում բնակվող հարյուր հազարավոր հայեր:
«Հայաստանի՝ Ադրբեջանին դիմակայելը, Ադրբեջանի ոտնձգություններին հակադարձելը, Հայաստանի խնդիրն է, որն ինքը լուծում է ՀԱՊԿ շրջանակներում և Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության շրջանակներում՝ իր ռազմական տեխնիկական պոտենցիալի բարձրացման ճանապարհով: Ռուսական բազաների առկայությունը Հայաստանում ունի մեկ նպատակ՝ փորձել չեզոքացենլ հնարավոր սպառնալիքները Արևմուտքից»,- ասում է Խոսրով Հարությունյանը: