Փոխարժեքը կայունանում է
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 435.09 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.02%-ով կամ 0.9 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 7.4 միլիոն դոլար։ Ինչպես երևում է, դրամի փոխարժեքը երեկվա 4%-անոց անկումից հետո կայունանում է 435 դրամի սահմաններում։
Կայունացման միտումների մասին է վկայում նաև այն, որ երեկվա համեմատ նվազել է կանխիկ շուկայում առքի և վաճառքի գնի տարբերությունը։ Բանկերը դոլարը գնում են միջինը 431.5 դրամով, վաճառում 436 դրամով։