Բաժիններ՝

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելով՝ կշահեն նաև մյուս 3 երկրները. Գ. Մինասյան (տեսանյութ)

Հայաստանը շահում է՝ ԵՏՄ-ին ադամակցելով, բայց ՀՀ-ի անդամակցելով՝ շահում են նաև ԵՏՄ-ի անդամ մյուս 3 երկրները: Այս տեսակետն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ նշելով, որ  ԵՏՄ-ի անդամ երկրներից միայն Հայաստանն ունի GSP+ կարգավիճակ, որն արտոնյալ պայմաններ կստեղծի նաև մյուս 3 երկրների համար՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին ադամակցելու պարագայում:

Գ. Մինասյանը պարզաբանեց, որ Եվրամիությունն իր այն հարևան երկրներին, ովքեր ունեն մարդու իրավունքների, ժողովրդավարության, բարեփոխումների,  տնտեսական, քաղաքական և կառավարման համակարգի բնագավառներում առաջանցիկ զարգացումներ, շնորհում է կարգավիճակներ, որի պարագայում այդ երկրների համար իրենց ապրանքների արտահանումը, Եվրամիության անդամ երկրներ, դյուրինացվում է:

Այդ կարգավիճակները 2-ն են՝ GSP-ն և GSP +-ը. «Այն երկրները, որոնց շնորհված է Եվրամիության կողմից GSP կարգավիճակ, իրենց ապրանքատեսակների 1/3-ի  համար ստանում են այդպիսի կարգավիճակ, իսկ այն երկրները, որոնք էլ ավելի առաջ են գնացել այդ բնագավառներում, ստանում են GSP + կարգավիճակ: Հիմա Հայաստանն ունի այդ  GSP+ կարգավիճակը,  իսկ միության մնացած 3 երկրները չունեն»:

ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ նախկինում Ռուսաստանն էլ ուներ այդ կարգավիճակը, սակայն վերջին զարգացումների հետևանքով՝ նա զրկվեց այդ կարգավիճակից: Ըստ նրա՝ հաշվի առնելով նաև այն պատժամիջոցները, որոնք կիրառվել են Ռուսաստանի նկատմամբ, Հայաստանը կարող է հայտնվել արտոնյալ կարագվիճակում. «Եթե նրանք ցանկություն ունեն իրենց ապրանքները կամ արտադրանքներն արտահանել եվրոպական միության անդամ երկրներ, առանց որևէ  խոչըդոտի կարող են իրենց արտադրությունները հիմնել Հայաստանի տարածքում և օգտվելով այդ GSP+ կարգավիճակից՝ ատահանել իրենց ապրանքները Եվրամիության անդամ երկրներ»:

Կարդացեք նաև

Միևնույն ժամանակ, Եվրամիության անդամ շատ երկրներ, որոնք երկար տարիներ իրենց արտադրանքը արտահանել են Ռուսաստան, վերջին պատժամիջոցների հետևանքով, այլևս չեն կարող, և ըստ Գ. Մինասյանի՝ նրանք էլ կարող են իրենց արտադրությունները հիմնել Հայաստանի տարածքում և այլևս առանց որևէ սահամանփակման իրենց ապրանքներն արտահանել հենց Ռուսաստան կամ միության անդամ այլ երկրներ:

Գ. Մինասյանի համար մի բան ակնհայտ է, որ մեր «ստարտային» պայմաններն ամենաբարենպաստն են. «Սակայն ակնհայտ է նաև՝ եթե մենք չկարողանանք ապահովել համապատասախան արտոնյալ պայմաններ այդ խնդիրները լուծելու համար, ապա բնականաբար, կգտնվեն այլ երկրներ, որոնք միգուցե և ավելի վատ «ստարտային» պայմաններով, բայց ավելի ջանադիր աշխատանքով կարողանան իրենք ապահովեն այդ երկու մեծ տնտեսությունների համար շահավետ պայմաններ՝ տնտեսության զարգացման տեսակետից»:

Խոսելով ԵՏՄ-ին ադամակցելու բացասական կողմերի մասին՝ Գ. Մինասյանը նշեց, որ մաքսատուրքերը, որոնք կան Հայաստանում և որոնք կան ԵՏՄ-ի անդամ մյուս երկրներում, տարբեր են. «Եթե մեր միջին կշռված մաքսատուրքը ներմուծվող ապրանքների համար 2.3 % է, ապա ԵՏՄ-ի համար՝ 8.9%, սա նշանակում է՝ միջին ապրանքները, որոնք մենք պետք է ներմուծենք, եթե որևէ այլ լրջագույն աշխատանք կատարած չլինեինք, մոտավորապես 5 %-ով կթանկանային այդ ապրանքների գները, սակայն  մեզ հաջողվել է իրականացնել բացառություններ: 750 ամեն ազգային ապրանքատեսակենրի համար միջինը 5 տարիների համար ձեռք ենք բերել բացառություններ, և այդ ապրանքները կներմուծվեն ՀՀ ճիշտ այն մաքսատուրքերով, որոնք այսօր առկա են»:

Մանրամասները տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս