Բաժիններ՝

Ռեկորդային թվեր Լա լիգայում. Ռեալը շարունակում է գերազանցել Բարսելոնային

Իսպանական Լա Լիգան հրապարակել է թիմերի կազմերի արժեքի սահմանաչափերը, որոնք ավելի հայտնի են որպես «աշխատավարձերի առաստաղ»:

Այս ցուցանիշներն արտացոլում են այն գումարը, որը յուրաքանչյուր ակումբ կարող է ծախսել իր կազմի վրա՝ հաշվի առնելով եկամուտները, ծախսերն ու պարտքային պարտավորությունները։

Ինչպես հաղորդում է Marca-ն, Մադրիդի «Ռեալը» շարունակում է առաջ անցնել «Բարսելոնայից», թեև երկու ակումբների ֆինանսական հնարավորություններն էլ մեծացել են:

Նորացված տվյալների համաձայն՝ կատալոնական ակումբի սահմանաչափը նախորդ (ձմեռային) տրանսֆերային պատուհանի ժամանակ գրանցված 432 մլն եվրոյից հասել է 582 մլն եվրոյի: Չնայած այս աճին, «Բարսելոնան» դեռևս զիջում է Մադրիդի «Ռեալին», որը վերջին մի քանի տրանսֆերային պատուհանների ընթացքում շարունակում է ունենալ կազմի վրա ծախսվող ամենամեծ բյուջեն:

«Արքայական» ակումբի լիմիտը նախորդ երկու պատուհանների 761 մլն եվրոյից հասել է 832 մլն եվրոյի՝ դրանով իսկ սահմանելով նոր ռեկորդ:

Լա Լիգայի ակումբների «աշխատավարձերի առաստաղը» 2026/2027 մրցաշրջանի համար.

«Ռեալ» Մադրիդ — 832,786 մլն եվրո
«Բարսելոնա» — 582,769 մլն եվրո
«Ատլետիկո» Մադրիդ — 361,287 մլն եվրո
«Վիլյառեալ» — 170,564 մլն եվրո
«Բետիս» — 142,847 մլն եվրո

«Մալագա» — 33,634 մլն եվրո
«Սևիլյա» — 20,161 մլն եվրո

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930