Արդյո՞ք եռյակը` հայտարարելով իշխանափոխություն իրականացնելու, դրանից հետո արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու իր մտադրության մասին անկեղծ է: Թե՞, ինչպես պնդում են եռյակի որոշ քննադատներ, հանրահավաքներն ու նման հայտարարություններն ընդամենը նպատակ են հետապնդում զբաղեցնել հրապարակը և ընդդիմադիր դաշտն ընդհանրապես, խոչընդոտելով նոր ուժերի ի հայտ գալուն ու նոր ընդդիմության ձևավորմանը:
«Եթե մինչև Նոր տարի այդպես մնա, սպառողական շուկայում փլուզում կլինի: Հաշվի առեք, թե ինչ աղքատացման քաղաքականություն կգնա երբ մարդը նույն աշխատավարձն է ստանում, բայց ներկրվող ապրանքի գներն աճում են: Եթե այսպես անգամ մի քանի օր շարունակվի, լուրջ գնաճ կլինի ու ԿԲ-ն իր հիմնական առաքելությունը չի կատարի: Բայց իրական սկզբնաղբյուրը մեր արտահանման աճ չունենալն է: ԱՎԾ համաձայն, անցած տարի արտահանումը 1 մլրդ 480 մլն էր, բյուջեի նախագծում՝ 1.638 մլրդ է եղել, իսկ այս տարի հունվար-հոկտեմբերին 1.1 մլրդ է ընդամենը, այսինքն՝ նախկին ծավալին էլ չենք հասնում: Մարդիկ հեռանում են երկրից, պահանջարկը նվազում է, կոլապսային վիճակը շարունակվում է, բայց թույլ չեն տա դրամի շատ արժեզրկում»,- ասաց Մ.Մելքումյանը:
«Շատ վատ է, որ միջազգային հանրության տեսակետները հաշվի չեն առնվում, բայց այստեղ նաև միջազգային հանրությունն ինքն էլ էր մեղավոր, որ Ադրբեջանին թույլ է տվել հասնելու այս վիճակին, կարող է արհամարհել բոլորին: Այսինքն՝ հույս ունենալով իր պոտենցիալի, հարստության վրա՝ կարող է արհամարհել աշխարհին: Երբ որ արհամարհում են բոլորին, մեկուսանում են, կարծում եմ, որ պիտի հետևեն այսպիս բաներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով հայկական Մի-24 ուղղաթիռի խոցման և դրա վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի մասին:
«Ռուսաստանի պետությունը կարող է ասել՝ «էդ ինչ տրանսֆերտներ են գնում, մենք էդքան վատ վիճակի մեջ ենք, եկեք վերահսկենք»։ Խոսքը միայն Հայաստան գնացող տրանսֆերտների մասին չէ։ 2-3 միլիարդ տանում է Մոլդովան, 6 միլիարդի տրանսֆերտ գնում է Ուկրաինա, 1.5 միլիարդի տրանսֆերտ գնում է Տաջիկստան, 1 միլիարդ գնում է Ադրբեջան, 600-700 միլիոն գնում է Վրաստան,- թվարկել է Բագրատյանը,- Դուք էլ լինեք Ռուսաստանի նախագահի կամ վարչապետի տեղը, կհավաքեք պատասխանատու մարմիններին, կասեք՝ ինչ առաջարկներ ունեք սա մեղմելու։ Էսօր Ռուսասանը վալյուտայի կարիք ունի։ 10-15 միլիարդ դոլարը քիչ փող չէ Ռուսաստանի համար»։
Տիգրան Հայրապետյանն ասաց, որ իրենց բողոքում հիմնականում 3 հարց են բարձրացրել՝ թե ինչու մեղադրանք չի առաջադրվում գիշերօթիկ հաստատության տնօրենին: Երկրորդ հանգամանքն, ըստ փաստաբանի այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խսիտ նկատողություն էր հայտարարել Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին՝ գիշերօթիկ հաստատությունում պատշաճ վերահսկողություն չիրականացնելու համար: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի մակարդակով հաստատված է այն հանգամանքը, որ փոխնախարարը, մեղմ ասած թերացել է իր պարտականությունների կատարման մեջ.
Ըստ տնտեսագետի՝ առնվազն հանցագործություն է, որ աղքատ երկրի ամբողջ ծախսային ինստիտուտի 18.6 %-ը տրվում է իշխանության վարձատվության ու պահպանման ծախսերի համար. «Ի՞նչ նախարարություններ են, ի՞նչ գործ են անում, կամ, ընդհանրապես, պատկերացրեք՝ ամեն մեկը մեքենա է վարում այստեղ, իշխանության ամեն մի ներկայացուցիչ այս մոբիլ հեռախոսներից մի 10 հատ ունի, որն ամբողջ պետության փողերն են: Ուրեմն՝ այսպիսի երկրի համար 18.6 % իշխանությունների ծախսերին հատկացնելն առնվազն հանցագործություն է: Ես այդպես եմ մտածում»:
«Հասարակական կարգի պաշտպանություն, անվտանգություն, դատական գործունեություն՝ 22.8 %: Ի դեպ, զգալի մասը հենց հասարակական կարգ և անվտանգությունն է: Հասարակական կարգի պահպանելը գիտե՞ք՝ որն է՝ պաշտոնյաններին պաշտպանելը: Տեսե՞լ եք մեր երկրի ղեկավարներն ինչքան ուղեկցող ոստիկաններ ունեն: Այսինքն՝ այս ուղղությամբ է գնալու երկրորդ հոդվածը»:
«Նրանք 12 կետ են առաջարկել և ասում են՝ կա՛մ ընդունեք, կա՛մ իշխանությունը տվեք մեզ: Մենք էլ ասում ենք, որ նման բան չի կարող լինել: Եթե ուզում եք բանակցել, մենք բաց ենք դրա համար: Եկեք նստենք բանակցենք, կետ առ կետ փորձենք քննարկել, վերլուծել»:
Նոյեմբերի 12-ին հայկական խոցված ուղղաթիռի օդաչուների դիակների` հայրենիք վերադարձի գործողությունը առանձնանում է հայկական ռազմարվեստի պատմության մեջ։ Գուցե նաեւ ոչ միայն հայկական ռազմարվեստի։ Գործողության կազմակերպման, նախապատրաստման, իրականացման եւ կատարողականության որակի ռազմագիտական վերլուծումները մասնագիտական մոտեցումներ են պահանջում։ Այս պահին պարզ է եւ հստակ, որ ուղղաթիռի վայրի ապաշրջափակումը, ադրբեջանական ծուղակի չեզոքացումը, ադրբեջանցի զինվորների ոչնչացումը եւ հայ օդաչուների դիակի եւ մասունքների, ինչպէս նաեւ ուղղաթիռի անհրաժեշտ մասերի տարհանումը բարդ, սակայն միաժամանակ կատարելագործության հասնող զինվորական միջամտություն է, եւ վեր է ամեն գնահատականից։
«Մենք չենք կարող հաշվի չնստել այն հանգամանքի հետ, որ մեր ամենամեծ սփյուռքը ԵՏՄ-ի տարածքում է՝ մասնավորապես՝ Ռուսաստանում, և դրա արդյունքում ամենաշատ տրանսֆերտները հենց այնտեղից են գալիս Հայաստանի Հանրապետություն: Իսկ որ ամենակարևորն է, մեր երկրի և ժողովրդի անվտանգության խնդիրն է, որը մենք դարեր շարունակ կապել ենք Ռուսաստանի հետ. այսօր փաստորեն ռուսական զորքերն են, որ Թուրքիայի հետ մեր սահմանները պաշտպանում են մեր զինվորների հետ միասին»:
«Ուժի մեջ են մնալու բոլոր ազատ առևտրի համաձայնագրերը, որ գործում են ՀՀ-ում: ՀՀ համար հաջողվել է պահպանել մեծ թվով ապրանքերի համար բացառություններ՝ ի տարբերություն մյուս երկրների»,- ասաց Է. Տարասյանը:
Յոդն օրգանիզմի համար կարևորագույն նյութերից է, որը, սակայն, անցկացված հետազոտությունների համաձայն՝ հաճախ չի բավականացնում մարդկանց: Ընդ որում, սա համաշխարհային տենդենց է: Խնդիրն այն է, որ մարդու օրգանիզմն ընդունակ է ինքնուրույն յոդ սինթեզել. օրգանիզմն այն կարող է ստանալ միայն մթերքներից: Օրգանիզմում յոդը պահվում է վահանաձև գեղձում՝ հորմոններ արտադրելու համար:
«Մարդն ինչ ընտրություն էլ կատարում է իր կյանքում՝ պետք է գիտակցված անի: Եվ եթե ինչ-որ բանից հրաժարվում է, պետք է նժարի մյուս կողմում դրվի համարժեք մի այլ ընտրություն: Կարևոր է հասկանալ՝ հանուն ինչի կատարեցինք այս կամ այն ընտրությունը մեր կյանքում»,- ասում է Հրաչուհին:
Որքան խոշոր է արվեստագետը, հարցն ավելի է մեծանում: Արվեստը չի պատասխանում: Արվեստը հարց է բարձրացնում: Ո՞վ է Մալևիչը… Նա լուծում է իր ժամանակի խնդիրը: Նա մեծ նկարիչ է, սակայն չնչին խնդիր է լուծել, որովհետև այդ ժամանակ ակտուալ էր չնչին խնդիրը՝ ֆորմայի ջախջախման խնդիրը:
Երբ մենք սթրես ենք ապրում, ուղեղը զգալիորեն մեծացնում է իր ակտիվությունը: Դա կարող է տարօրինակ թվալ, բայց գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճնշված էմոցիոնալ վիճակում գտնվող մարդու ուղեղն ակտիվացնում է ավելի քան 70 տարբեր մասեր: Երբ մենք անհանգստացած ենք որևէ բանով կամ տխրում ենք, մենք ավելի շատ ենք մտածում, փորձում ենք խնդիրներին լուծումներ գտնել ու այլընտրանքային տաբերակներ ենք մտածում:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի նույնիսկ ամենահմուտ օգտատերը չգիտի բոլոր այն գաղտնիքները, որոնք իր մեջ ընդգրկում է այս ցանցը: Թեև որոշ «խորամանկություններ» այլևս հասանել են շատ օգտատերերի, այդուհանդերձ կան նրբություններ, որոնց տիրապետելու դեպքում ֆեյսբուքից օգտվելն ավելի հարմար է դառնում:
Նորաձևության մայրաքաղաք Միլանի կենտրոնում` SocietՈ Italia ցուցասրահում, օրերս ռուսական նորաձևությանը նվիրված փառատոն է կազմակերպվել, որի նպատակն է` զարգացնել Իտալիայի, Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների միջև կապերը: ՌԴ-ից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Հայաստանից մասնակից դիզայներները ներկայացրել են իրենց հավաքածուները:
«Հայաստանի մասնակցությունը Եվրասիական նախագծին երկիրը կհասցնի տնտեսության ամբողջական քայքայման, և դրանից հետո նույնիսկ հույսեր չեն մնա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: 4-5 ամիս անց կպարզվի, որ Ռուսաստանը կատարյալ ֆիասկոյի է ենթարկվել ինչպես` տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական առումով: Ռուսաստանը կտապալվի Արևմուտքի կողմից, ընդ որում՝ դժվար թե այս անգամ նրան փրկեն, ինչպես եղավ 90-ականների սկզբին: Երբ խոզին տանում են մորթելու, խոճկորներն այլևս նրա դարդը չեն: Լավ կլինի ոչ թե հարմարվել, այլ մշակել երկրի կենսաապահովումը փրկելու մոբիլիզացիոն ծրագիր»,- ասում է Իգոր Մուրադյանը:
Վարսակի հատիկում հրաշալի ձևով հավասարակշռված են սպիտակուցները 11-18 %, ճարպերը (4-6,5%) և օսլան (մոտ 40 %)։ Հարուստ է B խմբի վիտամիններով, պարունակում է խոլին, միկրո և մակրոտարրեր։ Վարսակը հրաշալի աբսորբենտ է, մաքրում է օրգանիզմը թույներից և հեռացնում դրանք։
Ի՞նչ վիճակ է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության առաջին գծում: 168.am-ի այս հարցին ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պատասխանեց շատ կարճ. «Առօրյա վիճակ է»: Նախարարը, այդուհանդերձ, ավելացրեց, որ ընդհանրապես վերջին 10-20 օրերին սահմանային գոտում որոշակի լարվածություն կա:
Խոսելով ադրբեջանական կողմին պատասխան հարված հասցնելու մասին՝ Ա. Կարապետյանը նշեց, որ չի կարծում՝ հիմա դրա ժամանակն է. «Իմ կարծիքով, հիմա՝ այս պահին, դեռ պետք է լինի դիվանագիտություն: Հավատացնում եմ ձեզ՝ պատասխանը լինելու է, կտեսնեք, բայց հիմա դրա ժամանակը չէ: Պատասխանը հենց նրանով է հետաքրքիր, որ լինելու է անսպասելի, որ ոչ ոք դրան չսպասի»:
«Ադրբեջանի նախագահի թվիթերյան միկրոբլոգում կոմեդիայի ժամ է»,- այսպես է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթեր սոցցանցի իր էջում արձագանքել Իլհամ Ալիևի գրառմանը:
«Կարծում եմ` ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը իրեն դրսևորել է որպես ոչ հումանիստ. թույլ չէր տալիս, որպեսզի մոտենային և այդ աճյունները վերցնեին: Նույնիսկ միջազգային կազմակերպությունների բոլոր ջանքերը արդյունք չտվեցին, ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկին թույլ չտվեցին դեպքի վայր: Հայկական կողմին ի՞նչ էր մնում անել, և հայկական կողմը փայլուն կատարեց իր գործը: Կազմակերպվել է օպերացիա, որի նպատակն է եղել սպաների աճյունների այնտեղից հանել, և այդ օպերացիայի ընթացքում, բնական է, ադրբեջանական կողմից նաև զոհեր են եղել»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:
Քաղաքականապես գրագետ հնարք էր, առանց՝ հիստերիայի: 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ԼՂՀ զինված ուժերի՝ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի դուրսբերման մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը:
Ըստ իրավապաշտպանի՝ այս 10 օրը բավական է եղել, թե մենք մեզ համար հստակեցնենք, որ ԵԱՀԿ-ի համնախագաները և այլ միջազգային տարբեր կազմակերպություններ ինչպես են վարվում նման դեպքերում. «Ամեն անգամ ասում ենք՝ ո՞վ է մեզ օգնելու: Առաջին գծի վրա, մանավանդ, առաջին մի քանի ամիսը մնալու է մեր բանակը և մեր ժողովուրդը: Այս առումով, սա ևս մեկ դաս է՝ դառը, իհարկե»: Ըստ Լ.Ալավերդյանի՝ շատ «անդուր» իմիջ ստեղծեց իր համար Ադրբեջանը:
Հատուկ գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման ընթացքում մեր կողմից վիրավորներ և զոհեր չունենք: Այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանըև հավելել է, որ հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի 2 ասկյար:
Նուռը քաղցր պարունակող այն եզակի մրգերից է, որոնք թույլատրվում են, նույնիսկ օգտակար են դիաբետով հիվանդների համար: Օրվա ընթացքում 4 անգամ կես թեյի գդալ նռան հյութ խմելով՝ հնարավոր է զգալիորեն նվազեցնել արյան մեջ շաքարի քանակը:
Լիմոնի մեջ մեծ քանակությամբ վիտամին C է պարունակվում, ինչը լիմոնը դարձնում է անփոխարինելի միջոց իմունիտետի ամրապնդման համար: Այս ցիտրուսի կազմի մեջ մտնում է նաև կալցիում, որը նպաստում է ուղեղի արագ աշխատանքին և նյարդային համակարգի գործունեությանը: Այն օգնում է նաև կարգավորել արյան ճնշումը: Արդյունքում՝ ստանում ես էներգիա, մաքուր մաշկ, ուժեղ իմունիտետ և ուշադրություն:
Բիլ Գեյթսն ընթերցանության մեծ երկրպագու է: Բիլ Գեյթսը համոզված է, որ ամեն օր քնելուց առաջ ընթերցանությունը մարդուն փրկում է սթրեսներից: Նա օրվա ընթացքում նվազագույնը մեկ ժամ կարդում է:
«Շատ կարևոր է նաև, որ մենք, օրինակ, գիտենք Ռուսաստանի ոչ այնքան ստվերային նպատակները: Նրանք երբեմն բարձրաձայում են այդ նպատակների մասին ու նվաստացնում են իրենց գործընկերներին: Այսինքն՝ մենք գնում են մի երկիր, որտեղ մենք լինելու ենք 4-րդը: Մեզ տանում են մի տեղ, որտեղ մենք լինելու ենք ամենակրտսերը, ամենաանտեսվածը, ամենաքիչ հարգվածը: Իհարկե, դա մեզ համար ցանկալի չէ: Մենք չգիտենք այնտեղ մեզ ինչ է սպասվում, նախորդ 200 տարվա փորձը մեզ ցույց է տալիս, որ բռնկումներ լինում են»: