Տաջիկստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը հինգ տարում աճել է 9 անգամ
Տաջիկստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2020-2025 թվականներին աճել է մոտ ինն անգամ։ Այս մասին հայտնել է Իրանում Տաջիկստանի դեսպան Նիզոմիդդին Զոհիդին՝ տեղական Ovo diplomatic պարբերականին տված հարցազրույցում։
Դիվանագետի խոսքով՝ այդ ժամանակահատվածում ցուցանիշն աճել է 57 մլն դոլարից մինչև 485 մլն դոլար։
Նա նաև նշել է, որ առաջիկա տարիներին երկու երկրները հնարավորություն ունեն առևտրաշրջանառությունը հասցնելու 1 մլրդ դոլարի։

