«Ժառանգության» առաջնորդն Ազատության հրապարակ կանչեց նաև գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ժողովրդի առաջ պատասխան տալու աղքատության, անգործության, արտագաղթի, մենաշնորհների, բնության խեղման համար: Ուժային և դատական պետական իշխանությունների հակաիրավական գործունեության համար: «Ամոթ Ձեզ Թեղուտի որոշման համար»:
Երեկ, 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հնգամյա տարելիցի կապակցությամբ, զոհված 10 քաղաքացիների հիշատակին Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ, որին մասնակցում էին Մարտի 1-ի զոհերի ծնողները և հարազատները:
Րաֆֆին, լինելով հանրահավաքի հարթակի տանտերը, Ռուբիկից սահմանազատվելու, նրա հետ իր անհամաձայնությունը բարձրաձայնելու փոխարեն լավ կաներ մոտենար, ընդհատեր նրա խոսքը, եղբայրաբար գրկեր ու բոլորի առջև ասեր. «Ես հասկանում եմ քեզ, բայց քո տված որակումներն ու ձևակերպումներն այնպիսին են, որ վաղն էլ ուզած մարդ կգա ու այս հարթակից խոսքն ինձ ուղղելով կասի. «Այ ախպար շուն, դու ով ես, որ անհայտ հեռուներից եկել ես այստեղ և ուզում ես Հայաստանը կառավարել»: Եվ այդ ժամանակ դու, Ռուբիկ, ինչպես ես պաշտպան կանգնելու ինձ, ինչ ես ասելու այդ մարդուն»։
«Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել շտապած աշխարհի պետությունների շնորհավորական ուղերձներում, եթե ուշադրություն դարձնեք, առյուծի բաժին են կազմում ակնկալիքները Սերժ Սարգսյանից»,-ասում է Ս.Սաֆարյանը
Փետրվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 34 մլն ԱՄՆ դոլար:
Ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը
2 տարեկան Ալեն Հարությունյանը հիմա կոկիկ, ժպտերես ու կյանքով լի փոքրիկ մարդ է, ով հաճախում է «Հայ օգնության ֆոնդ» (ՀՕՖ) կենտրոն և դեռ սովորում է մյուս երեխաների հետ հարաբերվել, ադապտացվել մի միջավայրի, որն իր համար թեև խորթ է, այնուամենայնիվ՝ հետաքրքիր ու հաճելի է:
ՕԵԿ քաղխորհուրդն այսօրվա նիստում որոշել է, որ կուսակցությունը մասնակցելու է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին և հաստատել է համամասնական ցուցակի առաջին եռյակը: Ըստ այդմ, երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, երրորդը` բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:
Սխտորը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Բույսի ֆիտոնցիդների մանրէասպան հատկությունների մասին գրվել է անդրանիկ բժշկական գրքերում։
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ իր պաշտպանյալը ծնվել է 1976-ին, սակայն նրա հետ ճանաչման էին ներկայացվել 1991, 1996 և 1985-ին ծնված անձինք:
«Երբեք չպետք է դադարեցնենք պայքարը, իշխանությանը գցելու բոլոր միջոցներն արդարացված են: Ես միշտ ժողովրդի հետ եմ, ես միացած եմ, նշանակություն չունի` ով է առաջնորդում, կարևորն այն է, որ ժողովուրդն իր արդարացի պայքարը տանում է, բնական է` մի օր արդյունք կտա, երբե՛ք թող չհուսահատվի ժողովուրդը»:
Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը պարզաբանեց, թե ի վերջո ինչո՞ւ իրենք կոչ արեցին ՀԱԿ համակիրներին մարտի մեկին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ և միանալ այդ ժամին նույն վայրում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին:
Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն նախկին Հայ ազգային կոնգրես դաշինքի մի շարք ղեկավար անդամների` Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի, Կարեն Դեմիրճյանի և այլոց հետ միասին մասնակցեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին տրված պատարագին:
«Երբեք կոչ չեմ անի կտրել Ռուբեն Հախվերդյանի ականջները, , կոչ չեմ անի բոյկոտել նրա համերգները, որովհետև նա` որպես երգիչ, արվեստագետ, որպես հասարակական գործիչ, իր մահկանացուն կնքեց Ազատության հրապարակում` ուրանալով հայկական երկրորդ պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»
Ս. Աբրահամյանը հավատացած է, սակայն, որ այս իշխանության պարագայում Մարտի 1-ի բացահայտումը հնարավոր չէ։
«Լռության ուխտի ընթացքում թող ամեն մեկը յուրովի ինքն իր հոգու մեջ մտածի, վերլուծի, սեփական սխալը գտնի, թե ինչպե՞ս եղավ, որ մեր հողում, մեր մայրաքաղաքում, մեր սերունդը թույլ տվեց Մարտի մեկ: Եվ վաղն այդ պատասխանը տանք, որ այլևս երբեք, այլևս երբեք…»
Սալբի Ղազարյանը հերթական անգամ հրավիրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:
«Ես միշտ դասը դասադուլից նախընտրում եմ: Բայց ոչ մեկը մեր ուսանողներին իրավունք չունի խոսք ասել, պատժել, ձեռք բարձրացնել: Երեկ էլ ասացի, որ հենց այդ ուսանողները պետք է լինեն համալասարանում, իսկ կուսակցականացված շերտերը, ռեկտորները պետք է դուրս գան Հայաստանից: Ես նման մտահոգություն չունեմ»
Ի տարբերություն ՀՀԿ-ի` մյուս կուսակցություններն այս հարցում դեռ վերջնական որոշում չունեն:
«Գուցե բառս ուղղակի հասկացվեց, եթե ուղղակի է հասկացվել՝ ետ եմ վերցնում: Ուղղակի ես ավելին ասել չեմ կարող՝ ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ դատավոր»,- ասաց Հեղինե Բիշարյանը
H1N1-ից` խոզի գրիպից, խուսափելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս պատվաստվել վարակի դեմ: 168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ այժմ չկա պատվաստանյութ միայն H1N1-ի դեմ:
Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցին նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կամա թե ակամա դարձավ միասնական թեկնածու այն ֆոնի վրա, որ ստեղծվեց մի մասի չմասնակցությամբ:
Գալուս Սահակյանի խոսքերով՝ Բաբուխանյանի հայտարարության համար ինքն ընդամենը խմբակցության նիստ է հրավիրել՝ փորձելով փոխադարձ «չբորբոքել կրքերը» և կոչ անելով, որ իրենց խմբակցության պատգամավորներն ավելի զուսպ լինեն:
Առաջին հորիզոնականում հայտնվել է գերմանական «Rammstein» խումբը: Նրանք 2012-ի փետրվարին Մոսկվայում կայացած իրենց համերգի արդյունքում՝ 6.632.090 դոլար վաստակեցին:
Ասում է Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը
Հայաստանում անցկացվող բոլոր տեսակի ընտրությունները նույնպես ցուցիչներ են, որոնք, սակայն, ի տարբերություն իրապես ժողովրդավարական պետությունների, ոչ միայն ցույց են տալիս, որ մեր որդեգրած ժողովրդավարությունը հռչակագրային բնույթի է, այլև, թե ինչպիսի անհամաչափ հարաբերությունների և դրսևորումների մեջ է մեր պետությունը՝ ժողորդավարության հանդեպ:
168.am-ի ֆոտոխցիկն այսօր ուշագրավ կադրեր է ֆիքսել Ազատության հրապարակում, որտեղ ընթանում էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:
Հայաստանի Հանրապետության Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնակավայրերում թույլատրված առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, իսկ բնակավայրերից դուրս` 90 կմ/ժ:
Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները 2013 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, աճել են 6%-ով։ Այս մասին նշվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցում։
Այսօր տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո դուրս գալով ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքից՝ Տավուշի մարզպետ Ամեն Ղուլարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողներին հարցերին և ակնհայտորեն նյարդայնացած էր։