«Ես գլուխ եմ խոնարհում երգահան-երգիչ Ռուբեն Հախվերդյանի առաջ, ես սիրում եմ նրա հիասքանչ, խորիմաստ երգերը, սակայն միաժամանակ չեմ կարող հարգել համերգներին, ասուլիսներին, հանրահավաքներին ոգելից խմիչք օգտագործած, անկշռադատված, անհեթեթ, ակնհայտ վիրավորական ելույթներ, հարցազրույցներ տվող Ռուբեն Հախվերդյանին»
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը, որը պետք է տեղի ունենար մարտի 22-ին, ամենայն հավանականակությամբ, կհետաձգվի: Այս մասին 168.am-ին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀԱԿ վերանվանված նախկին ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը:
«Վարդան Սեդրակյանը դեռ մի տարի առաջ մեր գրասենյակի հաճախորդն էր և ունի մեզ մոտ այլ գործ` հողային վեճ, դատական գործ, որը դեռ չենք ավարտել: Առհասարակ, իմ ամուսնու գործունեությունը, որտեղ էլ նա աշխատի, երբեք կապ չի ունեցել իմ քաղաքական հայացքների հետ»,- նշեց Իզաբելլա Աբգարյանը
«Դատելով հետընտրական պայքարից` այն ամենն, ինչ այսօր ունի Րաֆֆի Հովհաննիսյանը` միայն իր քվեներն են և բարևը: Իսկ ինչպես հռչակում է ցածրաճաշակ հայկական ասացվածքը` բարևն անգամ մարդունը չէ: Րաֆֆի Հովհաննիսյանին, այսպիսով, մնում են միայն իր քվեները: Եվ նրա միակ խաղաքարտը դա է»,- ասում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը 168.am-ին հայտնեց, որ առաջիկա օրերին Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ քննարկում հավանաբար կլինի և հանրությանն այդ մասին կտեղեկացվի:
«Ես դրական եմ վերաբերվում, պարզապես խնդիրներ կան, որ պետք է վստահ լինենք հարյուր տոկոսով, հենց վստահ լինենք, կմիանանք, իրենց կողքին կլինենք»
ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը կառավարության այօրվա նիստում նշանակվել է Շիրակի մարզպետ:
Ռազմավարությունը կյանքի կոչելու համար, սակայն, անհրաժեշտ է մեկ կարևոր պայման. մինչև 2025թ. կառավարությունը պետք է հասցնի նվազեցնել արտագաղթի տեմպերը, հակառակ դեպքում ոչ ոք չի կարողանա «վայելել» այդ նոր Հայաստանը:
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը չի պատրաստվում անդամագրվել ՀԱԿ կուսակցությանը:
Այսօր երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր խմբում մի տեսահոլովակ է տեղադրել, որից ենթադրվում է, որ նա և «Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանը ներկայացնող «Dorians» ռոք խմբի երգիչ Գոռ Սուջյանն ապրիլի 6-ին պատրաստվում են իրենց երկրպագուներին անակնկալ մատուցել:
168.am-ը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Գաբրիելյանից հետաքրքրվել է, թե առողջական ինչպիսի՞ խնդիրներ կարող է առաջացնել նշված մանրէն:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 6-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411 դրամ։ Ամերիկյան արժույթը երեկվա համեմատ թանկացել է 0.12%-ով։
«Մենք դեռ ամբողջությամբ չունենք պատկերացում Վարդան Սեդրակյանի քաղաքական առաքելության մասին, իսկ Վարդան Սեդրակյանն ուներ քաղաքական առաքելություն: Հնարավոր է՝ Վարդան Սեդրակյանն ուներ ռեսուրսներ, որոնք մտահոգում էին իշխանություններին: Դա կարող է լինել, օրինակ, կոմպրոմատ բնույթի տեղեկություններ կամ ապացույցներ»
168.am-ի տեղեկություններով՝ մարզպետի պաշտոնում քննարկվում է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետ Արամ Տեր-Թովմասյանի թեկնածության հարցը:
Այսպես այսօր հրավիրված մամլո ասուլիսին պատասխանեց հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակագրության մասին:
Վ. Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:
«Ես ԲՀԿ ցուցակի մասին, բնականաբար, տեղեկություն չունեմ, բայց Սեդրակ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին»,- ասել է Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը։
«Ես համոզված եմ, որ Վարդան Սեդրակյանը որևէ կապ չունի այս գործ հետ, համենայնդեպս, մոտիվացիա չկա: Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչին էր իրեն պետք: Ինքն իր էպոսի մոտիվներով քարոզարշավ էր անում ու իրեն հեչ պետք չէր դա»,- ասում է նախկին թեկնածուն
Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Պարոն Սեդրակյանի հետ պիտի նստենք, հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Ամեն դեպքում սա փորձանք է, փորձանքն էլ մարդու համար է»:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղերի փուլում կայացավ ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը։ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր Մադրիդի «Ռեալին»։
Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում խոշոր հաշվով (3:0) պարտության մատնեց Դոնեցկի «Շախտյորին» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
«Կոլյա: Դու ինձ անակնկալ ձևով բռնացրիր, բայց ես չեմ կարող դա մոռանալ: Ես քեզ ողջ սրտով սիրում եմ»:
Մայքլ Ջեքսոնի երեխաները՝ 16-ամյա Պրինցը, 15-ամյա Փերիսն ու 10-ամյա Բլանքեթը, նկարահանվում են ռեալիթի-շոուում: Ինչպես գրում է «The Sun» պարբերականը, նոր ծրագիրը պատմում է, թե ինչպես են ապրում Ջեքսոնի երեխաները:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել են Վանիշա Միտալն ու Ամիթ Բհաթիան: Վերջիններիս հարսանեկան արարողությունը կայացել է 2005-ին: Զույգն արարողության վրա 60 մլն դոլար է ծախսել:
Հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի ու ռեփեր Քայնե Ուեսթի առաջնեկը լույս աշխարհ կգա այս տարվա ամռանը:
«Մյուս օրը վարչապետը պատվիրակության հետ վերադարձավ Հայաստան, ոգեւորված Սպիտակ Տանը, ԱՄՀ-ում, Կոնգրեսում անցկացված բանակցությունների արդյունքներով: 25 օր հետո Վազգենին գնդակահարեցին…»,-գրել է Տ.Հակոբյանը
Յոգուրտ է կոչվել Բալկաններում ապրող ժողովուրդների ազգային թթվակաթնային ըմպելիքը, որը պատրաստվել է այծի կաթից։ Յոգուրտը, ինչպես նաև Կովկասի լեռնցիների ազգային ըմպելիք կեֆիրը, թուրքալեզու ժողովուրդների կատիկը, մեր մածունը, վրացական մացոնը, եգիպտական լեբենը, սիցիլիական մեցորադը ունեն հազարամյակների պատմություն։ 20-րդ դարի սզբում` Ֆրանսիայում աշխատող հանճարեղ ռուս գիտնական Ի. Մեչնիկովը կարողացավ առանձնացնել կաթը խմորող միկրոօրգանիզմները` «բուլղարական ցուպիկը» և «տերմոֆիլ […]
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղխորհրդի նիստում, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ենթադրվում էր, որ պետք է որոշվեր թե ի՞նչ կազմով է ԲՀԿ-ն մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, սակայն այդ հարցը ընդհանրապես չի քննարկվել:
«Այս հրաշալի եղանակին, այս ձյան տակ, մենք հրավիրեցինք երեք գործող և շուտով նախկին պաշտոնյաների՝ գալու այստեղ: Ես իրենց գրավոր նամակով հրավիրեցի, բայց իրենք չեկան»,- ասել է Ր. Հովհաննիսյանը: