«Ձեր ի՞նչ գործն է». Տավուշի մարզպետը՝ իր պաշտոնանկության մասին հարցին ի պատասխան
Այսօր տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո դուրս գալով ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքից՝ Տավուշի մարզպետ Ամեն Ղուլարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողներին հարցերին և ակնհայտորեն նյարդայնացած էր։ Միայն այն հարցին, թե որքանո՞վ են ճիշտ Ձեր պաշտոնանկության մասին լուրերը, Ղուլարյանը արձագանքեց. «Ձեր ի՞նչ գործն է»։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի 2 խոշոր քաղաքաներում ՝ Նոյեմբերյանում և Իջևանում ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը պարտվել է։