Բաժիններ՝

Երևանում անշարժ գույքը թանկացե՞լ է

Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները 2013 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, աճել են 6%-ով։ Այս մասին նշվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցում։

Այսպես, ԱՎԾ զեկույցի համաձայն, նախորդ տարվա հունվարին երևանյան բնակարանների 1քմ-ը միջինում արժեր 251 200 դրամ, իսկ այս տարվա հունվարին՝ 266 400 դրամ։

Բնակարանների գները, պաշտոնական վիճակագրության համաձայն, բարձրացել են բոլոր վարչական շրջաններում։

Նշենք նաև, որ 1քմ-ի հաշվարկով՝ ամենաթանկը Կենտրոն վարչական շրջանի բնակարաններն են՝ 422 050 դրամ։ Ամենաէժան բնակարանները Նուբարաշենում են. մքմ-ի միջին արժեքը 145 100 դրամ է։

Կարդացեք նաև

bnakaran-yerevan

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս