
ՕԵԿ-ի ընտրական ցուցակը կգլխավորի ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը

Երևան քաղաքի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը:
ՕԵԿ քաղխորհուրդն այսօրվա նիստում որոշել է, որ կուսակցությունը մասնակցելու է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին և հաստատել է համամասնական ցուցակի առաջին եռյակը: Ըստ այդմ, երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, երրորդը` բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:
Քաղխորհուրդը քննարկել է նաև ընտրություններին առնչվող կազմակերպչական այլ հարցեր:
Փաստինֆո