«Անհեթեթ մեղադրանքները երբեմն գրգռում են մեր այս կամ այն գործչին կամ պատգամավորին». Գալուստ Սահակյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների հետ բանակցությունները շարունակվում են արտահերթ նիստ գումարելու մասին: Նա ասաց, որ իրենք միշտ պատրաստ են քննարկումներին: «Մարդիկ հուզված են, միտիգներ են անում»,- ասաց նա՝ հավելելով` թող այդ մարդիկ զբաղվեն այդ միտինգներով, իսկ իշխանություններն էլ իրենց աշխատանքով:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև իրենց խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի այն հայտարարությանը, թե «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի հովհաննիսյանին ձայն են տվել նրանք, ովքեր ցանկանում են, որ Հայաստանում գեյ-կլուբներ բացվեն , աղավանդավորներ են և այլն: Հարցին, թե Բաբուխանյանին այդ հայտարարության համար նկատողություն արվե՞լ է կամ որևէ քննարկում եղե՞լ է դրա մասին, Գ. Սահակյանը պատասխանեց. «Մեր  խորհրդի նիստերը, գործադիր մարմինը դա դեդեկտիվներ չեն, որ վատ ենք պահում, դուք էլ տեղը գտնեք: Նման հարց չենք քննարկել, նորից կրկնեմ նույնը՝ բազմաթիվ ըմբոստ խոսակցությունները, անհեթեթ մեղադրանքները երբեմն նաև փորձում ենք զսպված հանդես գալ, գրգռում են նաև մեր այս կամ այն գործչին կամ պատգամավորին: Էնպես որ չի կարելի անհեթեթ իրավիճակների ստեղծման մոդելները տեղափոխել կուսակցությունների բարձրագույն մարմիններում քնարկելու համար»: Նրա խոսքով՝ Բաբուխանյանի հայտարարության համար ինքն ընդամենը խմբակցության նիստ է հրավիրել՝ փորձելով  փոխադարձ «չբորբոքել կրքերը»  և կոչ անելով, որ իրենց խմբակցության պատգամավորներն ավելի զուսպ լինեն:

Տեսանյութեր

Լրահոս