Ր. Հովհաննիսյանը հարգանքի տուրք մատուցեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին (տեսանյութեր)
Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրների և «Ժառանգության» ներկայացուցիչների հետ Ազատության հրապարակից շարժվեց դեպի Մյասնիկյանի արձանին հարող հրապարակ, ծաղիկներ դրեց ու հարգանքի տուրք մատուցեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Մինչ այդ լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ընթերցեց Մարտի 1-ի 10 զոհերի անունները և ասաց. «Իրենք Մարտի 1-ի մեր ազգային ողբերգության նահատակներն են, և այսօր մենք խոնարհվում ենք իրենց հիշատակի առաջ և երդում ենք տալիս, որ այլևս երբեք հայրենի հողի վրա հայ մարդու արյունը չի հոսելու»:
Ր. Հովհաննիսյանն ավելացրեց. «Լռության ուխտի ընթացքում թող ամեն մեկը յուրովի ինքն իր հոգու մեջ մտածի, վերլուծի, սեփական սխալը գտնի, թե ինչպե՞ս եղավ, որ մեր հողում, մեր մայրաքաղաքում, մեր սերունդը թույլ տվեց Մարտի մեկ: Եվ վաղն այդ պատասխանը տանք, որ այլևս երբեք, այլևս երբեք…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում