Ր. Հովհաննիսյան. Եթե պետք լինի, բազմաճակատ պայքարի կդիմենք
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասխան լրագրողների հարցին, թե մտահոգություն չունե՞ք, որ ընտրությունների արդյունքները չընդունող ուսանողները, որոնք այս օրերին ինքնաբուխ դասադուլ են իրականացնում, և ինչպես Դուք եք նշել, Ձեզ հետ կապ չունեն, կարող են դուրս գալ վերահսկողությունից, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց.
«Բոլորս գիտակցում ենք, որ համապետական աննախադեպ գործի մեջ ենք և դրա համար մենք մեզ չպետք է պատրաստենք ակնթարթային լուծումների: Ես միշտ բաց լինելով ժողովրդի առաջ՝ ասում եմ, որ եթե պետք լինի հետևողական, բազմաճակատ պայքարի կդիմենք, բայց սահմանադրության շրջանակներում:
Ես միշտ դասը դասադուլից նախընտրում եմ: Բայց ոչ մեկը մեր ուսանողներին իրավունք չունի խոսք ասել, պատժել, ձեռք բարձրացնել: Երեկ էլ ասացի, որ հենց այդ ուսանողները պետք է լինեն համալասարանում, իսկ կուսակցականացված շերտերը, ռեկտորները պետք է դուրս գան Հայաստանից: Ես նման մտահոգություն չունեմ»:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում