Բաժիններ՝

Աստղերի ամենաբարձր հոնորարները

Luxlux.net կայքը հրապարակել է համաշխարհային ամենաբարձր հոնորարներ ստացած աստղերի ցուցակը: Առաջին հորիզոնականում հայտնվել է գերմանական «Rammstein» խումբը: Նրանք 2012-ի փետրվարին Մոսկվայում կայացած իրենց համերգի արդյունքում՝ 6.632.090 դոլար վաստակեցին: Համերգը կազմակերպելու համար երաժիշտները 280 աշխատակից էին վարձել: Այդ աշխատանքը տվեց իր արդյունքները. համերգի տոմսերը սպառվեցին կես ամսում:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է երգչուհի Մադոննան: 2012-ի օգոստոսին Մոսկվայում կայացած համերգի ավարտին երգչուհին 5.255.142 դոլար գումար վաստակեց: Համերգի կազմակերպիչները կարողացան գումար վաստակել նաև համերգասրահում VIP տեղերի տոմսերի վաճառքից:

2012-ին Մոսկվայում ելույթ ունեցավ նաև «Red Hot Chili Peppers» ռոք խումբը: Իրենց ելույթի համար նրանք 3.635.933 դոլար գումար են ստացել: Նրանց աշխատած գումարի չափով չեն զիջել «Scorpions» խմբի մասնակիցները: Ռուսաստանում 2012-ի ապրիլին ունեցած ելույթների ավարտին նրանք 3.347.626 դոլար վաստակեցին:

Ցուցակը եզրափակում է երգիչ Սթինգը: Ռուսաստանում կայացած իր համերգի ընթացքում նա շուրջ 2 425 450 դոլար վաստակեց:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս