«Օռլանդո Սիթիի» նախկին կիսապաշտպան Կական չի ավարտի կարիերան: 35-ամյա բրազիլացին որոշել է խաղալ Չինաստանում և մոտ ապագայում մեկ մրցաշրջանի համար պայմանագիր կստորագրի «Գուանչժոու Չժիչենի» հետ:
Այսօր կայացավ ձյուդոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց Երևանի, Գյումրիի, Վանաձորի ու հանրապետության խիստ սահմանափակ թվով մարզերի աննախադեպ քիչ թվով մարզիկ՝ 69 տղա և ութ աղջիկ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մտավախություն ունի, որ կիսապաշտպան Մարուան Ֆելաինին մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ թիմից: 30-ամյա բելգիացու պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականի ամռանը, և այն դեռ երկարաձգված չէ: Պորտուգալացին նշել է, որ իրենից քիչ բան է կախված:
Նոր պայմանագրի վերաբերյալ Մեզութ Օզիլի հետ «Արսենալի» բանակցությունները գրեթե փակուղի են մտել, այդ իսկ պատճառով Արսեն Վենգերն ակտիվորեն փնտրում է գերմանացուն արդեն իսկ հունվարին վաճառելու տարբերակներ:
Ֆրանսիացին վստահ է, որ «կարմիր սատանաներին» վայել է հարձակվել, այլ ոչ թե՝ պաշտպանվել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կրկին հանդես գալ Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի` «կարմիր սատանաների» մեկնարկային կազմից բացակայելու մասին:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Էրիկ Կանտոնան կարծիք է հայտնել ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեի մասին, ինչպես նաև փարիզյան ակումբն անվանել է «փոքր ակումբ»:
29-ամյա կիսապաշտպան Խուան Մատան չի բացառում, որ կավարտի կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ ֆուտբոլ կխաղա մինչև 40 տարեկանը՝ «մանկունյանցիների լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգզի օրինակով: Մատայի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է հաջորդ ամռանը:
Ինչպես հաղորդում է Le10sport-ը, ՊՍԺ-ն հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիի նկատմամբ: Փարիզեցիներն արդեն մտել են բանակցությունների մեջ 30-ամյա ֆուտբոլիստի հետ և առաջարկել են նրան 4 տարվա պայմանագիր:
Ընդունեք մարտահրավերը: IBF, WBA (Super), WBO և IBO վարկածներով նախկին աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին, ով հանդես չէր գալիս 2 տարի, մտադիր է նորից ձեռք բերել լավ մարզավիճակ և վերադառնալ ռինգ 2018 թվականին
«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինիո Գարսիա Տորալը չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա երկու խաղերի ընթացքում:
Բելգիացին այլևս չի ցանկանում պատասխանել ակումբը փոխելու մասին հարցերին: Էդեն Ազարը «Չելսիից» «Ռեալ» տեղափոխվելու մասին հարցին պատասխանելիս այնպես չզայրացավ, ինչպես Նեյմարը, բայց նույնպես չուրախացավ բարձրացված թեմայի համար:
Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոբինյոն դատարանի կողմից դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Ֆուտբոլիստը և ևս 5 մարդ մեղադրվում են խմբակային բռնաբարության մեջ, որը տեղի է ունեցել 2013 թվականին:
Երեկ երեկոյան Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջում փոփոխություններ եղան, ինչը շատերին առիթ էր տվել կարծելու, որ ֆուտբոլիստի էջը կոտրել են:
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն երկու խաղ դուրս է մնում անգլիական թիմի հայտացուցակից:
Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը 6 ժամից ավել ձգված պարտիայում կիսեց միավորը մրցակցի հետ:
ԵԱ-2021 ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 80:63 հաշվով առավելության հասավ Ալբանիայի հավաքականի նկատմամբ:
Անգլիայի թոփ-ակումբները պատրաստվում են լուրջ փոխանակման: «Տոտենհեմը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուի ձեռքբերման հնարավորությունը: Ֆուտբոլիստը դժգոհ է խաղաժամանակի քանակից և մտադիր է վերամիավորվել Մաուրիսիո Պոչետինոյի հետ, ում հետ ծանոթ է «Սաութհեմփթոնում» աշխատելու ժամանակներից:
Կարծես Ռուսաստանի հավաքականի նախկին մարզչի փոխարինողն արդեն հայտնի է: «Հալլ Սիթիի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին հեռացման եզրին է: Նոյեմբերի 21-ին «վագրերը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղացին «Միլուոլի» հետ և առանց հաղթանակների սերիան հասցրեցին 5 խաղի:
Հոլանդացի մարզիչ Լուի վան Գալն Անգլիայում պատրաստ է գլխավորել միայն մեծ ակումբներ: «Էվերթոնի» մարզչական աթոռը շարունակում է դատարկ մնալ Ռոնալդ Կումանին հեռացնելուց հետո:
«Հնդկացիները» դիտարկում են իրենց նախկին դարպասապահ Տիբո Կուրտուայի ձեռքբերման հնարավորությունը, ով հիմա պաշտպանում է «Չելսիի» գույները:
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն կազմել է Ունայի Էմերիի, ում պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում, պոտենցիալ փոխարինողների շորթ-լիստը:
«Մանչեսթեր Յունայթեդ» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանտը խոսել է Մխիթարյանի` «կարմիր սատանաների» հայտացուցակից բացակայելու մասին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների լիգայում իր ընտրած կազմի մասին:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվեց արտագնա խաղում:
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է հաջորդ ամռանն իր՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հնարավորությունը: Ըստ ԶԼՄ-ների տեղեկության՝ նախորդ ամառ ֆրանսիացին շատ մոտ է եղել «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխվելուն:
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 23:45-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայում արդեն դասական դարձած դիմակայություն:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Բազել»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Մադրիդի «Ռեալը» դեռևս հետաքրքրված է մանկունյանցիների դարպասապահի ձեռքբերմամբ, չնայած Կեպա Արիսաբալագայի տրանսֆերի վերաբերյալ թվացյալ պայմանավորվածությանը: