Բաժիններ՝

Մինչև ե՞րբ է խաղալու Մեսսին. արգենտինացին պատասխանել է այդ հարցին

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին չի բացառել, որ հնարավոր է՝ հանդես գա նաև 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։

Արգենտինացի հարձակվողը, ում 39-ամյակը լրացավ հունիսի 24-ին, ընթացիկ ԱԱ-2026-ում արդեն հասցրել է աչքի ընկնել արդյունավետ խաղով՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ Ալժիրի հետ խաղում (3:0) և դուբլ ձևակերպելով Ավստրիայի ընտրանու դեմ մրցավեճում (2:0):

Sport.es-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Մեսսին անկեղծացել է իր ապագա ծրագրերի վերաբերյալ.

— Պլանավորո՞ւմ ես ևս մի քանի տարի շարունակել խաղալ:

— Այո, այո… Ես դեռ որոշ ժամանակ կշարունակեմ հանդես գալ, քանի դեռ կարող եմ օգտակար լինել, ֆիզիկապես ինձ լավ զգալ և օգնել թիմակիցներիս: Ես կշարունակեմ խաղալ:

— Այսինքն՝ կխաղա՞ք նաև 2030 թվականի աշխարհի առաջնությունում:

— Չգիտեմ։ Ճիշտն ասած, հիմա այդ մասին չեմ մտածում։ Դա մի փոքր հեռու է թվում… Բայց, ինչպես արդեն ասացի, ես ապրում եմ այսօրվա օրով և կենտրոնացած եմ ներկայի վրա։

Հիշեցնենք, որ Մեսսին աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է։ Մունդիալների եզրափակիչ փուլերում նրա ակտիվում արդեն կա 18 դարպասագրավում։ Այս տպավորիչ ցուցանիշով «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը շրջանցել է գերմանացի լեգենդար հարձակվող Միրոսլավ Կլոզեին, որի հաշվին 16 գոլ է։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930