Խորովածի սիրահարները պետք է իմանան այս վտանգների մասին

Խորովածի կանոնավոր օգտագործումը, հատկապես եթե այն պատրաստված է յուղոտ կարմիր մսից, կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Այս մասին հայտնել է РОСБИОТЕХ համալսարանի դիետոլոգիայի ամբիոնի դոցենտ Անաստասիա Լեբեդևան, ում խոսքերը մեջբերում է RT-ն:

Մասնագետի խոսքով՝ հիմնական վտանգը կապված է մսի ճարպի հետ, որը խորովման ընթացքում հալվում և կաթում է ածուխների վրա։ Արդյունքում առաջանում են պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ, այդ թվում՝ բենզապիրենը, որը համարվում է քաղցկեղածին նյութ։

Լեբեդևան նշել է, որ հատկապես վտանգավոր է մսի այրված կեղևը, քանի որ այն կարող է պարունակել մեծ քանակությամբ վնասակար միացություններ։

«Այրված սև կեղևը հարուստ է նյութերով, որոնք կարող են վնասել բջիջների ԴՆԹ-ն և նպաստել ուռուցքային հիվանդությունների զարգացմանը, հատկապես՝ մարսողական համակարգում»,- ընդգծել է մասնագետը։

Բժշկի խոսքով՝ շոգ եղանակին ռիսկերը կարող են ավելի մեծ լինել, քանի որ մարսողական համակարգը հաճախ աշխատում է ավելի ծանրաբեռնված պայմաններում։ Մեծ քանակությամբ մսի օգտագործումը կարող է առաջացնել փքվածություն, ծանրության զգացում և մարսողության խանգարումներ։

Մասնագետը նաև զգուշացրել է, որ խորովածի կանոնավոր չափից շատ օգտագործումը կարող է բարձրացնել մի շարք հիվանդությունների՝ այդ թվում հաստ աղիքի քաղցկեղի, հոդատապի, սրտանոթային խնդիրների և լյարդի ճարպակալման զարգացման հավանականությունը։

Լեբեդևայի գնահատմամբ՝ 200-300 գրամանոց մեծ բաժինները չափազանց շատ են։ Նրա խոսքով՝ կրակի վրա պատրաստված մսի ավելի անվտանգ չափաբաժինը կազմում է մոտ 70-100 գրամ։

Բացի այդ, կարևոր է ուշադրություն դարձնել նաև մարինադի բաղադրությանը՝ նախընտրելով բնական տարբերակներ և խուսափելով մեծ քանակությամբ ավելացված շաքար պարունակող մարինադներից։

Մասնագետի խոսքով՝ խորովածից հատկապես պետք է զգուշանան քրոնիկական գաստրիտ, պանկրեատիտ, լեղաքարային հիվանդություն, հոդատապ և լյարդի հիվանդություններ ունեցող մարդիկ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930