Բաժիններ՝

25-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին

Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հունիսի 18-ին գիշերային ծառայություն իրականացնելիս՝ ժամը 2.20-ի սահմաններում, Շերամի փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են մի երիտասարդի, որը պարեկներին տեսնելով՝ տարօրինակ պահվածք է դրսևորել։

Նա թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 3,16 գրամ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Երևանի բնակիչ 25-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930