
Բուվաչը դադարեցրել է Կլոպի հետ աշխատանքը «Լիվերպուլում», որովհետև պայմանավորվել է «Արսենալի» հետ

Ապրիլի վերջին նորություն հայտնվեց այն մասին, որ Ժելկո Բուվաչը դուրս է եկել «Լիվերպուլի» մարզական շտաբից:
BBC-ն պնդում էր, որ Բուվաչն ընդմիջում էր վերցրել անձնական պատճառներով, բայց աշնանը նա կվերադառնա «Լիվերպուլ»: Daily Record-ը հաղորդեց բոսնիացու և Յուրգեն Կլոպի միջև կոնֆլիկտի մասին:
Մայիսի 1-ին Pravda BL-ն պայթեցրեց ինսայդով. Բուվաչը համաձայնության է հասել «Արսենալի» հետ: Հենց նա կդառնա Արսեն Վենգերի փոխարինողը 2017-18թթ. մրցաշրջանի ավարտից հետո:
Pravda BL-ն սերտ կապեր ունի Բուվաչի շրջապատի հետ: Հենց բոսնիական պարբերականն առաջինը Եվրոպայում հայտարարեց Բուվաչի և Կլոպի «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին 2015 թվականին: Կլոպը և Բուվաչը համագործակցել են 2001 թվականից: Յուրգենը Ժելկոյին անվանել էր իրենց դուետի ուղեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը