Բաժիններ՝

Նոր մրցաշրջանը՝ առանց Դեմբելեի. «Բարսելոնայի» որոշումը

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կարող է մյուս մրցաշրջանում հանդես գալ այլ ակումբի կազմում: Կատալոնական ակումբի ղեկավարությունը ցանկանում է վարձակալական հիմունքներով որևէ ակումբին տալ Դեմբելեին, բայց ֆուտբոլիստին վաճառելու մասին անգամ խոսք գնալ չի կարող:

Կատալոնացիներն ուզում են, որ Դեմբելեն ունենա խաղային պրակտիկա: Սակայն դա հնարավոր չի լինի, եթե կատալոնական ակումբ տեղափոխվի Անտուան Գրիզմանը:
Կա երեք ակումբ, որտեղ կարող է խաղալ Դեմբելեն՝ «Ատլետիկո», «Արսենալ» և «Լիվերպուլ»: Վերջին տարբերակը հավանական է այն դեպքում, եթե Մուհամեդ Սալահն ամռանը լքի լիվերպուլյան ակումբը:

Հիշեցնենք, որ Դեմբելեն կատալոնական ակումբ էր տեղափոխվել ամռանը 105 միլիոն եվրոյի դիմաց (+ 4 միլիոն բոնուսներ): Այս մրցաշրջանում նա Լա լիգայի 14 խաղերում խփել է 1 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: Դեմբելեն 20 տարեկան է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս