Բաժիններ՝

Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել:

Հայ կիսապաշտպան կրկին վնասել է ծունկը: Առաջիկա 48 ժամերի ընթացքում հայտնի կդառնա, թե ինչ խորության է Մխիթարյանի վնասվածքը և արդյոք նա կխաղա Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի «Ատլետիկո» դեմ պատասխան խաղին: Նման հայտարարություն արել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պարտվեց 2:1 հաշվով: «Զինագործների» կազմում իր նախկին թիմի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը: Այս տուրից հետո «Արսենալ»-ն ունի 57 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է: «Զինագործները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն մայիսի 3-ին՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հյուրընկալվելով Մադրիդի «Ատլետիկո»-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս