Բաժիններ՝

«Չեսլին» և «Նապոլին» կարող են փոխանակվել. Կոնտեն կգլխավորի «Նապոլին», իսկ Սարին՝ «Չելսին»

Իտալական սխեմաներ: «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է դառնալ «Չելսիի» գլխավոր մարզիչը: Ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է վճարել իտալացու համար նախատեսված հրաժարագինը՝ 8 մլն եվրոյի չափով:

Սարին չի ստորագրել պայմանագիր նեապոլիտանական ակումբի հետ և, հնարավոր է՝ կցանկանա տեղափոխվել այլ թիմ: Մաուրիցիոյին «Նապոլիում» կարող է փոխարինել «կապույտների» ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեն: «Յուվենթուսի» նախկին մարզիչն ուզում է վերադառնալ Իտալիա, բայց այդ դեպքում նա պետք է համաձայնի աշխատավարձի էական կրճատման հետ:

Կոնտեն գլխավորել է «Չելսին» 2016 թվականին և հաղթել է 2016-17թթ. Անգլիայի առաջնությունը: Սարին «Նապոլիում» 2015 թվականից է և նվաճել է Իտալիայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս