Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ

Թուրքիայի Իզմիր նահանգի Բորնովա շրջանի Յունուս Էմրե թաղամասում նշանադրության ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել։ Արարողության ժամանակ հրավառություն է եղել ու հրավառություններից մեկը, օդ բարձրանալու փոխարեն, փոխել է ուղղությունը և թեքվել հյուրերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ներկաները խուճապի են մատնվել ու վազել տարբեր կողմեր։ Պայթունի պահը ֆիքսվել է ներկաներից մեկի տեսախցիկը, որտեղ երևում է, որ հրավառությունը թեքվում է հյուրերի ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Սկսվել է հետաքննություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930