
««Բարսելոնան» բաց է Նեյմարի վերադարձի համար». Խոսեպ Մարիա Բարտոմեու

Ա՛յ սա շրջադարձ է: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն արտահայտվել է Նեյմարի հնարավոր տրանսֆերի կապակցությամբ և իր աջակցությունն է հայտնել գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին:
«Ինձ դուր է գալիս, երբ լավագույն ֆուտբոլիստները խաղում են Պրիմերայում: Մենք, իհարկե, բայց ենք Նեյմարի վերադարձի համար: Վալվերդեն դեռ 2 տարվա պայմանագիր ունի: Մենք շատ գոհ ենք նրանից, ես միշտ զրուցում եմ Էռնեստոյի հետ: Նա մեծ աշխատանք է կատարել մրցաշրջանի ընթացքում: «Ռոմայից» կրած պարտությունը ցավալի էր բոլորի համար, բայց ղեկավարությունում ոչ ոք կասկածներ չունի մարզչի հարցում»,- Բարտոմեուին է մեջբերում Marca-ն:
Ըստ շշուկների՝ Նեյմարին դուր չի գալիս Ֆրանսիայում. նա ուզում է հեռանալ ակումբից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը