
Տուխելը կգլխավորի «Չելսին». Record

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը կդառնա «Չելսիի» գլխավոր մարզիչ՝ 2018-19թթ. մրցաշրջանում փոխարինելով թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:
«Իտալացի մարզիչը պետք է իմանա՝ ով է լինելու իր փոխարեն: Ես կարող եմ բացահայտել տեղեկությունը: Դա լինելու է Թոմաս Տուխելը, ով լքեց Դորտմունդը ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով»,- գրել է «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մտերիմ ընկեր Էլադիո Պարամեսը պորտուգալական Record թերթի համար:
Պարամեսը նշել է, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ՊՍԺ-ի մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն է: Հենց ՊՍԺ էին ակտիվորեն ուղարկում Թոմաս Տուխելին: «Կապույտների» ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գլխավորում է ակումբը 2016 թվականից և հենց առաջին իսկ մրցաշրջանում հաղթեց Պրեմիեր լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը