
«Իմ կարիերան սովորեցրել է բոլորին, որ ես հաղթող եմ». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղի սպասումներով:
««Մանչեսթեր Յունայթեդի» խաղից մեծ սպասումներն իմ մեղքն է, որովհետև իմ կարիերան սովորեցրել է բոլորին, որ ես հաղթող մարզիչ եմ: Իմ մեկ հաղթանակը հաջորդում է մյուսին, բայց ահա արդեն գրեթե մեկ տարի ես չեմ հաղթել մրցաշարերում: Հիմա ես զգացողություն ունեմ, որ հաղթանակն ինձ համար ավելի կարևոր է, քան նրանց համար, ովքեր դեռ ոչինչ չեն հաղթել»,- ասել է Մոուրինիոն ESPN-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինիոյի ղեկավարությամբ հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում հաղթելով «Տոտենհեմին»: «Կարմիր սատանաների» մրցակիցը կլինի լոնդոնյան «Չելսին», որն ավելի ուժեղ գտնվեց «Սաութհեմփթոնից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը