Իրանի հետ պատերազմը կարող է դառնալ Թրամփի քաղաքական դարաշրջանի «վերջը». Թաքեր Կառլսոն

Ամերիկացի պահպանողական լրագրող Թաքեր Կառլսոնը բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ ներկայիս ռազմական հակամարտությունը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական դարաշրջանի «վերջը»։

Նման կերպ նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատերազմը նշանակում է Թրամփի քաղաքական մայրամուտի սկիզբը։

«Իհարկե, սա վերջն է։ Եվ ես նրան դրա մասին ասել եմ փետրվարին։ Նա արդեն գիտեր։ Թրամփը խելացի է։ Ես նրան չեմ հայտնել ոչ մի այնպիսի բան, որ նա չհասկանար։ Թրամփը մանրամասների մարդ չէ. նա շփոթում է մանրամասները, նա ակնհայտորեն ստում է մանրամասներում, բայց նա հասկանում է քաղաքական մեծ պատկերը, և այդ հարցում նա ինձնից լավն է։ Մարդկանց նկատմամբ նրա բնազդը զարմանալի է։ Նա շատ տաղանդավոր մարդ է։ Նա պատահականորեն չի դարձել նախագահ։ Եվ նա հստակ գիտեր, թե ինչի մեջ է ներքաշվում»,- ասել է Կառլսոնը։

Լրագրողն ընդգծել է, որ, իր կարծիքով, Թրամփն օժտված է ուժեղ քաղաքական հոտառությամբ և ռազմավարական պատկերի ընկալմամբ՝ չնայած մանրամասների նկատմամբ նրա ուշադրության հասցեին հնչող քննադատությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930