
Մխիթարյանը լավագույնն է. վիճակագրություն

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալը» «Մանչեսթեր Յունայթեդին» հյուրընկալվելիս պարտվեց 2:1 հաշվով: Լոնդոնյան ակումբի միակ գոլը հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը, ով առաջին խաղն էր անցկացնում վնասվածքից հետո:
Հայ ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրեց 76 րոպե: Խաղի ավարտին լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել էր, որ Հենրիխը կրկին հարված է ստացել ծնկին, և իրեն փոխարինեցին Մխիթարյանի՝ վնասվածքից խոսւափելու համար: Այնուամենայնիվ, Մխիթարյանը կրկին կարող է բաց թողնել որոշ խաղեր, այդ թվում՝ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումը:
Ըստ հեղինակավոր Whoscored.com-ի Մխիթարյանը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ: Նա ստացել է 7.9 գնահատականը՝ հնարավոր 10-ից: Հայ ֆուտբոլիստի կատարած փոխանցումների ճշգրտությունը կազմել է 72.2 տոկոս: Հենրիխը 3 անգամ է հարվածել դարպասին: Այդ հարվածներից մեկը վերածվել է գոլի:
Սիրարփի Աղաբաբյան