
Բրազիլացի սյորֆերը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Բրազիլացի սյորֆեր Ռոդրիգո Կոկսան համաշխարհային ռեկորդակիր է դարձել՝ սանձելով գրեթե 25-մետրանոց ալիքը: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը:
2017 թվականի նոյեմբերին Պորտուգալիայում Կոկսան անցել է 24,38 մետր բարձրությամբ ալիքի վրայով: Ապրիլի վերջին Սյորֆինգի համաշխարհային լիգայի (WSL) մարցավարները արձանագրել են ռեկորդը: Բրազիլացին հաղթանակ է տարել «Ամենաբարձր ալիք» կատեգորիայում, ինչպես նաեւ դարձել է նոր համաշխարհային ռեկորդակիր:
«Երազանքս իրականացավ»,-ասել է հաղթողը պարգեւատրման արարողության ժամանակ: Նախորդ ռեկորդը պատկանում էր ամերիկացի Հարեթ ՄաքՆամարային, որը 2011 թվականին սանձել էր 23-մետրանոց ալիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: